ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքուն չի հասկանում Երևանի ցավը․ Ադրբեջանի գերիներին Հայաստանին չվերադարձնելու ցանկությունը բարդացնում է Մոսկվայի կյանքը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

kommersant.ru-ն գրում է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 6-ին Երևանում բանակցություններ է վարել իր հայ գործընկեր Արա Այվազյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այցի հաջողությունը կարելի է համարել երկու երկրների կառավարությունների միջև կենսաբանական անվտանգության հարցերի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը: Փաստաթուղթը նախատեսում է ոչ միայն երկու երկրների համագործակցություն կենսաբժշկական ոլորտում, այլ նաև հնարավորություն Ռուսաստանի առողջապահության և պաշտպանության նախարարության մասնագետներին այցելել Պենտագոնի փողերով ստեղծված Հայաստանում գործող կենսաբալատորիա: ԱՄՆ-ի զինված ուժերը 10 միլիոն դոլար են հատկացրել Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման հայկական ազգային կենտրոնի լաբորատորիայի արդիականացման համար:

Հայաստանի համար Ադրբեջանից գերիների վերադարձի կարևոր խնդիրը դեռ փակված չէ: Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը Արա Այվազյանը դա անվանել է «կարևոր խնդիր» և կոչ արել «ապահովել, որ Ադրբեջանը կատարի բոլոր ռազմագերիների և բռնի կալանավորված անձանց վերադարձը»:

«Այդ խնդիրը պետք է հնարավորինս արագ լուծվի, ինչի մասին վկայում են նաև միջազգային մարդասիրական իրավունքի շարունակական զանգվածային խախտումների մասին բազմաթիվ տվյալները», - ասել է պարոն Այվազյանը:

Մայիսի 4-ին, Ռուսաստանի արտգործնախարարի այցից առաջ, Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովը Ադրբեջանից երեք հոգու էր բերել: Մնացած գերիների մասով շարժ չկա: Մինչդեռ այդ հարցով անգամ Բաքվի և Երևանի բերած թվերը չեն համապատասխանում միմյանց: Հայաստանի արտգործնախարարությունում «Կոմերսանտ»-ի զրուցակիցն ասել է, որ, ըստ Երևանի գնահատականների, շուրջ 200 մարդ է մնում գերության մեջ: Միևնույն ժամանակ, հաստատված է համարվում 72 մարդու դեպքը, իսկ 48-ի դեպքում Ադրբեջանը հրաժարվում է հաստատել: Մնացած գերիների մասով դեռ 100%-ոց տեղեկատվություն չկա՝ շարունակվում է տվյալների հավաքումը: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի «Կոմերսանտ»-ի աղբյուրը նշել է, որ այժմ Ադրբեջանում կա 59 մարդ: Նրա խոսքով նրանք գերիներ չեն, այլ մարդիկ են, որոնք բերման են ենթարկվել ռազմական գործողությունների ավարտից հետո:

«Եղել է զինադադար և Հայաստանի կապիտուլացիա: Դրանից հետո են այդ մարդիկ մտել Ադրբեջան: Նրանք դիվերսանտներ և ահաբեկիչներ են, և մենք էլ նրանց հետ վարվում ենք համապատասխանաբար և դատելու ենք: Ապագայում տեսականորեն հնարավոր է նաև փոխանակում», - ասել է աղբյուրը:

«Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում ինչպես ռուսական, այնպես էլ հայկական կողմի դիվանագետները ասել են, որ Բաքվի կողմից պահվող անձինք արդեն սակարկությունների առարկա են դարձել: Նրանց խոսքերով, Ադրբեջանը փորձում է նրանց ազատ արձակումը պայմանավորել իր պահանջների կատարմամբ: Որպես կանոն, դրանք վերաբերում են տարածքային խնդիրներին: Այսպիսով, իրազեկ աղբյուրը «Կոմերսանտին» տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմը բարձրացրել է Շուշի-Կարմիր շուկա ճանապարհը իր վերահսկողությանը հանձնելու հարցը, որն այժմ վերահսկվում է ռուս խաղաղապահների և հայ զինվորականների կողմից: Ճանապարհի նկատմամբ վերահսկողությունը մեծապես կնպաստի Ադրբեջանի հասանելիությանը Շուշի: Ինչպես նշել են «Կոմերսանտ»-ի աղբյուրները, Բաքուն բարձրացրել է նաև  կալանավորված անձանց փոխանակելու հարցը Ղարաբաղի Ղազախի շրջանի մի շարք գյուղեր վերադարձնելու դիմաց: Այնուամենայնիվ, առայժմ որևէ հարցի լուծում դեռ չկա: Հայաստանը հույս ունի, որ Մոսկվան կօգնի լուծել գերիների խնդիրը:

«Սա խաղաղության երաշխավորի հեղինակության հարցն է: Հուսով ենք, որ մեր դաշնակիցը և Ադրբեջանի ռազմավարական գործընկերը կհամոզի նրանց կատարել դա և լինել բանակցելու ունակ», -«Կոմերսանտ»-ին ասել է հայ բարձրաստիճան դիվանագետը:

Վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս, ֆրանսիացի և ամերիկացի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Էնդրյու Շոֆերն են կոչ արել բոլոր ձերբակալվածներին հանձնել Երևանին: Այդ մասին առանձին ասել է նաև ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը.

«Մենք երկու կողմերին կոչ ենք անում ավարտին հասցնել և արագ ավարտել բոլոր գերիների, կալանավորվածների և զոհվածների մասունքների փոխանակումը, ինչպես նաև կատարել կալանավորվածների նկատմամբ մարդկային վերաբերմունք ցուցաբերելու պարտավորությունները»:

Երևանում, սակայն, գրեթե վստահ են, որ գերիները տուն չեն վերադառնա մինչև հունիսի 20-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Սերգեյ Լավրովը այս և այլ խնդիրները կկարողանա քննարկել հաջորդ շաբաթ ադրբեջանական կողմի հետ հանդիպմանը՝ Ռուսաստանի արտգործնախարարը Բաքու կայցելի մայիսի 10-ին:

Մոսկվան շահագրգռված է, որ առավել հրատապ խնդիրները հնարավորինս շուտ լուծվեն:

Առաջին հերթին առանց դրանց կարգավորման, դժվար է շարժվել դեպի համաձայնեցված խաղաղության ծրագրի իրկանացմանը, որը նախատեսում է տարածաշրջանում հաղորդակցության ապաշրջափակում Ադրբեջանի և Հայաստանի սերտ փոխգործակցության միջոցով: Չնայած պարոն Լավրովը նշել է, որ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման խնդիրները «հաջողությամբ իրականացվում են», բայց գործը դեռ չի հասել կոնկրետ նախագծերի:

Երկրորդ հերթին Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների շարունակական լարվածությունը Ռուսաստանին չի օգնում իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք նախատեսում են Ադրբեջանի մերձեցմանը այնպիսի ինտեգրացիոն միավորումների հետ, ինչպիսիք են ԵԱՏՄ-ն և ՀԱՊԿ-ը: Հայաստանը մասնակցում է երկու միություններին էլ, և վերջերս արգելափակել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի որպես հյուր հրավերը Կազանում ապրիլի 29-ին կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: ԵԱՏՄ-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով։ Միևնույն ժամանակ, Կազանի համաժողովին մասնակցել է ԵԱՏՄ անդամ չհանդիսացող Տաջիկստանի վարչապետ Կոհիր Ռասուլզոդան:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular