ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բայդենն ասել է` ինչն է համարում ԱՄՆ-ի համար գլխավոր ահաբեկչական սպառնալիք

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «սպիտակների գերակայության» կողմնակիցներին համարում է երկրի համար գլխավոր ահաբեկչական սպառնալիքը: Այս մասին նա ասել է Կոնգրեսում ունեցած ելույթի ժամանակ: Երկրի ղեկավարը կոչ է արել վերացնել «համակարգային ռասիզմը քրեական արդարադատության համակարգում»:

«Մենք չենք անտեսելու այն, ինչը մեր իսկ հետախուզական ծառայությունները համարել են որպես ամենամահացու ահաբեկչական սպառնալիք մեր հայրենիքի համար: Այսօր դա գալիս է ահաբեկչությունից, որը պաշտպանում է սպիտակների գերակայության տեսությունը »,-ասել է Բայդենը: Նրա խոսքերը մեջբերված են Սպիտակ տան կայքում: Նախագահը Կոնգրեսին կոչ է արել համատեղ աշխատել ոստիկանության բարեփոխումների ուղղությամբ:

Ջո Բայդենը երկու կուսակցություններին առաջարկել է համաձայնության հասնել մինչև հաջորդ ամիս, երբ կլրանա ոստիկանության կողմից ձերբակալման ժամանակ մահացած աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան առաջին տարելիցը: Պետության ղեկավարի խոսքերով՝ ԱՄՆ քաղաքացիներն աջակցում են բարեփոխումներին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular