ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ են ուզում Լուսավոր Հայաստանից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախորդ տարվա նոյեմբերի 9-ին կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո, Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտի օրակարգի թիվ մեկ խնդիրը վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի հրաժարական տալու հարցն էր։ Նա հրաժարական չտվեց հանրային ճնշման արդյունքում, քանի որ ընդդիմությունը չկարողացավ փողոցային պայքարն այդ աստիճանի գեներացնել։ Փաշինյանը գնաց այդ քայլին բացառապես խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների հետ կոնսենսուսի արդյունքում, որտեղ նրան հստակ բացատրվեց, որ քաղաքական և հանրային լարվածությունը թոթափելու միակ լուծումը հրաժարականի ու արտահերթ ընտրություններ նշանակելու միջոցով կարող է լուծվել։

Ի դեպ, մինչ Փաշինյանի հրաժարականը մեծ ճնշում կար խորհրդարանական ընդդիմության վրա` քաղաքական գործիքակազմով հասնելու վարչապետի հրաժարականին։ Դա Լուսավոր Հայաստանին և Բարգավաճ Հայաստանին հաջողվեց։ Սակայն տարօրինակն այն է, որ երեկվանից որոշ քաղաքական շրջանակներ քարոզչական զանազան գործիքներով հարձակվել են մասնավորապես Լուսավոր Հայաստանի վրա։ Տարօրինակ այն իմաստով, որ մինչ վարչապետի հրաժարականը մեղադրում էին ԼՀԿ-ին Նիկոլին չհեռացնելու համար, իսկ հիմա, երբ Նիկոլը հրաժարական է տվել ու գոնե առկա է քաղաքական գործիք, այն է՝ ընտրություններ, նրան դե յուրե պաշտոնանկ անելու համար, հիմա էլ, մեղմ ասած, չեն ուզում արտահերթ ընտրություններ։ Լավ, ի՞նչ անի Էդմոն Մարուքյանը։ Պարզ է չէ՞, որ հանրային ճնշում որպես այդպիսին չեղավ, բայց խորհրդարանական ընդդիմության ակտիվ ջանքերով եղավ հրաժարական, ինչը հնարավորություն է տալիս ընտրություններով հեռացնել Փաշինյանին։

Տպավորություն է, որ ԼՀԿ-ի վրա հարձակումները պայմանավորված են այն հանգամանքով, որ այդ ուժերը մի քանի օրում արագ հասկացել են, որ առաջիկա ընտրություններում մրցունակ չեն լինելու և նետվելու են քաղաքական լուսանցք։ Ինչևէ, կա վարչապետի հրաժարականի փաստ, և լինելու են արտահերթ ընտրություններ։ Սա գոնե այն առավելագույնն է այս պահի դրությամբ, ինչը հաջողվեց անել ընդդիմությանը։ Մնացածն արդեն ոչ միայն Էդմոն Մարուքյանի, այլ մյուսների անելիքն է՝ հաղթել ընտրություններում և կասեցնել գործող իշխանության՝ Հայաստանը կազմաքանդելու ընթացքը։ Ի դեպ, Հայաստանի բոլոր նախորդ ընտրություններում հավաքական ընդդիմությունը պարտվել է նաև այն պատճառով, որ որևէ ընդդդիմադիր կուսակցության առաջնորդությունը, որն, ըստ էության, քաղաքական պրոցեսները ճիշտ հունով է տարել, բոյկոտվել և դատափետվել են ընդդիմադիր թևի մյուս ուժերի կողմից։

Կարեն Դանիելյան 

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular