ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ռուսաստանը շուտով կներկայացնի ոչ բարեկամական երկրների ցանկը». Լավրով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի կառավարությունը շուտով կներկայացնի ոչ բարեկամական երկրների ցանկը. չափանիշները հասկանալի են, երկար սպասելու անհրաժեշտություն չի լինի, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Կառավարությունն ունի կոնկրետ հանձնարարականներ, հասկանալի են այն չափանիշները, որոնցով մենք առաջնորդվում ենք այդ աշխատանքում։ Այնպես որ, կարծում եմ՝ երկար սպասելու անհրաժեշտություն չի լինի»,- ասել է նախարարը։

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր՝ ՌԴ-ում կազմվում է «ոչ բարեկամական պետությունների» ցուցակ, որում կընդգրկվի նաև ԱՄՆ-ն։

Նրա խոսքով՝ այդ ցուցակում ընդգրկված երկրների քաղաքացիների համար կգործեն սահմանափակումներ, մասնավորապես, պետական և դիվանագիտական աշխատանքի ընդունման պարագայում։

Ընդ որում, նա ընդգծել էր՝ նման քայլը պայմանավորված է ԱՄՆ-ի «բացարձակ ոչ բարեկամական գործողություններով»։

Միայն վերջին մեկ ամսվա ընթացքում, Ռուսաստանի հետ լարվածության ֆոնին, մի շարք երկրներ, այդ թվում` Միացյալ Նահանգները, Չեխիան, Ուկրաինան արտաքսել են ընդհանուր առմամբ չորս տասնյակ ռուս դիվանագետների։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular