ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առողջապահության ոլորտում  ուղղակի անգրագիտություն է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«AstraZeneca» և «Սպուտնիկ V» պատվաստանյութերը երկուսն էլ Հայաստանում օգտագործվելու են ընդդեմ Քովիդի։  Այս թեմայով  68 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում  խոսել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պետրոս Անանիկյանն ։ Մասնագետը  շեշտել է, որ իր համար անհասկանալի է այն, որ Առողջապահության նախարարությունը թողել է 90 տոկոս արդյունավետություն ունեցող ռուսական պատվաստանյութը ու համաձայնել գնել մի պատվաստանյութ, որից հրաժարվում են աշխարհի տարբեր երկրներ։

«Նախ՝ առհասարակ պատվաստումների հետ կապված՝ կարծում եմ, որ վիրուսների դեմ պատվաստանյութերի ստեղծումը բավականին լուրջ գործ է, իսկ կորոնավիրուսը ցույց է տվել, որ մարդիկ, որոնք մի անգամ հիվանդացել են, կրկին կարողանում են վարակվել, իսկ դա նշանակում է, որ հակամարմինները պահպանվում են մարդու օրգանիզմում մի քանի ամիս, այսինքն՝ ձևավորված ստույգ իմունիտետ չկա, հետևապես՝ պատվաստանյութն էլ չի կարող տալ այդ ստույգ իմունիտետը, ինչը նշանակում է՝ ամեն մի քանի ամիսը մեկ պետք է պատվաստվել։ Ինչ վերաբերում է նրան, որ պատվաստման դեպքում, եթե անգամ վարակվի քաղաքացին, այն կարող է շատ թեթև տանել, այդ դեպքում պետք է հիշել, որ չպատվաստված և վարակված մարդկանց մեջ էլ մեծամասնությունը կորոնավիրուսը տանում է թեթև, առանց ախտանշանների և չի էլ զգում որևէ բարդություն։ Կրկնում եմ, եթե մարդը հիվանդացել-լավացել է, ապա ես չեմ կարծում, որ նա պետք է պատվաստվի»,- ասաց պրոֆեսոր Անանիկյանը։

Հայաստանում այս պահի դրությամբ պատվաստվել է շուրջ 500 մարդ, այն դեպքում, երբ աշխարհի բամաթիվ երկրներում պատվաստվածների տոկոսը բավականին մեծ է՝ օրինակ, Անգլիայում՝ 60 տոկոս։ Անդրադառնալով այս հարցին՝ Պետրոս Անանիկյանը նշեց, որ անգամ պատվաստվածների այս ցուցանիշը վկայում է առողջապահական համակարգում տիրող խայտառակության և ոչ պրոֆեսիոնալ կադրերով համակարգը լցնելու մասին։

«Առողջապահության ոլորտում անգրագիտություն է ուղղակի։ Անգրագիտություններից մեկն այն որոշումն էր, երբ Առողջապահության նախարարությունը հրաման տվեց որ ողջ երկրով մեկ բացեն Քովիդ կենտրոններ, մինչդեռ ամբողջ աշխարհում ընդունված է անել հակառակը՝ առանձին հիվանդանոցներ բացել։ Հենց այդ սխալ որոշման արդյունքում է, որ մեր բժիշկների 70 տոկոսը վարակվեց քովիդով»,- ասաց Անանիկյանը։

Դիտարկմանը, որ տելեգրամյան ալիքներից մեկի տվյալներով՝ AstraZeneca պատվաստանյութի միջազգային գինը 25 ԱՄՆ դոլար է, մինչդեռ Հայաստանը կարողացել է այն ձեռք բերել անհամեմատ էժան՝ 4,5 դոլարով, Պետրոս Անանիկյանը պատասխանեց.

«Հայաստանում այսօր փորձարկվում է 30-ից ավելի դեղ, հիմա էլ «AstraZeneca»-ն և հիմա աշխարհի տարբեր երկրներ, որոնք ունեին այս պատվաստանյութի որոշակի պաշար ու հիմա դրանից հրաժարվել են 4, 5 դոլարով սաղացրել են այն Հայաստանի վրա»։

Ապրիլի 19-ից Հայաստանում «Սպուտնիկ V»-ով կպատվաստվեն 18-55 տարեկան անձինք, իսկ 55-ից բարձր տարիքի անձինք էլ՝ «AstraZeneca»-ով, որոշման մասին Անանիկյանն ասաց, որ  սա մարդու իրավունքների խախտում է։ Միևնույն ժամանակ՝ հավելեց, որ 70 տոկոս արդյունավետությամբ պատվաստանյութով որոշել են պատվաստել 55-ից բարձր տարիքում գտնվողներին, որովհետև օրինակ՝ 63 տարեկանը կենսաթոշակային տարիքի շեմն է, այսինքն՝ կարող ենք ենթադրել, որ մեզ թոշակառուներ պետք չեն։

«Ինչքան թոշակ քիչ վճարեն, այնքան լավ, ի՞նչ է նշանակում այս բաժանումը։ Սա խոսում է այն մասին, որ այս տարիքի մարդիկ իրենց պետք չեն»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է թոշակառուներին ասել, որ չպատվաստվելու դեպքում թոշակ չեն ստանա, ու քաղաքացիները ստիպված կլինեն օգտվել պատվաստանյութից, Պետրոս Անանիկյանը հակադարձեց.

«Անդրանիկ Քոչարյանն ասաց՝ թոշակ չեք ստանա, մինչև չպատվաստվեք, սա ոչ թե պարտադիր պատվաստում է նշանակում, այլ ֆաշիզմ։ Անդրանիկ Քոչարյանի այս առաջարկի համար պետք է Դատախազությունը քրեական գործ հարուցի»։

Սոնա Գիշյան

www.1or.am

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular