ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայերի ցեղասպանության ճանաչումը. խոշոր շահում, թե՞ դատարկ ձևականություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

naked-science.ru-ն գրում է, որ Օսմանյան կայսրության տարածքում հայերի նկատմամբ 1915 թվականին իրականացվել է ցեղասպանություն, և բոլոր միջազգային իրավական պայմանագրերի համաձայն՝ ժամանակակից Թուրքիան է համարվում այս կայսրության իրավահաջորդը: Ցեղասպանությունը ճանաչվում է որպես հանցագործություն, որին հաջորդում է պատասխանատվությունը:

Տեսականորեն, միայն Հայաստանից ստացված Հայոց ցեղասպանության մասին հայցը բավարար է դիմելու ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանին: Հասկանալի է, որ այդ հայցի արդյունքը պետք է լինի Միջազգային դատարանի որոշումը ցեղասպանության համար թուրքական պետության պատասխանատվության մասին: Տեսականորեն դա նշանակում է, որ դատարանը կարող է որոշել հայերին վերադարձնել գոնե այն հողերը, որոնց վրա ապրել են նրանց նախնիները մինչև 1915 թվականը՝ Արևմտյան Հայաստանը Արարատի հետ միասին: Ժամանակակից փոքր Հայաստանի համար դրանք նշանակալի տարածքներ են: Մեծ հավանականությամբ, նման վերադարձի դեպքում Երևանը նույնիսկ չի էլ դնի փոխհատուցման հարցը, քանի որ գոհ կլիներ ամբողջ գործի արդյունքներից:

Մեծ երևակայություն պետք չէ ունենալ Հայաստանի համար բացասական սցենար պատկերացնելու համար: Բանն անգամ այն չէ, որ Թուրքիան կարող է փորձել ասել, որ ինքը Օսմանյան կայսրություն իրավահաջորդը չէ (չնայած զուտ իրավական տեսանկյունից, այդ փաստարկը ևս կարող է նշանակալից լինել): Պետք է հասկանալ, որ դատարան դիմելը մի բան է, իսկ հաղթելը հիմնովին այլ բան: Տարբեր երկրների մշակույթներում կան շատ հիանալի ասացվածքներ դատարանների մասին: Դրանցից մեկն է. «Ուժը հայտնվեց՝ օրենքը մեռավ»: Սա նշանակում է, որ իրական կյանքում հաճախ կարևոր է ոչ թե դատարանի կամ օրենքի որոշումը, այլ թե որ կողմում է ուժը: Թվում է, թե ինչո՞ւ Միջազգային դատարանը չի կարող Թուրքիայի դեմ որոշում ընդունել: Բազմաթիվ պատճառներ կան: Նախ, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է: Իսկ դաշինքի նպատակն է պաշտպանել մասնակից երկրների տարածքները: Բայց նույնիսկ եթե պատկերացնենք, որ Թուրքիան հանկարծ լքել է ՆԱՏՕ-ն (ինչը դժվար թե տեղի ունենա), մնում է «երկրորդ հարցը». ինչպե՞ս է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ապահովելու Միջազգային դատարանի Հայաստանին հողեր փոխանցելու կամ հատուցումների վերաբերյալ որոշումը: Տնտեսական պատժամիջոցներն ու Թուրքիայի շրջափակումը քիչ իմաստ ունեն. Բոսֆորը և Դարդանելը վերահսկող Անկարան ի վիճակի է ավելի շատ վնաս հասցնել միջազգային առևտրին, քան պատժամիջոցները իրեն: Այլ կերպ ասած՝ միայն ռազմական ուժը կարող է ազդել Թուրքիայի վրա: Բայց վերջին տասնամյակների պատմությունից լավ հայտնի է, որ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հարձակվում են միայն թույլերի վրա: Իսկ Թուրքիան, ռազմական կարողությունների տեսանկյունից, հենց ուժեղ երկիր է, այլ ոչ թե Սիրիա կամ Իրաք է. նրա հետ պատերազմը շատ արյուն կարժենա արևմտյան կոալիցիային: Սա նշանակում է, որ Արևմուտքը երբեք չի համարձակվի դա անել: Սկզբունքորեն Ռուսաստանն ու Չինաստանն են ունակ գնալ նշանակալի կորուստներով պատերազմի, բայց դժվար թե նրանք ցանկանան նման կերպ իրականացնել Միջազգային դատարանի որոշումը:

Վերոգրյալից կարող է թվալ, որ ամեն ինչ վատ է, գրավյալ Արևմտյան Հայաստանում Թուրքիայի դիրքերը անսասան են, և պատմական արդարությունը վերականգնելու հույսեր չկան: Իհարկե կան, բայց այլ դեպքում: Անկարայի ուժեղ կողմերը, ի վերջո, կարող են դառնալ նրա թույլ կողմը, ինչպես դա տեղի է ունեցել ոչ մեկ անգամ Թուրքիայի պատմության մեջ:

Եթե ​​վերցնեք աշխարհի առաջին տասնյակի տնտեսությունները, որտեղ ներառված է նաև Անկարան, ապա պարզվում է, որ միայն ԱՄՆ-ը, Չինաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանը և Թուրքիան են համարվում անկախ և ակտիվ արտաքին քաղաքականությամբ և զինված ուժերով տերություններ, և որոնք ունակ են առանց  արտաքին աջակցություն պատերազմելու: Անգլիայի և Ֆրանսիայի նման հին տերություններն այլևս իրենցից ոչ մի լուրջ բան չեն ներկայացնում: Բայց ներկայումս Թուրքիան պարզապես լուրջ գլխացավանք է Վաշինգտոնի ու Մոսկվայի համար, խնդիրն այն է, որ նրա տնտեսությունն աճում է: Մեկ այլ փաստ ևս. Անկարան սովորություն չունի հավատարիմ լինել ցանկացած դաշնակցի: Թուրքիային հաջողվել է «գցել» ինչպես Վաշինգտոնին, այնպես էլ Մոսկվային: Այո, Ամերիկան ​​և Ռուսաստանը դեռ գործ են վարում թուրքերի հետ, բայց խստորեն պարադիգմի շրջանակներում. «Քանի դեռ դա իրենց շահերից է բխում՝ ընկերներ են, եթե դա չկա՝ անմիջապես կանգ են առնում»:  Էրդողանը որպես անձ, առանձնապես հաճելի չէ ո՛չ ռուսներին (մեջքից դանակահարելու ունակությունը), ո՛չ էլ ամերիկացիներին (թույլ վերահսկողության պատճառով):

Որքան ուժեղ է դառնում Անկարան, այնքան մեծ է այդ պետության նկատմամբ անհանգստությունը մյուս մեծ տերությունների շրջանում: Վաղ թե ուշ նրանք գուցե ցանկանան զսպել թուրքական ազդեցությունը: Ավելին, ինչպես ցույց է տալիս Ադրբեջանի օրինակը, այն ի վիճակի է ցանկացած պահի կրակ վառել դաշնակցի Ռուսաստանի շուրջ: Բացի դա Անկարայի հարաբերությունները Հունաստանի հետ կամ նրա գործերը Կիպրոսում ցանկացած պահի կարող են սեպ խրվել ՆԱՏՕ-ի երկրների հարաբերությունների մեջ: Այս իմաստով թուրքերն իրենք են ունակ դառնալ իրենց հիմնական խնդիրը: Եթե ​​նրանց տնտեսական և ռազմական հզորությունը շարունակի աճել նույն տեմպերով,  հաջողություններից գլխապտույտ զգալով, Անկարան կարող է ցանկանալ սեփական միջուկային զենք ունենալ: Էրդողանի նման մեկի կարմիր կոճակ ունենալու մտքից անգամ Մոսկվան և Վաշինգտոնը խորը կմտահոգվեն, և ամեն ինչ կանեն թուրքերին կանգնեցնելու համար: Եթե ​​իրագործվի վերը նկարագրված սցենարը, ապա Հայոց ցեղասպանության հարցում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի կոնսենսուսի առկայությունը կարող է շատ կարևոր դառնալ: Եթե ​​Թուրքիայի դեմ ուժ պետք է կիրառվի, ապա ընդհանուր առմամբ ընդունված ցեղասպանության ակտը իսկապես կարող է հանգեցնել որոշ իրական հետևանքների Օսմանյան կայսրության ժառանգորդի համար: Օրինակ սահմանների վերանայման ի հօգուտ նրանց, ում ինքը ժամանակին ցեղասպանության է ենթարկել:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular