ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դեբեդ գետի վրայով կառուցվելիք «Բարեկամության կամուրջը» կմիացնի Վրաստանը Հայաստանին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

capost.media-ն գրում է, որ հայ-վրացական սահմանին շուտով կսկսվի «Բարեկամության կամուրջ»-ի կառուցումը: Վրաստանի և Հայաստանի ղեկավարները որոշել են սկսել Սադախլո-Բագրատաշեն անցակետի մոտակայքում Դեբեդ գետի վրայով նոր ավտոմոբիլային կամուրջի կառուցումը: Երկու երկրների համար կարևոր այդ տրանսպորտային օբյեկտի աշխատանքները համակարգելու վերաբերյալ համապատասխան պայմանավորվածություններ են ձեռք բերվել հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստում: Հաստատվել են ծրագրի փաստաթղթերը, շինանյութերը և տրանսպորտը, որոնք ներգրավվելու են շինարարության գործընթացում, որոշվել են աշխատանքների շրջանակները, համաձայնեցվել է այն մասնագետների թիվը, ովքեր պետք է իրականացնեին նախագիծը: Ներկայումս շինհրապարակում սկսվել են առաջին հողային աշխատանքները:

Իրականում «Բարեկամության կամուրջը» ոչ թե մեկ, այլ երկու կամուրջ կլինի՝ միմյանցից մետր հեռավորության վրա: Դրանով երթևեկության հոսքերը բաժանվելու են: Նախատեսում է կառուցել հինգ քայլանի երկաթբետոնե կառուցվածք, որոնցից յուրաքանչյուրի երկարությունը կկազմի 11,85 մետր։ Կամուրջը հագեցած կլինի ժամանակակից լուսավորությամբ և ջրահեռացման համակարգով: Նոր կամրջի կառուցման շուրջ բանակցություններն առաջին անգամ ընթացել են 2013 թվականին, և նախատեսվել է այն շահագործել 2016 թվականի վերջին: Բայց հետո շինարարությունը մի քանի անգամ հետաձգվել է: Այնուամենայնիվ կամուրջը շատ անհրաժեշտ է ինչպես Հայաստանին, այնպես էլ Վրաստանին: Հայտարարվել է միջազգային մրցույթ, որը շահել է իրանական «Ariana Tunnel Dam Co» շինարարական ընկերությունը, իսկ տեխնիկական վերահսկողությունը կիրականացնեն կորեական «Soosung Engineering» և «Korea Consultants International» ընկերությունները: «Բարեկամության կամուրջի» կառուցումը կարժենա 8,325 միլիոն եվրո, և յուրաքանչյուր կողմ կատարելու է հավասար ծախսեր:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular