Ճապոնիայում 6,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել. ցունամիի առաջացման վտանգ չկա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ6,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել Խաղաղ օվկիանոսի այն հատվածում, որը գտնվում է Ճապոնիայի Հոնսյու կղզու Միյագի պրեֆեկտուրայի Իսինոմակի քաղաքից դեպի հարավ-արևելք 71 կիլոմետր հեռավորության վրա:
Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայա-Սայանյան մասնաճյուղը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ալթայա-Սայանյան մասնաճյուղի օպերատիվ մշակման տվյալներով՝ մայիսի 14-ին Երևանի ժամանակով 03:58-ին գրանցված երկրաշարժը էպիկենտրոնում ցնցումների ինտենսիվությամբ գնահատվում է որպես «ավերիչ»:
ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը երկրաշարժի մագնիտուդը գնահատել է 6: Kyodo գործակալությունը նշում է, որ ցունամիի մասին նախազգուշացում չի հայտարարվել: