ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մասնագետը նախազգուշացրել է արևածաղկի սերմերի գործածության հնարավոր վտանգի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բովված արևածաղկի սերմերը բավական տարածված ու սիրված մթերք են, սակայն դրանք կարող են խիստ վտանգավոր լինել առողջության համար։ Այս մասին «Звезда» հեռուստաալիքի հետ զրույցում ասել է բժիշկ-ներզատաբան Տատյանա Բոչարովան։

Մասնագետի խոսքով՝ բովված վիճակում արևածաղկի սերմերը դառնում են քաղցկեղածին տարրերի աղբյուր, ուստի առողջական խնդիրներից խուսափելու համար դրանք հարկավոր է օգտագործել հում վիճակում։ Բացի այդ, այս մթերքն ունի նաև չափազանց բարձր կալորիականություն, ուստի քաշի ավելացումից խուսափելու համար այն հարկավոր է օգտագործել խիստ սահմանափակ։

«100 գրամում պարունակվում է 550 կալորիա, ինչը հավասար է շոկոլադի սալիկի կալորիականությանը։ Խնդիրն այն է, որ դրանք չեն դիտարկվում որպես լիարժեք ուտեստ ու նպաստում են քաշի ավելացմանը», – բացատրել է Բոչարովան։

Մասնագետը հերքել է տարածված պնդումն այն մասին, որ արևածաղկի սերմերի գործածությունը կարող է հանգեցնել կույր աղիքի որդանման ելունի բորբոքման, սակայն նախազգուշացրել է, որ ստամոքսի խոցային հիվանդության ու գաստրիտի դեպքում այս մթերքի կանոնավոր գործածությունը կարող է հանգեցնել հիվանդությունների սրման։

Միևնույն ժամանակ մասնագետը հիշեցրել է, որ արևածաղկի սերմերը հարուստ են մեծ քանակությամբ մանրաթելերով, А, Е և B խմբի վիտամիններով, ինչպես նաև սրտամկանի ու նյարդային համակարգի աշխատանքի համար շատ կարևոր մագնեզիումով, ուստի դրանից լիովին հրաժարվել պետք չէ։ Առողջական խնդիրներից խուսափելու համար այս մթերքը խորհուրդ է տրվում օգտագործել բացառապես հում վիճակում և շատ քիչ քանակությամբ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular