ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ՝ մշկընկույզ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մշկընկույզը կամ մուսկատային ընկույզը, կամ ջայփխալը (հնդկերեն) անուշաբույր մշկընկույզենու, որը մշկընկույզների ընտանիքի արևադարձային մշտադալար ծառ է, պտղի կորիզն է: Նրա հայրենիքը Մոլուկկաներն են, Յավան, Կալիմանտանը, Սումատրան և Ինդոնեզիան: Այդ ծառը հասնում է մինչև 20 մետր բարձրության և ամեն տարի ծաղկում է սկսած 5-6 տարեկան հասակից: Այդ հասարակածային ծառի պտղաբերումը կարող է տևել մինչև 40 տարի: Սովորաբար, ընկույզները հավաքում են տարեկան մինչև երեք անգամ, ուստի մեկ ծառից սովորաբար տարեկան հավաքվում է 3-ից 10 հազար ընկույզ: Որոշ բույսեր ապրում են մինչև 100 տարի՝ շարունակելով պտուղներ տալ, չնայած ոչ այնքան կանոնավոր, որքան առաջին տարիներին:

Մշկընկույզը ունի կծու, փայտային, բարդ և անհամեմատելի բույր: Համը սկզբում հազիվ է ընկալվում, իսկ հետո լինում է խիստ արտահայտիչ և տարբեր երանգների: Քերած և աղացած տեսքով, մշկընկույզը արագորեն է կորցնում իր բույրը, ուստի ավելի լավ է օգտագործել ամբողջական ընկույզը այն քերելով անմիջապես օգտագործելուց առաջ, քանի որ աղացած մշկընկույզին ամենայն հավանականությամբ, արդեն իսկ ավելացված են լինում արհեստական ​​բուրավետիչներ։

Մշկընկույզով առևտուրը սկիզբ է առել 6-րդ դարից, երբ արաբ վաճառականները Մոլուկկաներից համեմունքներ են տարել Կոստանդնուպոլիս: Արդեն 12-րդ դարի վերջին մշկընկույզը հայտնի է դարձել ամբողջ աշխարհում և մեծ պահանջարկ է ունեցել ամբողջ Եվրոպայում: Միջնադարյան Անգլիայում մեկ ֆունտ (454 գրամ) մշկընկույզը այնքան թանկ է եղել, որ արժեցել է երեք ոչխար: Մինչև 17-րդ դարի սկիզբը շատ բարեկեցիկ եվրոպացիներ իրենց հետ կրել են մշկընկույզ արծաթե մանր քերիչի հետ, որպեսի հյուրընկալվելիս իրենց բաժին ուտեստները համեմեն:

16-րդ դարում մշկընկույզի վաճառքի մենաշնորհ են ունեցել պորտուգալացիները, իսկ մեկ դար անց այն զավթել են հոլանդացիները, որոնք մինչ օրս էլ մեծամասամբ կապված են այդ համեմունքի հետ: Մշկընկույզի հնարավոր ամենաբարձր գնով վաճառելու ցանկությունն իր գագաթնակետին է հասել 1760 թվականին, երբ հոլանդացիները Ամստերդամում այրել են իրենց սեփական պահեստը 4 հազար տոննա այդ համեմունքներով, և այդ օրը քաղաքի օդը հիշեցրել է Հենրիխ 4-րդի թագադրման օրվա սենյակի անուշահոտությունը: Հոլանդիայի մենաշնորհը տևել է մինչև այն պահը, երբ Բրիտանիան և Ֆրանսիան կարողացել են մշկընկույզ աճեցնել Մոլուկկասի սահմաններից դուրս: 1769 թվականին ֆրանսիացիները մշկընկույզ որոնելու ծովային արշավախումբ են ուղարկել: Նրանց հաջողվել է մաքսանենգ ճանապարհով դուրս բերել գողացված երիտասարդ մշկընկույզենի ու բողբոջած սերմեր: Գործի դրված հոլանդական նավատորմը չի կարողացել հասնել ֆրանսիական նավերին, և արդյունքում մշկընկույզը տարածվել է ամբողջ աշխարհում: Ֆրանսիացիները մշկընկույզը տարել ենն Մավրիկիոս, իսկ Բրիտանիան այն տարել է Չինաստան, Սինգապուր, Տրինիդադ և Սենթ Վինսենտ: Ամենահաջող պլանտացիաները բրիտանացիների կողմից 18-րդ դարում ստեղծվել են Գրենադա կղզում: Գրենադան այսօր էլ մշկընկույզի խոշոր արտադրողն է ամբողջ աշխարհում (արտադրում է մշկընկույզի համաշխարհային ծավալի 40%-ը) և զիջում է միայն Ինդոնեզիային: Անգամ Գրենադայի դրոշի վրա է մշկընկույզ նկարված։

Մշկընկույզը, չնայած տարածված համոզմունքին, որ ուժեղ հոգեմետ է, ունի եզակի բուժիչ հատկություններ: Հնդկաստանում մշկընկույզի յուղն օգտագործել են աղեստամոքսային տրակտի խանգարումները բուժելու համար, իսկ եգիպտացիները  բալզամացման համար: Ապենինյան թերակղզում մշկընկույզի յուղը, դափնու, մեխակի, գիհի, զմուռսի, մրտենիի և վարդագույնի հետ միասին, ներառված է եղել այն խառնուրդի մեջ, որը պաշտպանել է ժանտախտից: Միջնադարում մշկընկույզը հարգում էին որպես հակաթութքային միջոց: Մշկընկույզը պարունակում է եթերայուղ 10%, օսլա, սպիտակուց, ճարպային յուղ  և այլն: Այն շատ ուժեղ խթանող և տոնիկ ազդեցություն ունի:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular