ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր վարչապետին շատ մեծ «բալետ» եմ անում. Լավանդայի Արայիկ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գործարար, նախկին ՕԵԿ-ական Արայիկ Հայրապետյանը (Լավանդայի Արայիկ) դեռևս չի կողմնորոշվել, թե ինչ ձևով է մասնակցություն ունենալու 2017 թ ԱԺ ընտրություններին, բայց բազմաթիվ կուսակցություններից առաջարկներ են եղել միանալու և մասնակցելու խորհրդարանական ընտրություններին.

«Աժ ընտրություններին մասնակցելը կախված է ձևավորվող դաշինքներից և մեր ծրագրերից: Առաջարկներ շատ կան, դեռևս մտածում ենք, բայց մնաց Նոր տարուց հետո, ես ոչ մեկին ոչ մի ձև չեմ պատասխանել»: -Այսօր հայտնի դարձավ, որ 7000 հոգի անդամակցելու են «Հանրապետական» կուսակցությանը, դուք նպատակ ունե՞ք ինչ-որ կուսակցության հարելու: Դեռևս` ոչ

-Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ անդամակցելու է ՀՀԿ-ին, սրա վերաբերյալ ի՞նչ կարծիք ունեք:

Դա իր անձնական կարծիքն է, և այո, ցանկացած վարչապետ պետք ա անդամակցի էն կուսակցությանը, որն իրեն սատար է կանգնում ու դա նորմալ եմ համարում: Նոր վարչապետին շատ մեծ «բալետ» եմ անում, ես հավատում եմ, որ ինքն ինչ ասում ա, պետք ա անի, ես հավատում եմ, որ շատ կարճ ժամանակում լավ ա լինելու:

-Պարոն Հայրապետյան, հանրության մեծ մասը վարչապետի ՀՀԿ-ական դառնալը բացասական ընդունեց:

Բացարձակ համամիտ չեմ, որովհետև ինքը պետք ա անդամակցեր, չի կարա վարչապետը, էն ուժը, էն կուսակցությունը, որն իրեն սատար ա կանգնում ինքը իրանց անդամը չլինի, կարող ա նախարարները չլինեն, բայց ինքը պետք ա լիներ ու դա նորմալ եմ ընդունում:

-Իսկ ի՞նչ կարծիք ունեք վերջերս ԱԺ-ում ընդունված ամսական աշխատավարձից 1000 դրամ բանակին փոխանցելու նախագծի մասին:

Ես ծրագրին կողմնակից եմ, ուղղակի այդ ծրագիրը պետք է դասակարգվեր՝ ըստ աշխատավարձերի, սոցիալական վիճակի, համատարած բոլորին հարմար չէր, օրինակ՝ 150 հազար դրամ և ավելի ստացողը պարտադիր պետք ա տա և ավելի շատ, քան 1000 դրամը: Ես էն կարծիքին եմ, որ հայ ազգի մեջ չկա նենց մարդ, որը կարա այդ գումարները ծախսի, ուղղակի պետք է անկախ հանձնաժողով ստեղծել, որ այդ գումարներին մշտական հետևի:

-Նախկին ձեր կուսակցության, այժմ՝ «Հայկական Վերածնունդ»-ի կողմից առաջարկ եղե՞լ է:

Ոչ, ոչ, ոչ:

-Եթե լինի առաջարկ, կընդունե՞ք նրանց առաջարկը:

Ես կարծում եմ, որ ամեն մարդ գետը մի անգամ ա մտնում:

Աննա Պապիկյան

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular