Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Ուղտի ականջում քնած». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արտաքին քաղաքականությունը Հայաստանի անվտանգային միջավայրի ամենակարևոր բաղադրիչներից է։ Շատ դեպքերում դիվանագիտությանն ավելի առաջնային նշանակություն է վերապահվում, քան, օրինակ՝ ռազմական ներուժին։ Եվ տարիներ շարունակ ակտիվ դիվանագիտական ջանքերի արդյունքում է հայկական կողմը կարողացել առաջ մղել իր շահերը։ Պատահական չէ, որ արտաքին քաղաքականությունը ծառայել է նաև որպես թուրք-ադրբեջանական ագրեսիան զսպելու հիմնական գործիքներից մեկը։ Չենք կարող ասել, թե Հայաստանը միշտ փայլուն դիվանագիտություն է դրսևորել, բայց այն իր կարևոր դերակատարությունն ունեցել է տարածաշրջանում հավասարակշռության պահպանման համար։ Հենց դիվանագիտական ջանքերի արդյունքում է, որ ժամանակին Ադրբեջանի նախագահ Ալիևը խոստովանում էր, թե փակ դռների հետևում իրեն ճնշում են, որպեսզի ճանաչի Արցախի անկախությունը։

Իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն էլ բողոքում էր, թե միջազգային հանրությունն իրենց թույլ չի տալիս ռազմական գործողություններ նախաձեռնել։ Եվ ուրեմն, այդ ի՞նչ արտաքին փոփոխություններ տեղի ունեցան, որ անցած տարվա աշնանը Ադրբեջանը համարձակվեց ագրեսիվ պատերազմ սանձազերծել Արցախի դեմ։ Ու ամենաուշագրավն այն է, որ պատերազմի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի ցեղասպան գործողություններն այդպես էլ չարժանացան այնպիսի միջազգային արձագանքի, որին պետք է արժանանային։ Տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանի գործողություններն, ընդհանուր առմամբ, ընկալելի են տարածաշրջանային և գլոբալ խաղացողների կողմից, ինչն աներկբայորեն առաջին հերթին դիվանագիտության դաշտում հայկական կողմի սայթաքումների արդյունք է։ Ինչքան էլ արտգործնախարար Արա Այվազյանը հայտարարի, թե մեր ձախողումները ռազմական են, դիվանագիտական չեն, միևնույնն է, դրանից խնդրի էությունը չի փոխվում։

Մինչ երեք տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանն իր ուշադրությունը գլխավորապես սևեռել էր ներքաղաքական հարցերի, թատերական բեմադրությունների ու հանրային շրջանակների ատելությունը բորբոքելու միջոցով իր իշխանությունը պահելու վրա, թշնամին իր ռազմական հզորությանը զարկ տալու հետ մեկտեղ ահռելի ջանքեր է ներդրել դիվանագիտության ոլորտում։ Պետք է ուշադրություն դարձնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարիներ շարունակ իրենց համատեղ հայտարարություններում հստակ արձանագրել են, թե իրենց համար անընդունելի է ուժի կամ ուժի սպառնալիքի միջոցով Արցախյան հիմնախնդրի լուծումը, հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով։ Իսկ հիմա համանախագահները որևէ ծպտուն չեն հանում Ադրբեջանի կողմից ագրեսիայի ու իրագործվող հանցագործությունների առիթով։

Դա էլ բավարար չէ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատերազմի ավարտից մոտ վեց ամիս հետո նոր հիշում են, որ Ադրբեջանը շարունակում է իր մոտ պահել հայ ռազմագերիներին ու հրաժարվում է նրանց վերադարձնել։ Բայց ուշագրավ է, որ համանախագահների՝ առանց այն էլ ուշացած հայտարարության մեջ տեղ չի գտնում անգամ «ռազմագերի» ձևակերպումը, նրանք կոչ են անում ընդամենը վերադարձնել բոլոր պահվող անձանց, կալանավորվածներին։ Աչք է ծակում նաև այն հանգամանքը, որ միջնորդները գեթ մեկ անգամ չեն խոսել պատերազմում Ադրբեջանի կողմից վարձկան ահաբեկիչներ օգտագործելու մասին։ Չպետք է աչքաթող անել նաև մեկ այլ իրողություն, որ երբ ապրիլի 24-ի իր ուղերձում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, իշխանական քարոզչամեքենան փորձեց ներկայացնել, թե այն նաև իրենց աշխատանքի արդյունք է, սակայն իշխանությունները լռության ուխտ են պահում, երբ Բայդենի ուղերձից օրեր անց ԱՄՆ նախագահի վարչակազմը երկարաձգում է «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղման կասեցումը, որի արդյունքում թույլատրվում է ԱՄՆ-ի ուղղակի օգնությունը Ադրբեջանին, այդ թվում՝ նաև ռազմական։

Միևնույն ժամանակ, թուրք-ադրբեջանական տանդեմը Արցախից զավթված տարածքներում արդեն իսկ հավակնոտ նախագծեր է սկսել իրականացնել, ու ամենաուշագրավն այն է, որ փորձում են այդ ծրագրերին մասնակից դարձնել արտերկրյա բազմաթիվ գործընկերների՝ Հունգարիայով սկսած, Պակիստանով վերջացրած։ Եվ մինչ Արցախից զավթված տարածքներում թուրքադրբեջանական նախագծերի աշխատանքներն ամբողջ թափով ընթանում են, մեր իշխանությունները ուղտի ականջում քնած են։ Ժամանակին ներդրումների բում խոստացող Փաշինյանը նույնիսկ Հայաստանի զարգացման համար ընդունակ չէ ներդրումներ ներգրավել, ուր մնաց՝ ձեռնամուխ լինի Արցախի՝ հայկական վերահսկողության տակ մնացած փոքր տարածքի զարգացմանն ուղղված խոշոր նախագծերի իրականացմանը ու դրանում ներգրավի արտաքին գործընկերներին։

Մեծ հաշվով, մեր իշխանություններին միայն ամեն գնով իշխանությունը պահպանելն է հետաքրքրում, դրա համար էլ նրանք սևեռվել են միայն քարոզարշավի վրա։ Չէ՞ որ Փաշինյանի մոտ ցույցեր կազմակերպելը և մեծմեծ խոսելն է գերազանց ստացվում, իսկ թե ինչ վիճակում կհայտնվի դիվանագիտությունն ու երկիրն ընդհանրապես, նրա համար երկրորդական է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եղանակը Հայաստանում. լեռներում և նախալեռներում՝ ձյունՄայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. Երևանում պատուհանից ցած ընկած 5-ամյա տղան մահացել էԵվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել 4.36 միլիարդ եվրո՝ 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման ծրագրիցՈւշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն էՄերժելի է ինչպես ադրբեջանական օրակարգը, այնպես էլ դա ՀՀ-ում օրակարգային դարձնող կառավարող ռեժիմը. Տիգրան ԱբրահամյանՈւշիի ողբերգական վթարը սուգ է բերել նաև Տաշիր․ զոհերի թվում են 26-ամյա Նարինեն ու 22-ամյա ԷրիկըՀՀ-ում 6 և ավելի անչափահաս երեխա ունեցողների համար բնակարանային ծրագիր կիրականացվիԵկավ այն օրը, երբ ես բաժանվում եմ ազգային հավաքականի 7 համարի մարզաշապիկից. Ռոնալդուն հայտարարել է Պորտուգալիայի հավաքականում կարիերան ավարտելու մասինԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին գտնվող Անի կամրջի վերականգնման մրցույթըՀայաստանում ագրեսիան աճում է. Կռիվ խորհրդարանում և իշխանությունների արդարացումներըՀայաստանը հույսը դնելով Արևմուտքի աջակցության վրա գնալով մոտենում է ՀԱՊԿ-ից վերջնական խզմանըՀայաստանի խորհրդարանում տեղի է ունեցել ծեծկռտուք երկրի ապագայի համարՎթար․ ջուր չի լինի մի քանի ժամՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվել է Գյուլիստանի պայմանագիրը. պատմության այս օրը (Նոյեմբերի 5)«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօրԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»«Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՍենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամшրտությունը«Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասինՓոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ը58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԻսրայելում հրապարակել են ընտրությունների վերջնական արդյունքները՝ հնարավոր կեղծիքների քննության ֆոնինՎթար․ գազ չի լինելու որոշ ժամանակԳյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունըԾնողներին դեռ չեն ասել․ նոր մանրամասներ Ուշիի վթարից զոհված ընտանիքի մասինՆախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել ենԿենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը. ԵՄ հայաստանյան գրասենյակԾանոթ ու միարժամանակ անհայտ … Դոմ Պերինյոն շամպայնՇղթայական ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են 5 մեքենա. կա վիրավnր9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ հայ. բացառիկ մանրամասներՉԼ. «Բավարիա»-ն հաղթեց «Ատլետիկո»-ին. այլ արդյունքներ
Ամենադիտված