Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Ինչի՞ համար բողոքեմ, որ գնաց նստեց, ի՞նչ է փոխվելու». նախկին մարզպետի որդին մանրամասներ է ներկայացնում որդու դանակահարման դեպքից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ
 

Armtimes.com-ը գրում է.

Կոտայքի մարզում (Աբովյանի տարածաշրջան) գտնվող «Օջախ» ռեստորանի մոտակայքում նոյեմբերի 26-ի գիշերը դանակահարվել է Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի որդին՝ 22-ամյա Տիգրանը: Վերջինս նաեւ Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի թոռն է:

Տիգրան Շահգալդյանը «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել ոտքերի եւ նստատեղի հատվածում սուր-կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքով:

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ դանակահարության մեջ կասկածվում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին: Բայց այս անգամ խոսքը ոչ թե ավագ որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասին է, այլ կրտսերի՝ Տրդատի: Տեղեկությունը, սակայն հերքեցին թե՛ Սուրիկ Խաչատրյանը, թե՛ Կովալենկո Շահգալդյանը՝ այդպիսով մեղադրելով լրագրողներին սենսացիա փնտրելու մեջ: Մասնավորապես, Սուրիկ Խաչատրյանը ՀՀԿ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում պնդել է, թե Տրդատն ու Տիգրանը մտերիմ ընկերներ են: Ինչ վերաբերում է նշված միջադեպին, ապա նա լրագրողներին ասել է, թե իր որդին այնտեղ չի եղել։ Այնինչ, դանակահարված տղայի քաղաքապետ հայրը մեր զրույցում ասաց, որ դանակահարության պահին որդին Տրդատի եւ մյուս ընկերների հետ է եղել: Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորեւ.

- Պարոն Շահգալդյան, նախ ձեր որդու առողջական վիճակը ինչպե՞ս է գնահատվում:

- Բժշկական կենտրոնից շուտ է դուրս գրվել, մնալու անհրաժեշտություն չկար: Լուրջ վնասվածք չկա, 2 կար է դրվել ոտքին: Հիմա իր վիճակը էնքանով է լավ, որ կարողանում է քայլել, իր սովորական կյանքով ապրում է: Իրավապահներն էլ ասում են՝ թեթեւ վնասվածք է:

- Դեպքի հետ կապված ի՞նչ տեղեկություններ ունեք: Ի՞նչ է իրականում տեղի ունեցել:

- Դեռ պարզ չի, թե քանի հոգով են եղել, 4-5 հոգի են մոտավոր:

- Ո՞վ է դանակահարողը:

- Ես մինչեւ հիմա միայն անունը գիտեմ, Մարտիկ է (մականունը՝ Մռդո,-հեղ.): Մեզ մոտ նախկին ոստիկանապետ կար, իր քրոջ տղայի ընկերն է: Այլ ինֆորմացիա չունենք:

- Որտե՞ղ է հանդիպել ձեր տղային:

- Ինքը «Օջախ» ռեստորանում է եղել, պատահական տեսել է այնտեղ որդուս ու նրա ընկերներին, միացել է: Նա Տիգրանին չի ճանաչում, մյուսներին գիտի հեռակա:

- Այնուամենայնիվ, ի՞նչ պատճառով է նա դանակահարել ձեր որդուն, որտե՞ղ է դեպքը տեղի ունեցել:

- Մի մեծ բան էլ չի եղել: Ռեստորանից դուրս գալուց հետո Ֆուտբոլի ակադեմիայի ճանապարհին, Երեւան ուղեւորվելիս մեքենան արագ քշելու համար վիճաբանություն է տեղի ունեցել: Տղաս ու իր ընկերները եղել են իրենց մեքենայով, Մարտիկն ու իր ընկերները՝ իր: Մարտիկն արագ է վարել, նրան ասել են, որ դանդաղ քշի՝ չի լսել, կանգնեցրել են մեքենաները ու ծագել է վիճաբանությունը, որի ժամանակ էլ Մարտիկը դանակով երկու անգամ հարվածել է իմ տղայի ոտքին: Այլ բան չգիտեմ: Ես էդտեղից ճանաչում եմ միայն Սուրեն Խաչատրյանի որդուն՝ Տրդատին, որը իմ տղայի մոտ ընկերն է:

- Մամուլում դեպքից հետո տեղեկություններ տարածվեցին, որ ձեր որդու դանակահարության մեջ կասկածվում է Տրդատ Խաչատրյանը: Սրա մասին ի՞նչ կասեք:

- Ես ձեզ հավաստիացնում եմ, բացարձակապես նման բան չկա: Նախ, Տիգրանը չի (նկատի ունի Տրդատի ավագ եղբորը,-հեղ.) Տրդատն է, երկրորդն էլ՝ ես որ գնացի «Աբովյանի» բժշկական կենտրոն, իմ տղու հետ էնտեղ էր: Եթե Սուրիկ Խաչատրյանի որդին է, ուրեմն անպայման Սուրիկ Խաչատրյանի որդի՞ն պետք է դանակահարած լինի, եթե լիներ նման բան, բոլորն էլ կիմանային, թաքցնելու իմաստը ո՞րն է:

- Դուք բացառո՞ւմ եք իր մասնակցությունը դանակահարությանը:

- Բացարձակ նման բան չկա, իրենք այնքան մտերիմներ են, որ դրա մասին խոսելը անիմաստ է:

- Իր մասնակցության փաստը չի՞ կոծկվում:

- Կոծկելու իմաստը ո՞րն է:

- Դուք նշեցիք, որ ըստ իրավապահների՝ ձեր որդին թեթեւ մարմնական վնասվածք է ստացել, իսկ այդ դեպքում քրեական գործ կարող է հարուցվել միայն տուժողի բողոքի հիման վրա: Բողոքելո՞ւ եք:

- Բայց ինչի՞ համար բողոքեմ, հիմա երիտասարդներ են...մի հոգի ավել մարդ, որ գնաց նստեց, ի՞նչ է փոխվելու:

- Բայց այդ մի հոգի ավելի մարդը ձեր որդուն մարմնական վնասվածք է պատճառել:

- Եթե այդ վնասվածքները կյանքի համար վտանգավոր լինեին, ապա ընթացք կտրվեր: Ես ընդամենը շնորհակալ եմ Աստծուց, որ այս ձեւով է ավարտվել, որդիս ողջ առողջ է, որեւէ խնդիր չկա:

- Այլ տուժածներ չկա՞ն:

- Իմ տղայի ընկերներից տուժածներ չկան: Ինչ վերաբերում է հակառակ կողմին՝ Մարտիկին, չգիտենք՝ ինքն ուր է, հեռախոսն անջատված է, իրավապահները զբաղվում են:

- Ձեր որդին, ընկերները եւ մյուս կողմը ալկոհոլի ազդեցության տա՞կ են եղել:

- Դե, բնականաբար, եթե ռեստորանում են եղել, ուրեմն, որ ասեմ չեն օգտագործել, չեք հավատա:

- Հիմա գործն ի՞նչ փուլում է: Ձեր որդին հարցաքննվե՞լ է:

- Որդուս վաղը հրավիրել են Նոր Նորքի ոստիկանություն:

- Տրդատի հետ հանդիպե՞լ եք, ինքը վնասվածքներ ունե՞ր:

- Ոչ, չունի, դեռ անհարմար դրության մեջ է հայտնվել, որ նման բաներ են գրել լրատվամիջոցները:

- Իսկ Սուրիկ Խաչատրյանի հետ դեպքից հետո հանդիպե՞լ եք:

- ՀՀԿ համագումարի ժամանակ հանդիպել ենք, ողջագուրվել ենք, որովհետեւ մենք գիտենք, որ նման բան չկա, ես չգիտեմ էլ՝ ինչ ձեւով ասեմ, որ դուք հավատաք, ազնիվ տղամարդու խոսք եմ ասում, ի՞նչ կա թաքցնելու կամ խաբելու:

Երեկ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեր հարցին ի պատասխան ասացին, որ դեպքի առթիվ հետաքննություն է կատարվում: Այլ հարցերի ոստիկանությունից չպատասխանեցին:

Տաթեւ Խաչատրյան

ԱԷՄԳ-ն չի կարող պահանջել մուտք դեպի հարձակման ենթարկված իրանական միջուկային օբյեկտներ. ԷսլամինԻրանը հայտարարել է բոլոր 14 հարևան երկրների հետ սահմանների անվտանգության մասինԲրյանսկի մարզում ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է Մոսկվա–Կլիմովո ուղևորատար գնացքին` տուժածներ չկանԶելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի հինգ շրջանների էներգետիկ օբյեկտների վրաԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության տվյալները՝ 12 համայնքումՌուսաստանն ընդունել է վառելիքի պակասը և նախատեսում է ավելացնել ներմուծումըԹրամփի ընտանիքի կրիպտոնախագիծը ճգնաժամի է բախվել․ թոքենը կորցրել է արժեքի 94%-ըԺամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցությունըՊակիստանը լրացուցիչ զորքեր է ուղարկել Սաուդյան Արաբիա՝ հութիների հարձակումների պատճառովԶելենսկին հայտարարել է ռազմաճակատի ներկայիս գծի երկայնքով կրակը դադարեցնելու Ուկրաինայի պատրաստակամության մասինՄիջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում են տեղումներ. Գագիկ ՍուրենյանՏԻՄ ընտրություններում ժամը 11։00-ի դրությամբ մասնակցության ցուցանիշները՝ ըստ համայնքներիՏավուշի մարզի Բերդ համայնքում գործարկվելու է էլեկտրաշչակԱրման Ծառուկյանը 45 վայրկյանում հաղթել է UFC-ի նախկին չեմպիոնինՆոյեմբերյանում ժամը 11:00-ի դրությամբ քվեարկել է 3,100 ընտրողՄոսկվայի ուղղությամբ 542 ուկրաինական ԱԹՍ է արձակվել, 105-ը ոչնչացվել է մայրաքաղաքի մատույցներում. ՍոբյանինԱմերիկացի պատմաբանը քննադատել է ՓաշինյանինՆոր Զելանդիայի ափերի մոտ 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելWP. Իրանն օգտագործել է Starlink-ը ԱՄՆ-ի դեմ ռազմական գործողությունների համարԵվրոպան 2027 թվականին ևս կշարունակի ֆինանսավորել ՈւկրաինայինԱմերիկյան անօդաչուն հարվածել է Իրանի Սիրիքի մոտ գտնվող ձկնորսական նավակին․ մեկ մարդ անհետ կորել էՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Լարսը բաց էՄոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ արձակվել է 542 անօդաչու թռչող սարքԵրևանում՝ «Արմենիա» բժշկական կենտրոնի հարևանությամբ, բшխվել են «Opel Vectra»-ն և «Chevrolet Volt»-ը․ կան վիրավnրներԱրդյո՞ք Ռուսաստանի համար սպառնալիք է «Թրամփի ճանապարհը»Մաքսիմ Գրիգորիև. «ՀԱՊԿ-ի հետագա ամրապնդում և Հայաստանի ձայնի իրավունքից զրկում»Հայաստանին սևծովյան ճյուղով ինտեգրում են Միջին միջանցքին«Բելինգհեմ»-ը հեռացվել է սիմուլյացիայի համար, «Ռեալ»-ը՝ պարտվել «Ալավես»-ինՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանովՈւիթքոֆը ԱՄՆ Սենատում Ուկրաինայի հարցով փակ ճեպազրույց կանցկացնիՀայաստանի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են. պատմության այս օրը (Նոյեմբերի 29)Այսօր Սուրբ առաքյալներ Ս. Թադեոսի և Ս. Բարդուղիմեոսի հիշատակության օրն էՎթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել էՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»Բախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըՊարածանրամարտի աշխարհի առաջնությունում Աննա Խաչատրյանը նվաճել է ոսկե մեդալՔանի՞ օր կաշխատենք հաջորդ տարի․ ոչ աշխատանքային օրերը 2027 թվականին6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԿամչատկայումՈ՞վ էր Արտաշատում հրկիզել Տոյոտա-Քմերին. Կան ձերբակալվածներՀայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականումԻսպանիան գնում է ընտրությունների․ ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանովՀորմուզի նեղուցը մնում է Իրանի օպերատիվ վերահսկողության ներքո․ ԻՀՊԿ ռազմածովային ուժերՔաղաքագետ Սեմենովսկին հնարավոր է համարել Հայաստանի ԵԱՏՄ-ից հեռացման հարցը քննարկելը«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստների մի մասը պատրաստվում է լքել ակումբըԿենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանաչափը
Ամենադիտված