ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ուղտի ականջում քնած». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արտաքին քաղաքականությունը Հայաստանի անվտանգային միջավայրի ամենակարևոր բաղադրիչներից է։ Շատ դեպքերում դիվանագիտությանն ավելի առաջնային նշանակություն է վերապահվում, քան, օրինակ՝ ռազմական ներուժին։ Եվ տարիներ շարունակ ակտիվ դիվանագիտական ջանքերի արդյունքում է հայկական կողմը կարողացել առաջ մղել իր շահերը։ Պատահական չէ, որ արտաքին քաղաքականությունը ծառայել է նաև որպես թուրք-ադրբեջանական ագրեսիան զսպելու հիմնական գործիքներից մեկը։ Չենք կարող ասել, թե Հայաստանը միշտ փայլուն դիվանագիտություն է դրսևորել, բայց այն իր կարևոր դերակատարությունն ունեցել է տարածաշրջանում հավասարակշռության պահպանման համար։ Հենց դիվանագիտական ջանքերի արդյունքում է, որ ժամանակին Ադրբեջանի նախագահ Ալիևը խոստովանում էր, թե փակ դռների հետևում իրեն ճնշում են, որպեսզի ճանաչի Արցախի անկախությունը։

Իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն էլ բողոքում էր, թե միջազգային հանրությունն իրենց թույլ չի տալիս ռազմական գործողություններ նախաձեռնել։ Եվ ուրեմն, այդ ի՞նչ արտաքին փոփոխություններ տեղի ունեցան, որ անցած տարվա աշնանը Ադրբեջանը համարձակվեց ագրեսիվ պատերազմ սանձազերծել Արցախի դեմ։ Ու ամենաուշագրավն այն է, որ պատերազմի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի ցեղասպան գործողություններն այդպես էլ չարժանացան այնպիսի միջազգային արձագանքի, որին պետք է արժանանային։ Տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանի գործողություններն, ընդհանուր առմամբ, ընկալելի են տարածաշրջանային և գլոբալ խաղացողների կողմից, ինչն աներկբայորեն առաջին հերթին դիվանագիտության դաշտում հայկական կողմի սայթաքումների արդյունք է։ Ինչքան էլ արտգործնախարար Արա Այվազյանը հայտարարի, թե մեր ձախողումները ռազմական են, դիվանագիտական չեն, միևնույնն է, դրանից խնդրի էությունը չի փոխվում։

Մինչ երեք տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանն իր ուշադրությունը գլխավորապես սևեռել էր ներքաղաքական հարցերի, թատերական բեմադրությունների ու հանրային շրջանակների ատելությունը բորբոքելու միջոցով իր իշխանությունը պահելու վրա, թշնամին իր ռազմական հզորությանը զարկ տալու հետ մեկտեղ ահռելի ջանքեր է ներդրել դիվանագիտության ոլորտում։ Պետք է ուշադրություն դարձնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարիներ շարունակ իրենց համատեղ հայտարարություններում հստակ արձանագրել են, թե իրենց համար անընդունելի է ուժի կամ ուժի սպառնալիքի միջոցով Արցախյան հիմնախնդրի լուծումը, հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով։ Իսկ հիմա համանախագահները որևէ ծպտուն չեն հանում Ադրբեջանի կողմից ագրեսիայի ու իրագործվող հանցագործությունների առիթով։

Դա էլ բավարար չէ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատերազմի ավարտից մոտ վեց ամիս հետո նոր հիշում են, որ Ադրբեջանը շարունակում է իր մոտ պահել հայ ռազմագերիներին ու հրաժարվում է նրանց վերադարձնել։ Բայց ուշագրավ է, որ համանախագահների՝ առանց այն էլ ուշացած հայտարարության մեջ տեղ չի գտնում անգամ «ռազմագերի» ձևակերպումը, նրանք կոչ են անում ընդամենը վերադարձնել բոլոր պահվող անձանց, կալանավորվածներին։ Աչք է ծակում նաև այն հանգամանքը, որ միջնորդները գեթ մեկ անգամ չեն խոսել պատերազմում Ադրբեջանի կողմից վարձկան ահաբեկիչներ օգտագործելու մասին։ Չպետք է աչքաթող անել նաև մեկ այլ իրողություն, որ երբ ապրիլի 24-ի իր ուղերձում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, իշխանական քարոզչամեքենան փորձեց ներկայացնել, թե այն նաև իրենց աշխատանքի արդյունք է, սակայն իշխանությունները լռության ուխտ են պահում, երբ Բայդենի ուղերձից օրեր անց ԱՄՆ նախագահի վարչակազմը երկարաձգում է «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղման կասեցումը, որի արդյունքում թույլատրվում է ԱՄՆ-ի ուղղակի օգնությունը Ադրբեջանին, այդ թվում՝ նաև ռազմական։

Միևնույն ժամանակ, թուրք-ադրբեջանական տանդեմը Արցախից զավթված տարածքներում արդեն իսկ հավակնոտ նախագծեր է սկսել իրականացնել, ու ամենաուշագրավն այն է, որ փորձում են այդ ծրագրերին մասնակից դարձնել արտերկրյա բազմաթիվ գործընկերների՝ Հունգարիայով սկսած, Պակիստանով վերջացրած։ Եվ մինչ Արցախից զավթված տարածքներում թուրքադրբեջանական նախագծերի աշխատանքներն ամբողջ թափով ընթանում են, մեր իշխանությունները ուղտի ականջում քնած են։ Ժամանակին ներդրումների բում խոստացող Փաշինյանը նույնիսկ Հայաստանի զարգացման համար ընդունակ չէ ներդրումներ ներգրավել, ուր մնաց՝ ձեռնամուխ լինի Արցախի՝ հայկական վերահսկողության տակ մնացած փոքր տարածքի զարգացմանն ուղղված խոշոր նախագծերի իրականացմանը ու դրանում ներգրավի արտաքին գործընկերներին։

Մեծ հաշվով, մեր իշխանություններին միայն ամեն գնով իշխանությունը պահպանելն է հետաքրքրում, դրա համար էլ նրանք սևեռվել են միայն քարոզարշավի վրա։ Չէ՞ որ Փաշինյանի մոտ ցույցեր կազմակերպելը և մեծմեծ խոսելն է գերազանց ստացվում, իսկ թե ինչ վիճակում կհայտնվի դիվանագիտությունն ու երկիրն ընդհանրապես, նրա համար երկրորդական է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular