Բայդենն ասել է` ինչն է համարում ԱՄՆ-ի համար գլխավոր ահաբեկչական սպառնալիք
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «սպիտակների գերակայության» կողմնակիցներին համարում է երկրի համար գլխավոր ահաբեկչական սպառնալիքը: Այս մասին նա ասել է Կոնգրեսում ունեցած ելույթի ժամանակ: Երկրի ղեկավարը կոչ է արել վերացնել «համակարգային ռասիզմը քրեական արդարադատության համակարգում»:
«Մենք չենք անտեսելու այն, ինչը մեր իսկ հետախուզական ծառայությունները համարել են որպես ամենամահացու ահաբեկչական սպառնալիք մեր հայրենիքի համար: Այսօր դա գալիս է ահաբեկչությունից, որը պաշտպանում է սպիտակների գերակայության տեսությունը »,-ասել է Բայդենը: Նրա խոսքերը մեջբերված են Սպիտակ տան կայքում: Նախագահը Կոնգրեսին կոչ է արել համատեղ աշխատել ոստիկանության բարեփոխումների ուղղությամբ:
Ջո Բայդենը երկու կուսակցություններին առաջարկել է համաձայնության հասնել մինչև հաջորդ ամիս, երբ կլրանա ոստիկանության կողմից ձերբակալման ժամանակ մահացած աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան առաջին տարելիցը: Պետության ղեկավարի խոսքերով՝ ԱՄՆ քաղաքացիներն աջակցում են բարեփոխումներին: