ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գիտնականները հայտնաբերել են կապ արյան խմբերի և որոշ հիվանդությունների զարգացման հավանականության միջև

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կառոլինյան ինստիտուտի գիտնականները նոր հետազոտության արդյունքում պարզել են, որ արյան խմբերի ու որոշակի հիվանդությունների զարգացման հավանականության միջև կա ակնհայտ կապ։ Գիտնականները կիրառել են Շվեդիայի արյան դոնորների և փոխներարկումների տվյալների բազայի տեղեկությունները, որը ներառում է մոտ 5,1 միլիոն մարդու տվյալներ: Այդ տվյալների միջոցով նրանք վերլուծել են արյան խմբերի և ավելի քան 1200 հիվանդությունների միջև առկա կապը՝ ստանալով անհրաժեշտ արդյունքները։

Ինչպես նշում են գիտնականները, նախկինում արդեն հայտնի էր, որ 0 (I) խմբի արյուն ունեցողները շատ ավելի հազվադեպ էին բախվում սրտանոթային համակարգի խնդիրներին, քան A (II) և B (III) խմբերի արյուն ունեցողները, սակայն այս հետազոտության արդյունքում նրանք ոչ միայն հաստատել են այս պնդումը, այլև պարզել են մի շարք նոր փաստեր։

Ընդհանուր առմամբ՝ հետազոտության արդյունքում գիտնականներն ապացուցել են արյան խմբերի և 49 հիվանդության միջև կապի առկայությունը։ Հետազոտության արդյունքում պարզվել է, որ A (II) խմբի արյուն ունեցողների մոտ բարձր է անոթներում արյան մակարդուկների (թրոմբներ) զարգացման հավանականությունը, մինչդեռ 0 (I) խմբի արյուն ունեցողները շատ ավելի հաճախ են բախվում արյան մակարդելիության խանգարման խնդրին։ Բացի այդ, 0 (I) խմբի արյուն ունեցող կանանց մոտ ավելի բարձր է հղիության ընթացքում զարկերակային գերճնշման զարգացման հավանականությունը։ Միևնույն ժամանակ մասնագետները շեշտում են, որ այս ախտաբանությունը կապված է դրական ռեզուս գործոնի (Rh+) հետ։

Ավելին՝ նոր հետազոտության միջոցով գիտնականները պարզել են, որ կապ է նկատվում նաև արյան խմբերի ու երիկամներում քարերի զարգացման վտանգի միջև։ Ինչպես նշում են մասնագետները, այս խնդրի զարգացման հավանականությունն ավելի ցածր է B (III) խմբի արյուն ունեցողների մոտ, մինչդեռ արյան մյուս խմբերի դեպքում այդ վտանգը համեմատաբար ավելի բարձր է։

Գիտնականները վստահ են, որ արյան խմբերի և որոշակի ախտաբանությունների միջև կապի հայտնաբերումը միայն մի օղակն է հիվանդությունների ուսումնասիրության ու դրանց դեմ պայքարի միջոցների ձեռնարկման գործընթացում։

«Մետ տվյալներն ընդգծում են, որ նոր հետաքրքիր կապեր կան արյան խմբերի և այնպիսի վիճակների միջև, ինչպիսին են երիկամներում քարերի առկայությունն ու հղիների մոտ զարկերակային գերճնշումը։ Դրանք հիմք են հանդիսանում այդ հիվանդությունների զարգացման մեխանիզմների հետագա հետազոտությունների կամ դրանց ախտորոշման ու բուժման նոր միջոցների մշակման համար», – նշել է պրոֆեսոր Գուստաֆ Էդգրենը (Gustaf Edgren), ով հետազոտության համահեղինակներից մեկն է։ 

Նյութի աղբյուրը՝ med2.ru

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular