ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան ամեն գնով փորձում է խեղաթյուրել պատմական փաստերը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայոց ցեղասպանության տարելիցի օրվան ընդառաջ Թուրքիայում անհանգստության ալիք կա՝ կապված այն հարցի հետ, որ ԱՄՆ նախագահը կարող է ճանաչել ցեղասպանությունը։ Թուրքիայից կոչեր կան՝ ուղղված ԱՄՆ-ին, որ «փաստերը չխեղաթյուրեն»։ Այս թեմայով 1or.am  կայքը զրուցել է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի հետ։

— Պարոն Իսպիրյան,  ի՞նչ է կատարվում   Թուրքիայում։

—  Թուրքիայում  բավականին լավ գիտակցում են, որ  այս անգամ  արդեն դրությունը լուրջ է Ցեղասպանության ճանաչման հետ կապված` ԱՄՆ նախագահ Բայդենի կողմից։ Դրան արդեն առաջինը արձագանքել է տնտեսությունը՝ թուրքական բորսաներում արդեն խուճապային տրամադրություն է։ Թուրքական տնտեսությունը վերջին  մի քանի օրվա ընթացքում արդեն ռեկորդային անկումներ գրանցեց  և թուրքական մամուլում արդեն շրջանառվել է, որ  Բայդենը գրեթե 99 տոկոսով  ապրիլի 24-ին  պատրաստ է ճանաչել ցեղասպանությունը և ինչո՞ւ տնտեսությունը դրան արձագանքեց, քանի որ գիտեն, որ Թուրքիան և ԱՄՆ-ն  կսկսեն իրար հետ խնդիրներ ունենալ: Թուրքիան կփորձի ԱՄՆ-ի հետ լարվածություն առաջացնել, իսկ այդ լարվածությունից առաջին հերթին և գլխավորապես տուժելու է Թուրքիան և իրենց տնտեսությունը։ Եվ ներդրողները  փորձելով խուսափել խնդիրներից, լուրջ կորուստներից, սկսեցին գումարներ հանել  և իրենց միլիարդավոր դոլարների ներդրումները սկսեցին հանել Թուրքիայից`  ինչը քաոս է առաջացրել։  Հիմնականում այս պահին տնտեսական գործոն է  քաղաքական  շատ լուրջ քայլի  Թուրքիան չի գնա ԱՄՆ-ի դեմ, քանի որ  ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն են Թուրքիայի անվտանգության գլխավոր երաշխավորները  և այս պարագայում  թե տնտեսական, թե նաև քաղաքական հարթությունում Թուրքիան  ուղղակի այս պահին դատապարտված է  ունենալ գոնե  միջին կարգի  հարաբերություններ։  Իհարկե  հիմա հարաբերությունները ԱՄՆ-ի հետ լավ չեն  հատկապես, որ Բայդենը բավականին  կտրուկ է տրամադրված Թուրքիայի նկատմամբ  և Թուրքիայի  իշխանությունների կողմից լրացուցիչ լարվածությունը ուղղակի կլինի ի վնաս Թուրքիայի։ 

—Թուրքիայից ԱՄՆ-ին ասում են՝ «փաստերը մի՛ խեղաթյուրեք»։ Այսինքն՝ ամեն կերպ շարունակում են ժխտե՞լ, որ ցեղասպանություն են գործել։

— Բնականաբար,  Թուրքիան միշտ էլ շարունակել է, հիմա հատկապես ավելի է բարդացրել այդ ժխտողականության քաղաքականությունը  և արդեն քանի տարի է այդ ժխտողականության խոսքը ավելացնելու հետ մեկտեղ ավելացրել է նաև  Ցեղասպանության ճանաչման դեմ քայլերն   և ստեղծել է հատուկ կառույց, որտեղ հատուկ մասնագետներ են ներգրավել,   ովքեր պետք է տարբեր երկրներում  զբաղվել  Հայոց Ցեղասպանության ճանաչման դեմ, այսինքն խեղաթյուրեն փաստերը  և իբր թե չակերտների մեջ ասած  ապացուցել,  որ նման բան չեն արել  և այդ մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը։  Եվ բնական է, որ  Թուրքիան նման հայտարարություններ է անում  և ԱՄՆ-ին ասում է, որ մի խեղաթյուրեք փաստերը։

—Նաև վերջին շրջանում Թուրքիայից հայտարարություններ եղան, որ ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ճանաչումը վատ կազդի տարածաշրջանային անվտանգության վրա։ Եթե  այսօր Բայդենը ճանաչի   Ցեղասպանությունը, ի՞նչ խնդիրներ կստեղծվի տարածաշրջանում։

—   Որևէ  խնդիր չի լինի, ընդամենը տարածաշրջանում հարաբերությունները կարող են լարվել  և Թուրքիան կարող է ինչպես նախկինում է արել, այս անգամ էլ ԱՄՆ-ից  հետ կանչի դեսպանին և քննադատական հայտարարությունն հնչեցնի։  Եվ  ընդհանուր լարվածության աճ գրանցվի  միայն այդքանը և ինչ-որ պատերազմ դրանով հաստատ չի լինելու։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular