ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ինչի՞ համար բողոքեմ, որ գնաց նստեց, ի՞նչ է փոխվելու». նախկին մարզպետի որդին մանրամասներ է ներկայացնում որդու դանակահարման դեպքից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ
 

Armtimes.com-ը գրում է.

Կոտայքի մարզում (Աբովյանի տարածաշրջան) գտնվող «Օջախ» ռեստորանի մոտակայքում նոյեմբերի 26-ի գիշերը դանակահարվել է Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի որդին՝ 22-ամյա Տիգրանը: Վերջինս նաեւ Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի թոռն է:

Տիգրան Շահգալդյանը «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել ոտքերի եւ նստատեղի հատվածում սուր-կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքով:

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ դանակահարության մեջ կասկածվում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին: Բայց այս անգամ խոսքը ոչ թե ավագ որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասին է, այլ կրտսերի՝ Տրդատի: Տեղեկությունը, սակայն հերքեցին թե՛ Սուրիկ Խաչատրյանը, թե՛ Կովալենկո Շահգալդյանը՝ այդպիսով մեղադրելով լրագրողներին սենսացիա փնտրելու մեջ: Մասնավորապես, Սուրիկ Խաչատրյանը ՀՀԿ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում պնդել է, թե Տրդատն ու Տիգրանը մտերիմ ընկերներ են: Ինչ վերաբերում է նշված միջադեպին, ապա նա լրագրողներին ասել է, թե իր որդին այնտեղ չի եղել։ Այնինչ, դանակահարված տղայի քաղաքապետ հայրը մեր զրույցում ասաց, որ դանակահարության պահին որդին Տրդատի եւ մյուս ընկերների հետ է եղել: Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորեւ.

- Պարոն Շահգալդյան, նախ ձեր որդու առողջական վիճակը ինչպե՞ս է գնահատվում:

- Բժշկական կենտրոնից շուտ է դուրս գրվել, մնալու անհրաժեշտություն չկար: Լուրջ վնասվածք չկա, 2 կար է դրվել ոտքին: Հիմա իր վիճակը էնքանով է լավ, որ կարողանում է քայլել, իր սովորական կյանքով ապրում է: Իրավապահներն էլ ասում են՝ թեթեւ վնասվածք է:

- Դեպքի հետ կապված ի՞նչ տեղեկություններ ունեք: Ի՞նչ է իրականում տեղի ունեցել:

- Դեռ պարզ չի, թե քանի հոգով են եղել, 4-5 հոգի են մոտավոր:

- Ո՞վ է դանակահարողը:

- Ես մինչեւ հիմա միայն անունը գիտեմ, Մարտիկ է (մականունը՝ Մռդո,-հեղ.): Մեզ մոտ նախկին ոստիկանապետ կար, իր քրոջ տղայի ընկերն է: Այլ ինֆորմացիա չունենք:

- Որտե՞ղ է հանդիպել ձեր տղային:

- Ինքը «Օջախ» ռեստորանում է եղել, պատահական տեսել է այնտեղ որդուս ու նրա ընկերներին, միացել է: Նա Տիգրանին չի ճանաչում, մյուսներին գիտի հեռակա:

- Այնուամենայնիվ, ի՞նչ պատճառով է նա դանակահարել ձեր որդուն, որտե՞ղ է դեպքը տեղի ունեցել:

- Մի մեծ բան էլ չի եղել: Ռեստորանից դուրս գալուց հետո Ֆուտբոլի ակադեմիայի ճանապարհին, Երեւան ուղեւորվելիս մեքենան արագ քշելու համար վիճաբանություն է տեղի ունեցել: Տղաս ու իր ընկերները եղել են իրենց մեքենայով, Մարտիկն ու իր ընկերները՝ իր: Մարտիկն արագ է վարել, նրան ասել են, որ դանդաղ քշի՝ չի լսել, կանգնեցրել են մեքենաները ու ծագել է վիճաբանությունը, որի ժամանակ էլ Մարտիկը դանակով երկու անգամ հարվածել է իմ տղայի ոտքին: Այլ բան չգիտեմ: Ես էդտեղից ճանաչում եմ միայն Սուրեն Խաչատրյանի որդուն՝ Տրդատին, որը իմ տղայի մոտ ընկերն է:

- Մամուլում դեպքից հետո տեղեկություններ տարածվեցին, որ ձեր որդու դանակահարության մեջ կասկածվում է Տրդատ Խաչատրյանը: Սրա մասին ի՞նչ կասեք:

- Ես ձեզ հավաստիացնում եմ, բացարձակապես նման բան չկա: Նախ, Տիգրանը չի (նկատի ունի Տրդատի ավագ եղբորը,-հեղ.) Տրդատն է, երկրորդն էլ՝ ես որ գնացի «Աբովյանի» բժշկական կենտրոն, իմ տղու հետ էնտեղ էր: Եթե Սուրիկ Խաչատրյանի որդին է, ուրեմն անպայման Սուրիկ Խաչատրյանի որդի՞ն պետք է դանակահարած լինի, եթե լիներ նման բան, բոլորն էլ կիմանային, թաքցնելու իմաստը ո՞րն է:

- Դուք բացառո՞ւմ եք իր մասնակցությունը դանակահարությանը:

- Բացարձակ նման բան չկա, իրենք այնքան մտերիմներ են, որ դրա մասին խոսելը անիմաստ է:

- Իր մասնակցության փաստը չի՞ կոծկվում:

- Կոծկելու իմաստը ո՞րն է:

- Դուք նշեցիք, որ ըստ իրավապահների՝ ձեր որդին թեթեւ մարմնական վնասվածք է ստացել, իսկ այդ դեպքում քրեական գործ կարող է հարուցվել միայն տուժողի բողոքի հիման վրա: Բողոքելո՞ւ եք:

- Բայց ինչի՞ համար բողոքեմ, հիմա երիտասարդներ են...մի հոգի ավել մարդ, որ գնաց նստեց, ի՞նչ է փոխվելու:

- Բայց այդ մի հոգի ավելի մարդը ձեր որդուն մարմնական վնասվածք է պատճառել:

- Եթե այդ վնասվածքները կյանքի համար վտանգավոր լինեին, ապա ընթացք կտրվեր: Ես ընդամենը շնորհակալ եմ Աստծուց, որ այս ձեւով է ավարտվել, որդիս ողջ առողջ է, որեւէ խնդիր չկա:

- Այլ տուժածներ չկա՞ն:

- Իմ տղայի ընկերներից տուժածներ չկան: Ինչ վերաբերում է հակառակ կողմին՝ Մարտիկին, չգիտենք՝ ինքն ուր է, հեռախոսն անջատված է, իրավապահները զբաղվում են:

- Ձեր որդին, ընկերները եւ մյուս կողմը ալկոհոլի ազդեցության տա՞կ են եղել:

- Դե, բնականաբար, եթե ռեստորանում են եղել, ուրեմն, որ ասեմ չեն օգտագործել, չեք հավատա:

- Հիմա գործն ի՞նչ փուլում է: Ձեր որդին հարցաքննվե՞լ է:

- Որդուս վաղը հրավիրել են Նոր Նորքի ոստիկանություն:

- Տրդատի հետ հանդիպե՞լ եք, ինքը վնասվածքներ ունե՞ր:

- Ոչ, չունի, դեռ անհարմար դրության մեջ է հայտնվել, որ նման բաներ են գրել լրատվամիջոցները:

- Իսկ Սուրիկ Խաչատրյանի հետ դեպքից հետո հանդիպե՞լ եք:

- ՀՀԿ համագումարի ժամանակ հանդիպել ենք, ողջագուրվել ենք, որովհետեւ մենք գիտենք, որ նման բան չկա, ես չգիտեմ էլ՝ ինչ ձեւով ասեմ, որ դուք հավատաք, ազնիվ տղամարդու խոսք եմ ասում, ի՞նչ կա թաքցնելու կամ խաբելու:

Երեկ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեր հարցին ի պատասխան ասացին, որ դեպքի առթիվ հետաքննություն է կատարվում: Այլ հարցերի ոստիկանությունից չպատասխանեցին:

Տաթեւ Խաչատրյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular