ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ցեղասպանություն. ի՞նչ կլինի ճանաչումից հետո

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

iarex.ru-ն գրում է, որ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Օսմանյան Թուրքիայում հայերի կոտորածը ցեղասպանություն ճանաչեց, ժամանակակից Թուրքիան կարող է տարբեր ձևերով ցույց տալ իր դժգոհությունը Վաշինգտոնի նկատմամբ: Օրինակ` նա կարող է հրաժարվել Սիրիայում ընդհանուր շահերը խթանելու նախկինում հայտարարված մտադրությունից կամ ՆԱՏՕ-ի կարծիքին հակառակ մեկ այլ քայլ կատարի, կամ, ի վերջո, ճանաչի հնդկացիների ցեղասպանությունը:

Թուրքիան կտրականապես հերքում է Հայոց ցեղասպանության փաստը և այդ փաստը ճանաչող այլ երկրների գործողությունները համարում է քաղաքական պատեհապաշտություն և կարծում է, որ ոչ ոք իրավունք չունի իրենց դասեր տալ սեփական պատմության մասին: Անկարան առաջին անգամ չէ, որ իր վրդովմունքն է հայտնում ցեղասպանությունը ճանաչած երկրների գործողություններից: Յուրաքանչյուր նոր երկրի ճանաչումը հարուցել է Թուրքիայի արձագանքը, բայց Միացյալ Նահանգները միշտ էլ առանձնահատուկ դիրքորոշում է ցուցաբերել և աշխատել դուր գալ երկու կողմերին էլ. տարիներ շարունակ այս երկրի նախագահները հրաժարվել են արտասանել ցեղասպանություն բառը՝ օգտագործելով այդ բառի տարատեսաակ հոմանիշներ:

ԱՄՆ-ի նախագահի կողմից ցեղասպանության ճանաչումը շատ կարևոր է ամերիկահայերի համար: Ինչու՞:  Նախևառաջ, քանի որ այնտեղ ապրում են թուրքական հանցագործությունների զոհերի հետնորդները, և երկրորդ, դա թույլ կտա վերսկսել փոխհատուցման գործընթացը ապահովագրական պոլիսների պահանջների հիման վրա: 2000-ականների սկզբին Նյու Յորքի Կյանքի ապահովագրական ընկերությունը սկսել էր փոխհատուցման գործընթացը, սակայն պահանջների մեծ մասը մերժել էր անբավարար փաստերի պատճառով: Նույն պատմությունն է կրկնվել նաև ֆրանսիական AXA ընկերության հետ: Պե՞տք է արդյոք ակնկալել, որ ԱՄՆ-ի նախագահի կողմից ցեղասպանության ճանաչումը կբերի այս փաստի ճանաչմանը բուն Թուրքիայի կողմից: Իհարկե ոչ, ավելին, դա չի ազդի նաև Իսրայելի դիրքորոշման վրա, որը ոչ այնքան Թուրքիայի հետ բարեկամության, որքան ողբերգության մեջ իր բացառիկությունը կորցնելու վախի պատճառով չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular