Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլն ու Հայաստանն արդեն վաղուց համատեղելի չեն․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Իսկ դուք գիտե՞ք, թե ինչու է Նիկոլ Փաշինյանի աներձագ, բախտի քմահաճույքով և ճակատագրի հեգնանքով պատգամավոր աշխատող Հրաչյա Հակոբյանը դուխով, բայց միևնույն ժամանակ անամոթաբար ասում, թե . «Այո, նրանք պետք է բերման ենթարկվեն և ստորանալով բերման ենթարկվեն»: Խոսքը Նիկոլի՝ Սյունիքի մարզ այցելությունից հետո ոստիկանների կողմից մարդկանց քարշ տալով բաժանմունքներ տանելու մասին է: Ասեմ՝ ինչու: Նիկոլի, իր աներձագի ու մյուս թիմակիցների քաղաքական անպատասխանատվության, դավաճանական գործողությունների և ապաշնորհ կառավարման արդյունքում Եռաբլուրը մի քանի անգամ մեծացել է, Արցախի 75 տոկոսը հանձնվել է թշնամուն, Հայաստանը հոգեվարքի մեջ է, բայց նրանք դեռևս իշխանության ղեկին են: Այ, դրա համար։ Իսկ ուրիշ ի՞նչ էինք ակնկալում:

Նոյեմբերի 9-ից անցել է ավելի քան 5 ամիս, դրան գումարած՝ 44 օր, իսկ մենք թույլ ենք տվել, որ մնան իշխանության: Իսկ գիտե՞ք, թե ինչու է Նիկոլ Փաշինյանն անցել բացահայտ բռնաճնշումների, ավելի ճիշտ՝ բառի բուն և փոխաբերական իմաստներով պատերազմ հայտարարել ազգին, Հայաստանի Հանրապետությանը, բոլորին: Ասեմ: Նույն պատճառով, որովհետև մենք ենք այդպես ուզել: Այո, ազնիվ լինենք ինքներս մեզ հետ, նայենք իրար աչքերի մեջ ու խոստովանենք, որ մենք ենք մեղավոր Նիկոլի՝ Եռաբլուրը գրոհով վերցնելու, առաջին նախագահի ասած՝ «Սյունյաց արշավանքների», խորհրդարանում արյունոտ ծափերի, զինվորների գերեզմանների մոտ ֆոտոսեսիաների ու նման իրողությունների համար: Իսկ հիմա կարծում եք, թե նա չի՞ հանձնի Սյունիքը։ Ինչպես առանց ախ քաշելու հանձնեց Շուշին, Հադրութը, Քարվաճառը, նույնը կանի Շուռնուխի, Որոտանի, Գորիսի կամ Մեղրիի հետ։ Ի դեպ, նոյեմբերի 9-ի կապիտուլ յացիայի ակտը ստորագրելուց հետո, աղիողորմ 6 ամիս էր խնդրում ժողովրդից, ինչ-որ ճանապարհային քարտեզ հրապարակեց։

Հիմա հարց՝ ի՞նչ է արել պաթոլոգիկ ստախոսն այս վեց ամսվա ընթացքում։ Հարց տվեք ձեզ, դիմացինին, իրեն, իր ուսապարկին, Չալոյին, ում ուզում եք, հարց տվեք, թե այս վեց ամսվա ընթացքում մի չոփ մի տեղից վերցրե՞լ ու դրե՞լ է այլ տեղում։ Մարդը մի ամբողջ հայրենիք է մատաղ արել թուրքի ոտքերի տակ, ամեն օր երկիրն ավելի է մոտեցնում կործանման, իսկ մենք դեռ գել ու գելխեղդ, սև ու սպիտակ, նախկին ու ներկա ենք խաղում։ Այո, Նիկոլը պատերազմ է հայտարարել հայ ազգին։ Աներկբա է՝ նա չի կարող հաղթել այդ պատերազմում, մարդկության պատմության մեջ և ոչ մեկին նման բան չի հաջողվել։ Հարցն ուրիշ է՝ մինչ դա ի՞նչ կմնա Հայաստանից, Արցախից, հայ ժողովրդից, ավելի ճիշտ՝ ի՞նչ կթողնի Հայաստանից իրեն գելխեղդ հռչակած մարդը։ Ամփոփենք՝ Նիկոլի անկումը շատ ցավոտ է լինելու: Սակայն մինչ դա, հարկ է նկատել, որ ինչ-որ գործընթացներ են եփվում Սյունիքի շուրջ:

Պատահական չէր, որ Նիկոլի հետ Սյունիք էին գնացել մարդիկ, որոնց ներկայությունը մարզում առնվազն տարօրինակ էր, հատկապես ԱՄՆ դեսպանը: Այցին նախորդել էր նաև Ալիևի ռազմաշունչ հայտարարությունը Սյունիքը ուժով վերցնելու մասին: Ըստ երևույթին, առնվազն Նիկոլի գիտությամբ, Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ հերթական դավադրությունն է հյուսվում: Այդ օրվա համընկնումները չափից շատ էին, այդքան պատահականություններ չեն լինում։ Ինչևէ, լույսի պես պարզ իրողությունն այն է, որ Նիկոլն ու Հայաստանն արդեն վաղուց համատեղելի չեն, կա՛մ մեկը պետք է լինի, կա՛մ մյուսը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Ինչո՞ւ է Սփյուռքը թիրախավորվում, և ո՞ւմ շահերին են ծառայում իշխանությունները. «Փաստ»Ո՞վ ո՞ւմ և ի՞նչ է պարտք. քաղաքական իլյուզիոնիստն ու փշրվող պատրանքները. «Փաստ»Ուկրաինական անօդաչու սարքերը կրկին հարվածել են Ռուսաստանին Անցում դեպի ռուսական ազդեցությանը հակազդելու քաղաքականություն. «Փաստ»Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե, նրա և Լևոն Քոչարյանի տներում խուզարկություններ են «Toyota»-ի երևանյան գրասենյակը կապարակնքվել է. Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներն այս պահին «Օրանժ Ֆիթնես»-ում են «Չելսի»-ն գոլառատ դերբիում պարտության մատնեց «Ֆուլհեմ»-ին Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Ռուզաննա Երեմյանին փոխարինող են նշանակել. «Հրապարակ» «Ամեն րոպե աչքիս առաջ Ռոմանիս ժպիտն է, պարելը, խոսելը, ամեն րոպե տղաս է աչքիս առաջ». Ռոման Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»Գորիս-Հալիձոր ճանապարհին ավտոմեքենա է շրջվել․ կան տnւժածներ «Մեր ժողովուրդը պետք է շատ երկար մտածի, թե Փաշինյանի «ինքնիշխանությունը» մեզ ուր է տանում». «Փաստ»Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ» Ավագ բուժաշխատողների անհատական լիցենզիա ստանալու վերջնաժամկետը կփոփոխվի. «Փաստ»Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ»Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ»Հողերի քողարկված հանձնում, անվտանգային մարտահրավերներ ու կուլիսային ուշագրավ զարգացումներ. «Փաստ»Իսկ ո՞վ է «թիվ մեկ մեղավորը». «Փաստ»Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ»Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ»Հայկ Մարտիրոսյանը 4-րդն է Rubinstein Chess Festival 2026 մրցաշարումՄեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետԱմասիայում շինաշխատանքների պատճառով ժամանակավորապես կփակվի 25-րդ փողոց տանող ճանապարհըՀՀ մաքսային սահմանին 8 խմբի ապրանքների համար սերտիֆիկատը պարտադիր էԿոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5500-ըԹրամփ․ Իրանը գտնվում է լիակատար փլուզման վիճակումԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըԱվտոտնակում՝ ինքնաձիգ, նռնակներ ու փամփուշտներ, բակում՝ կանեփի թփեր. 64-ամյա տղամարդը ձերբակալվել էԱսատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց պատանեկան ԵԱ-ումՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիներով են փոխանակվելՀՀ մաքսային սահմանին 8 խմբի ապրանքների համար սերտիֆիկատը պարտադիր էՎրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ. այն զգացվել է Հայաստանի երկու մարզի տարբեր բնակավայրերումԱվտովթար՝ Արմավիրի մարզի Մեծամոր բնակավայրում․ բախվել են «Toyota»-ն և «Scania» մակնիշի վրացական համարանիշներով բեռնատարըՍեպտեմբերին կանցկացվի Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնըԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելԹավա տոլմա․ համախմբող ուտեստի յուրահատուկ մեկնաբանությունը Հայաստանն առաջիկայում կսկսի ԵՄ-ին անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթաց. Փաշինյան Ձեր խոսքի մեջ մի քանի անգամ օգտագործեցիք Նախչևան. Նախչևան գոյություն չունի, Նա-խի-ջև-ան է. Արթուր Խաչատրյանը՝ Փաշինյանին Պի’ղծ է ձեր կառավարության ծրագիրը, հայ ժողովուրդը ձեզ «ալիևյան սահմանադրության» մանդատ չի’ տվել ԵՄ-ն չեզոք չէ. ԵՄ-ն աջակցում է Ուկրաինային. Կոշտա 37-ամյա զինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով. նախաձեռնվել է վարույթ. ՊՆ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Վրաստանում կարծում են, որ ՌԴ-ն կարող է դադարեցնել Կրասնոդարից Հայաստան Վերին Լարսով փոխադրումները Հայաստանցի երեխաներին այլևս չի թույլատրվի սովորել Ստամբուլի հայկական դպրոցներում. պոլսահայ համայնքը լուծումներ է փնտրում Սիսիանի զորամասում այսօր պայմանագրային զինծառայող է ինքնաuպան եղել. նրա կինը հղիԳազամատակարարման պլանային դադարեցումներ Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում ՑԱԽԱԼ-ը hարվածել է Գազայի հարավում գտնվող քաղաքներից մեկին Հրազենային վնասվածքից մահացած զինվոր Էդգար Գեւորգյանը ծառայում էր կրտսեր եղբոր հետ
Ամենադիտված