ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ճապոնիայում 6,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել. ցունամիի առաջացման վտանգ չկա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

6,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել Խաղաղ օվկիանոսի այն հատվածում, որը գտնվում է Ճապոնիայի Հոնսյու կղզու Միյագի պրեֆեկտուրայի Իսինոմակի քաղաքից դեպի հարավ-արևելք 71 կիլոմետր հեռավորության վրա:

Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայա-Սայանյան մասնաճյուղը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ալթայա-Սայանյան մասնաճյուղի օպերատիվ մշակման տվյալներով՝ մայիսի 14-ին Երևանի ժամանակով 03:58-ին գրանցված երկրաշարժը էպիկենտրոնում ցնցումների ինտենսիվությամբ գնահատվում է որպես «ավերիչ»:

ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը երկրաշարժի մագնիտուդը գնահատել է 6: Kyodo գործակալությունը նշում է, որ ցունամիի մասին նախազգուշացում չի հայտարարվել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular