ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄԵՆԱՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ,,,Հայ պաշտոնյաների մականուններն ու դրանց նշանակությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Գաղտնիք չէ, որ Հայաստանում պաշտոնյաներն անկախ իրենց կամքից վաստակում են մականուններ, որոնք, իհարկե ունենում են իրենց ծագման աղբյուրները:
 
Սյունիքի նախկին մարզպետ՝ Սուրիկ Խաչատրյան կամ Լիսկա- նախկին մարզպետը դեռ 9-10 տարեկանից է ստացել իր մականունը, այն եղել է ոչ թե՝ Լիսկա, ինչպես շատերն են ասում, այլ ՝ Լիցգա: Սկզբում շրջանառվում էր այն մասին, որ նա բենզինի մանրածախ առևտրով է զբաղվել և բենզին լցնելու համար է ստացել մականունը, իբրև թե` լից գա, սակայն մարզպետը մի օր խոստովանել է, որ նրան լիցգա ասել  է մի տարեց մարդ, քանի որ երեխա հասակում շատ աշխույժ է եղել, ի նկատի ունենալով՝ լիցքավորված է և լիցք կա:
 
Այնուամենայնիվ սյունեցիները շարունակում են պնդել, որ Սուրիկ Խաչատրյանը ստում է: Նրանք պատմում են, որ Դեռ 16-ը չբոլորած՝ Սուրիկ Խաչատրյանը թալանում է դպրոցի բուֆետը, ինչի համար ձերբակալվում և պատիժը կրում է անչափահասների գաղութում: Կալանավայրում էլ վաստակել է Լիսկա (ամենախորամանկ աղվես) մականունը:
 
ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյան կամ լֆիկ Սամո- Նա Հայաստանի խոշոր բիզնեսմեններից է, բայց դրան հասել է ժամանակին կրծքկալ վաճառելով:
 
Պատգամավորը, ի տարբերություն մյուսների՝ նեղսրտում է իր մականունից և հաճախ կոպտում է այն մարդկանց, ովքեր իրեն մականունով են դիմում: Ինչևէ, նա մականունավոր է, բայց միևնույն ժամանակ օլիգարխ, նրան է պատկանում սնկի պես աճող Երևան-Սիթի սուպերմարկետների ցանցը:
 
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյան - «Մուկ»։Նա այնքան էլ չի ամաչում իր մականվանից: Մի առիթով նա անկեղծացել և պատմել է, որ  «Մուկ» մականունը ստացելի տատից։ Նրա խոսքով, իրեն այդպես անվանել է տատիկը, երբ փոքրիկ Հովհաննեսը թաքուն գողանում էր տատի պահած կոնֆետները։
 
ՀՀԿ-ական, փոքր ինչ սնանկացած Աշոտ Աղաբաբյան- կամ նույն ինքը՝ Բուռնաշ, պատգամավորը պատմել է, որ մականունը ստացել է արցախյան պատերազմի տարիներին, նրան այդպես է անվանել մարտական ընկերներից մեկը, քանի որ այդ տարիներին նա նման է եղել Անորսալի վրիժառուները ֆիլմի Բուռնաշին մարմնավորող դերասանին:
 
ՀՀԿ-ական, իր վարքով չփայլող, տեղի անտեղի հայհոյող ու բռնաբարող Առաքել Մովսիսյան- Շմայս, մականունը ստացել է պատերազմի տարիներին, նա միակ մարդն է եղել, ով ունեցել է գերմանական արտադրության Շմայսեր տեսակի ինքնաձիգ:
ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյան- նա  հայտնի է Թոխմախի Մհեր մականվամբ, Թոխմախ կոչվող թաղամասից է, այդ պատճառով էլ նման  մականուն է վաստակել:
ՀՀԿ-ական Համլետ Հարությունյան կամ ինչպես ասում են՝ Բառադի Համո, ըստ տեղեկությունների նա նման մականուն է ստացել իր բառանդի պահվածքի համար:
Սա հանրապետականների այն պատառիկներն են, ովքեր այս կամ այն պատճառով են ստացել իրենց մականունները: Ստորև ներկայացնում ենք բիզնես մականուն ստացած պատգամավորներից մի քանիսին:
 
 
ՀՀԿ-ական, ոչնչով աչքի չընկնող պատգամավոր, Հայաստանում խոշոր սուպերմարկետներից մեկի սեփականատեր՝ Արտակ Սարգսյան կամ շատերին հայտնի՝ SAS-ի Արտակ: Պատգամավորին կոչում են իր սուպերմարկետի անվամբ:
 
Աշոտ Արսենյան-իսկ առավել հայտնի մականվամբ՝ Ջերմուկի Աշոտ, նրան է պատկանում Ջերմուկ գրուպ ընկերությունը, նա խոշոր և լուրջ բիզնեսներով է զբաղվում:
Ալիկ Պետրոսյան- շատերին հայտնի է ՄԱՊ-ի Ալիկ մականունով,նրան է պատկանում ՄԱՊ-ի գինու, կոնյակի և պահածոների գործարանները: Պատգամավորը սկզբում եղել է ՕԵԿ-ական, սակայն հետագայում անդամակցել է ՀՀԿ-ին:
 
Մանվել Բադեյան- կամ Եվրոստանի Մանվել- նրա է պատկանում Եվրոստան Ույուտ ընկերությունը, որի հիմնադիրը եղել է հենց պատգամավորը
Հանրապետականները Հակոբ-ներով հարուստ են, ոչ միայն անուններով, այլև ազգանուններով:
Նրանց մեկը ՝ Կիլիկիայի կամ Պիվի Հակոբն է, քանի որ նրան է պատկանում Կիլիկա գարեջրի գործարանը։
  
Մյուսը՝ Արփա-Սևան ԲԲԸ-ի սեփականատերն է, երկար տարիներ զբաղվել է թունելագործությամբ, ստանալով՝ Թունելի Հակոբ մականունը:
Շատերը գիտեն, որ հայ պաշտոնյաները միմյանց հենց խնամի բարեկամ դառնալ սիրում են, այդպիսով և՛ երեխաներն են երջանիկ լինում, և՛ բիզնեսներն են ծաղկում:
Պատգամավորներից մեկի մականունն այդպես էլ մնաց՝ խնամի բանն այն է, որ նա՝ Վոլոդյա Բադալյանը ՀՀ երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամին է, ում այդպես էլ, մինչ այժմ կոչում են խնամի Վալոդ:
 
Պատգամավոր Արայիկ Գրիգորյան կամ պարզապես Ավշարի Արայիկ, նա նման մականուն է ստացել, քանի որ իրեն է պատկանում Ավշարի գինու և կոնյակի գործարանը:
ԲՀԿ-ական Ռուբեն Գևորգյան կամ Ծաղիկ Ռուբո, ըստ իրեն՝ մականունը ստացել է նրա համար, քանի որ իր բոլոր բանաստեղծություններում մտքերն ու խոհերն արտահայտել է ծաղկի միջոցով:
 
Պատգամավոր Կարո Կարապետյան կամ Յուվեցի Կարո, նա իր մականունը ստացել է հայրենի մարզից: Նա ծնվել է Արարատի մարզի Շահումյան համայքնում, որը նախկինում կոչվել է Յուվա:
 
Հարություն Ղարագյոզյան կամ Կարամելի Հարութ, նա տարիներ առաջ ղեկավարել է հրուշակեղենի գործարան, որտեղ կարամել է արտադրվել: Այդտեղից էլ ստացել է մականունը:
 
Գրիգորի Մարգարյան կամ Բելաջոյի Գրիշ, մականունը ստացել է հայտնի «Բելաջիո» ռեստորանային համալիրից, սակայն այս պատգամավորի ունեցվածքն ամենևին էլ այդ ռեստորանով չի սահմանափակվում:
 
Արշակ Մխիթարյան, այս պատգամավորը տարիներ ի վեր Ազգային ժողովում է, սակայն  կոճակ սեղմելուց և միջանցքներում քայլելուց բացի ոչինիչ չի արել, փոխարենը վաստակել է՝ Բրիլիանտի Արշակ մականունը, քանի որ ոսկու և ադամանդի լուրջ բիզնես ունի:
 
Մելիք Մանուկյան կամ պարզապես Շշի Մելո, ոչնչով աչքի չընկնող այս պատգամավորը Սարանիստե ընկերության սեփականատերն է, որը զբաղվում է շշերի արտադրմամբ:
 
ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյան՝ Հայկոբի Աբո, պատգամավորը իր բիզնեսը սկսել է կոշկակարությունից: Այս խոշոր գործարարն իր կարիերան սկսել է կոշկակարությունից, իսկ 1991-2003 թթ. եղել է Հայկոոպի Երևանի միջշրջանային ունիվերսալ մանրամեծածախ բազայի փոխտնօրենը, հետո տնօրենը, ապա` գլխավոր տնօրենը: Մականունն էլ գալիս է այդտեղից: 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular