ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դուգինը ներկայացրել է իր անձնական մոտեցումը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախօրեին ԵԽԽՎ-ում քվեարկությամբ օրակարգ մտավ հայ ռազմագերիների վերադարձի հարցը։ Այսօր էլ ԵԽԽՎ-ն Բաքվից պահանջեց  անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին։

Այս թեմայով 1or.am  կայքը զրուցել է իրավաբան, փաստաբան Ռուբեն Մելիքյանի հետ։  

—Պարոն Մելիքյան, ի՞նչ ճնշում կարող է ԵԽ-ն գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների վերադարձին հասնելու համար, որովհետև Ալիևը հայտարարում է, որ նրանք գերի չեն, ահաբեկիչներ են:

— Ոչ մի միջոց էլ չի կարող կիրառվել, ես այն համոզմանն եմ, որ Եվրոպական ինստիտուտների կողմից հնչող նման հայտարարությունները, նման կոչերը  գռոշի արժեք  չունեն, հաշվի առնելով այն խայտառակ լռությունը, որ տիրում էր շատ ավելի լուրջ խախտումների պարագայում պատերազմի ժամանակ,  երբ բազմաթիվ տեսանյութերով  պարզապես գլխատում և ստորացնում էին  հայ զինվորականներին և քաղաքացիական անձանց։ Ես որևէ լուրջ ակնկալիք չունեմ այս միջամտությունից։ 

—Ռուսական պատվիրակությունը դեմ ու ձեռնպահ քվեարկեց հայ գերիների հարցը ԵԽԽՎ նիստի օրակարգ ընդգրկելու հարցին։ Ռուս պատվիրակներից մեկն ասում է, որ տեխնիկական խնդիր է եղել։ Ձեր կարժիքով`  իսկապես եղել է տեխնիկական խնդիր, թե ռուս պատվիրակությունը  իրականում դեմ է եղել հայ գերիների հարցը ԵԽԽՎ  օրակարգում ընդգրկելու  հարցին։

— Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵԽ-ն իրեն Ռուսաստանի նկատմամբ թշնամական է պահում,  Ռուսաստանի նման վարքագիծը ինչ-որ առումով կարող է հասկանալի լինել։ Եվրոպական քաղաքական ինստիտուտները  վերջնականապես կորցրել են իրենց վստահությունը  հենց պատերազմի օրերից, երբ  չդատապարտեցին այդ ագրեսիան և  մարդու իրավունքների դեմ ծանրագույն խախտումները։

—Ռուս քաղաքագետ Դուգինը ասում է, որ Մոսկվան կատարեց իր խոստումը, օգնեց Ադրբեջանին վերադարձնել Ղարաբաղը. հերթը Բաքվինն է՝ միանալ ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին: Մյուս կողմից՝ այսօր ԵԱՏՄ երկրները քննարկել են Ադրբեջանի պատվիրակության հնարավոր մասնակցությունը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին: Ինչպե՞ս եք գնահատում:

— Ես չեմ հավատում, որ  Դուգինի հայտարարությունը իրականությանը համապատասխանում է։ Հետո  ես տեսնում եմ, որ Հայաստանում որոշակի շրջանակներ  ուզում են  հակառուսականություն տարածել  և մենք  այս պահին այլ տարբերակ չունենք կամ մենք  Ռուսաստանի հետ ենք կամ էլ Թուրքիայի,  երրորդ տարբերակ ես այս պահին չեմ տեսնում  և այդ տեսանկյունից մենք պարտավոր ենք շատ ավելի զգոն լինել նման հայտարարությունները`  հայկական մեդիադաշտում տարածելու հարցում։ Ես կարծում եմ, որ Դուգինը ներկայացրել է իր անձնական մոտեցումը, ոչ թե Ռուսաստանի մոտեցումը։

Սոնա Գիշյան

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular