ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս կառավարությունը զուտ փողի մասին է մտածում․ Գարեգին Միսկարյանը՝ արդյունաբերական կանեփի արտադրությունը թույլատրելու մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախօրեին կառավարությունը որոշում կայացրեց, որ Հայաստանում արդյունաբերական կանեփի արտադրությամբ են զբաղվելու։ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ այս ոլորտը շահութաբեր է։

«Քո որոշումը» կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը դեռևս փետրվարին խոսում էր ադյունաբերական կանեփի արտադրության նպատակահարմարության մասին, որ այն շատ շահութաբեր է ու կարող է լավ ցուցանիշներ գրանցել Հայաստանում՝ հաշվի առնելով հողի որակն ու Հայաստանի կլիմայական պայմանները։

ArmDaily.am-ի հետ զրույցում Միսկարյանն ասաց, որ որքանով որ տեղեկատվությունը հասանելի է, իսկ քիչ բան է հասանելի, թե լիցենզավորման գործընթացը որ տնտեսվարողներն են կարողանալու անցնել, ինչ ձև է այդ գործընթացը կարգավորվելու՝ ոչինչ հայտնի չէ։

«Բայց այն խոսակցությունները, օրինակ, որ լիցենզավորումը տրվելու է 60 մլն դրամ գումարի դիմաց կամ որ պարտադիր պայման է լինելու միայն ջերմոցային տնտեսություններում աճեցնել, դա թույլ է տալիս մտածել, որ այս կառավարությունը, ինչպես բոլոր դեպքերում, այս անգամ էլ շատ խորը մոլորության մեջ է, ու այն ամբողջ փիլիսոփայությունը, այն ամբողջ արդյունավետությունը, որ կարող էր ունենալ տեխնիկական կանեփը Հայաստանի անմշակ հողերը մշակելու, աշխատատեղեր, արդյունք ստեղծելու, մարդկանց զբաղվածությունն ապահովելու համար, իրենք դա էլի դարձնում են շատ նեղ անհատների խոշոր եկամուտներ ստանալու կենտրոն։ Ու ես առանձնապես շատ մեծ ոգևորությամբ չեմ իրենց այս որոշումն ընդունում, որովհետև մեզ մոտ նպատակը մշակույթ փոխելն էր, մարդկանց կյանքի որակը փոխելն էր, ոչ թե մի քանի խմբի մարդկանց կամ մի խմբի համար խոշոր եկամուտներ ապահովելը»,-ասաց Միսկարյանը։

Նա նշեց, որ տեսնում է, որ այս կառավարությունը զուտ փողի մասին է մտածում, ոչ թե փողի որակի․ «Իրենք չեն նայում, թե որքանով դա կարող է փոխել մարդկանց կյանքը, գյուղացիների կյանքը։ Այլ իրենք մտածում են, որ այդ մի հնարավորությունն էլ օգտագործեն ինչ-որ մի խումբ մարդկանց շահույթ ապահովելու համար»։

Հայկա Ալոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular