ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շոյգուն և Վաղարշակ Հարությունյանը քննարկել են իրադրությունը Լեռնային Ղարաբաղում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ու ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց են ունեցել։ Քննարկվել է Լեռնային Ղարաբաղում իրադրությունը։ Այս մասին հայտնել են ՌԴ ՊՆ-ից։

«Զրույցի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի խնդիրների կատարման շրջաններում տիրող իրավիճակը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Երկու երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարները նախորդ հեռախոսազրույցներն անցկացրել են ապրիլի 7-ին և ապրիլի 24-ին:

Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Ընթանում են բանակցություններ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular