ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էլ չգնա՛ս Սյունիք, վերջապես ամոթ է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Գիտե՞ր Փաշինյանը, ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը զեկուցե՞լ էին նրան, որ Սյունիքի համայնքներում մարդկանց նյարդերը գերլարված են և որ վարչապետի աթոռին սոսնձված մարդու այցը Սյունիք կարող է բախումներ առաջացնել։

Այո, միանշանակ, գիտեր ու իրավիճակի մասին էլ վստահաբար կարող ենք պնդել, որ նրան զեկուցվել էր։ Հետևաբար ինչո՞ւ նա գնաց, ինչո՞ւ անտեսեց հավանական բախումների վտանգը։ Պարզ պատճառով՝ Նիկոլին երկրում անկայունություն է պետք, նրան ամենուր խժդժություններ ու բախումներ են պետք։ Կապ չունի, թե քանի մարդ 15 մետր այն կողմ իրեն կհայհոյի, քանի զինվորի հարազատ նրան կնզովի, քանի մարդ նրա հրաժարականը կպահանջի։ Այդ ամենը նրա համար արժեք չունի։ Անամոթության, անպատասխանատվության մաստեր կլաս ցուցադրելով, խոստովանենք, որ դեռևս կարողանում է պահել իր իշխանությունը, միակ արժեքավոր բանը, ինչին երկրպագում է «գելխեղդը»։

Այն, ինչ այսօր տեղի ունեցավ Սյունիքում աննախադեպ էր, Հայաստանի և ոչ մի ղեկավարի ամեն քայլափոխի այսքան չեն հայհոյել, այսքան չեն ատել ու արհամարհել։ Պարադոքսալ բան եմ ասում, սակայն այս ֆոնի վրա է Նիկոլը պահում իշխանությունը։ Այո, նա միտումնավոր է հրահրում բախումներ, սադրում, կուլ տալիս հայհոյանքներ։ Նման դեպքերում հասարակության միասնականության մեջ ճեղք է առաջանում, որի մեջ էլ թաքնվում է «կապիտուլյանտը»։

Ի դեպ, այսօր Սյունիքում Նիկոլի հասցեին, իրենից մի քանի մետր այն կողմ հնչեցին տարատեսակ հայհոյանքներ, սակայն նա արձագանքեց միայն «կապիտուլյանտ» բառին։ Զարմանալի է, բայց նաև հասկանալի, քանի որ նա ներքուստ հո գիտի, որ ինքը կապիտուլյացիայի է ենթարկվել, հետևաբար հոգեբանական տեսանկյունից օրինաչափ էր նրան պոռթկումը։ Նույն թեմայով նա պոռթկած նաև ԱԺ վերջին նիստի ժամանակ։ Առիթ ունեցել եմ ասելու, հիմա էլ կրկնեմ՝ Նիկոլն առանց արյան չի հեռանալու, առանց բախումների չի հեռանալու, երկիրը առանց վերջնական ավերելու չի հեռանալու։ Սա նրա տեսակն է, նրա էությունը, վերջապես նրա ծրագիրը։ Իսկ այսօր սյունեցիները ցույց տվեցին, թե իրականում ինչպես պետք է վերաբերել Հայաստանը մի մեծ գերեզմանատան վերածած կապիտուլյանտի հետ, սյունեցիներն այս դրվագում մաքրեցին մեր ազգային արժանապատվության վրայի սև բիծն ու խավարը, որը բերել է այս քաղաքականապես և բարոյապես անմեղսունակությամբ տառապողների թրքասեր խմբակը։

Իսկ այդ ընթացքում մի «ուսապարկ» կրկին հոխորտում էր՝ թե բա Էտ Սյունիքում որևէ մեկն անպատիժ չի մնա։ Նիկոլիզմով տառապող սույն պատգամավորին պետք է հուշել, որ կարելի է նաև խոսելուց առաջ մտածել, հակառակ դեպքում ինչ-որ մի պահից սկսած Հայաստանում ազատ տեղաշարժվելու հնարավորություն կունենաք ձեր տան խոհանոցից մինչև խորդանոց։ Մարդիկ տեսնում, լսում և ամենակարևորը՝ հիշում են ձեր ամեն մի խոսքն ու հոխորտանքը։

Եվ վերջապես՝ Նիկոլը վերջում բոլորիդ փաթեթավորած «մատաղ է» անելու։

Կարեն Դանիելյան 

www.1or.am  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular