ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կան մարդիկ, որ գերեվարվել են  պատերազմը ավարտվելուց հետո՝ դեկտեմբերին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Չնայած, որ  տարբեր կառույցներ  վերջին մի քանի օրերին  Ադրբեջանին հորդորում են վերադարձնել հայ ռազմագերիներին, այնուամենայնիվ  մեր գերիները դեռևս  հակառակորդի մոտ են; Այս թեմայով զրուցել ենք իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ ։

Հարցին, թե  ինչ կարող է անել ՀՀ իշխանությունը, որ չի անում՝ մեր գերեվարված տղաներին հետ վերադարձնելուն միտված Լարիսա Ալավերդյանը պատասխանել է․ «Հարցը բավականին ակտուալ է ոչ այն պատճառով, որ մինչ օրս չեն վերադարձվել մեր գերիները, այլ որովհետև կարծես թե շրջանցում են հարցը, թե ինչպես են առաջացել այդ գերիները: Ես հիմնականում կցանկանայի շեշտը դրա վրա դնել, որովհետև դրանից է հետևում, թե ինչու չեն անում հստակ, հասցեական քայլեր կամ ինչու նրանց մոտ դա չի ստացվում: Առաջինը, պետք է հիշեցնեմ, որ նոյեմբերի 9-ին, երբ ստորագրվում էր այդ փաստաթուղթը, մարտերը դեռ շարունակվում էին: Այդ ստորագրման ժամանակ մենք չենք տեսնում կետ, որ նախևառաջ դուրս բերվեն այդ տարածքներից դեռ ողջ և մարտնչող զինվորներին: Այսինքն, եթե հակիրճ, ապա ցավալիորեն պետք է ասեմ, որ տարածքները հանձնվել են դեռ ողջ, մարտնչող զինվորականների հետ: Ավելին՝ կան մարդիկ, որոնք գերության մեջ են հայտնվել պատերազմը ավարտվելուց հետո՝ դեկտեմբերին»։  

Հարցին թե ինչո՞վ է պայմանավորված միջազգային հանրության, համապատասխան կառույցների անդեմ, կրավորական, ընդամենը հայտարարությունների մակարդակով արձագանքը իրավապաշտպանը ասաց, որ  երբեմն լինում են շատ կոշտ արձագանքներ,  երբ շահագրգիռ պետությունը բարձրացնում է այդ հարցերը, ոչ թե որպես անհասցե հայտարարություն, այլ կոնկրետ հարցը դարձնում է օրակարգային բոլոր հարթակներում․ «Երբ է լինում կոշտ արձագանք, երբ շահագրգիռ պետությունը բարձրացնում է այդ հարցերը, ոչ թե որպես անհասցե հայտարարություն, այլ կոնկրետ հարցը, դարձնում է օրակարգային բոլոր հարթակներում: Հիմա, քանի որ պետությունը ինքը չի անում դա, միջազգային հանրությունը հանդես է գալիս ընդհանուր, կոնվենցիաներից բխող, ՄԱԿ-ի կանոնադրություններից բխող հայտարարություններ: Հետո, ինչ սպասել միջազգային հանրությունից, երբ իշխանական պատգամավորը հայտարարում է, որ Ադրբեջանում շատ լավ են վերաբերվում գերիներին: Նման՝ անգամ թշնամու համար անհասկանալի դիրքորոշումները, հիմք են տալիս միջազգային հանրությանը բավարարվել կրավորական, այո, ճիշտ նշեցիք, անդեմ հայտարարություններով»։ 

Սոնա Գիշյան

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular