ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլն ու Հայաստանն արդեն վաղուց համատեղելի չեն․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Իսկ դուք գիտե՞ք, թե ինչու է Նիկոլ Փաշինյանի աներձագ, բախտի քմահաճույքով և ճակատագրի հեգնանքով պատգամավոր աշխատող Հրաչյա Հակոբյանը դուխով, բայց միևնույն ժամանակ անամոթաբար ասում, թե . «Այո, նրանք պետք է բերման ենթարկվեն և ստորանալով բերման ենթարկվեն»: Խոսքը Նիկոլի՝ Սյունիքի մարզ այցելությունից հետո ոստիկանների կողմից մարդկանց քարշ տալով բաժանմունքներ տանելու մասին է: Ասեմ՝ ինչու: Նիկոլի, իր աներձագի ու մյուս թիմակիցների քաղաքական անպատասխանատվության, դավաճանական գործողությունների և ապաշնորհ կառավարման արդյունքում Եռաբլուրը մի քանի անգամ մեծացել է, Արցախի 75 տոկոսը հանձնվել է թշնամուն, Հայաստանը հոգեվարքի մեջ է, բայց նրանք դեռևս իշխանության ղեկին են: Այ, դրա համար։ Իսկ ուրիշ ի՞նչ էինք ակնկալում:

Նոյեմբերի 9-ից անցել է ավելի քան 5 ամիս, դրան գումարած՝ 44 օր, իսկ մենք թույլ ենք տվել, որ մնան իշխանության: Իսկ գիտե՞ք, թե ինչու է Նիկոլ Փաշինյանն անցել բացահայտ բռնաճնշումների, ավելի ճիշտ՝ բառի բուն և փոխաբերական իմաստներով պատերազմ հայտարարել ազգին, Հայաստանի Հանրապետությանը, բոլորին: Ասեմ: Նույն պատճառով, որովհետև մենք ենք այդպես ուզել: Այո, ազնիվ լինենք ինքներս մեզ հետ, նայենք իրար աչքերի մեջ ու խոստովանենք, որ մենք ենք մեղավոր Նիկոլի՝ Եռաբլուրը գրոհով վերցնելու, առաջին նախագահի ասած՝ «Սյունյաց արշավանքների», խորհրդարանում արյունոտ ծափերի, զինվորների գերեզմանների մոտ ֆոտոսեսիաների ու նման իրողությունների համար: Իսկ հիմա կարծում եք, թե նա չի՞ հանձնի Սյունիքը։ Ինչպես առանց ախ քաշելու հանձնեց Շուշին, Հադրութը, Քարվաճառը, նույնը կանի Շուռնուխի, Որոտանի, Գորիսի կամ Մեղրիի հետ։ Ի դեպ, նոյեմբերի 9-ի կապիտուլ յացիայի ակտը ստորագրելուց հետո, աղիողորմ 6 ամիս էր խնդրում ժողովրդից, ինչ-որ ճանապարհային քարտեզ հրապարակեց։

Հիմա հարց՝ ի՞նչ է արել պաթոլոգիկ ստախոսն այս վեց ամսվա ընթացքում։ Հարց տվեք ձեզ, դիմացինին, իրեն, իր ուսապարկին, Չալոյին, ում ուզում եք, հարց տվեք, թե այս վեց ամսվա ընթացքում մի չոփ մի տեղից վերցրե՞լ ու դրե՞լ է այլ տեղում։ Մարդը մի ամբողջ հայրենիք է մատաղ արել թուրքի ոտքերի տակ, ամեն օր երկիրն ավելի է մոտեցնում կործանման, իսկ մենք դեռ գել ու գելխեղդ, սև ու սպիտակ, նախկին ու ներկա ենք խաղում։ Այո, Նիկոլը պատերազմ է հայտարարել հայ ազգին։ Աներկբա է՝ նա չի կարող հաղթել այդ պատերազմում, մարդկության պատմության մեջ և ոչ մեկին նման բան չի հաջողվել։ Հարցն ուրիշ է՝ մինչ դա ի՞նչ կմնա Հայաստանից, Արցախից, հայ ժողովրդից, ավելի ճիշտ՝ ի՞նչ կթողնի Հայաստանից իրեն գելխեղդ հռչակած մարդը։ Ամփոփենք՝ Նիկոլի անկումը շատ ցավոտ է լինելու: Սակայն մինչ դա, հարկ է նկատել, որ ինչ-որ գործընթացներ են եփվում Սյունիքի շուրջ:

Պատահական չէր, որ Նիկոլի հետ Սյունիք էին գնացել մարդիկ, որոնց ներկայությունը մարզում առնվազն տարօրինակ էր, հատկապես ԱՄՆ դեսպանը: Այցին նախորդել էր նաև Ալիևի ռազմաշունչ հայտարարությունը Սյունիքը ուժով վերցնելու մասին: Ըստ երևույթին, առնվազն Նիկոլի գիտությամբ, Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ հերթական դավադրությունն է հյուսվում: Այդ օրվա համընկնումները չափից շատ էին, այդքան պատահականություններ չեն լինում։ Ինչևէ, լույսի պես պարզ իրողությունն այն է, որ Նիկոլն ու Հայաստանն արդեն վաղուց համատեղելի չեն, կա՛մ մեկը պետք է լինի, կա՛մ մյուսը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular