ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լուսավոր Հայաստանի նկատմամբ խաչակրաց արշավանքներ է սկսվել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչև իշխանությունը զավթելը և դրանից հետո էլ, Նիկոլ Փաշինյանի, թերևս, ամենամեծ ցանկություններից մեկն այն էր, որ «կուլ տա» Լուսավոր Հայաստան կուսակցությանը, այսպես ասած ստիպի Էդմոն Մարուքյանին «անցնել իր թրի տակով»։ Դա Նիկոլին չի հաջողվում, կարծում եմ, երբեք էլ չի հաջողվի։ Դա է պատճառը, որ այս վերջին երեք տարիներին իշխանությունների կողմից Ազգային ժողովում ամենաշատ հարձակման ենթարկվել է ԼՀԿ-ն։ ԱԺ նիստերից տպավորություն է ստեղծվում, թե իշխանական խմբակցությունը, որին հաճախ անձամբ միանում է Նիկոլը, խաչակրաց արշավանք է սկսել Լուսավորի պատգամավորների վրա։ Դե իսկ ֆեյքերի ֆաբրիկաների հարձակումների մասին չխոսենք։ Իշխանությունները Էդմոն Մարուքյանին հնազանդեցնելու համար բոլոր հնարավոր միջոցների դիմել են՝ ԱԺ-ում խմբակային բռնություն կիրառելուց մինչև այդ ուժին տարբեր մարդկանց հետ կապելու, այդով վարկաբեկելու փորձերը։ Թերևս միայն շինծու քրեական գործեր չեն կարել կամ ձերբակալել։ Դա էլ չեն արել, քանի որ Լուսավորում չկա մեկը, ում նկատմամբ քրեական գործ հարուցելը չէր առաջացնի հասարակության ծիծաղը։ Դա զավեշտ կլիներ։ Ինչևէ, հետաքրքիր, բայց նաև օրինաչափ է, որ բացի «ուսապարկերի» խմբակցությունից Լուսավորը հարձակման է ենթարկվում նաև քաղաքական դաշտի հակառակ բևեռներից։

Օրինաչափ է այն առումով, որ թե մի, թե մյուս կողմերը չեն կարողանում այս կուսակցությանը ներքաշել իրենց օրակարգի մեջ քաղաքական լեզվով ասած, կամ այլ խոսքով՝ կոնտրոլի տակ պահեն՝ իրենց օրակարգերը սպասարկելու համար։ Այդուհանդերձ, Լուսավոր Հայաստանը վերջին օրերին կրկին թիրախում է ոչ միայն այն մարդկանց կողմից, որոնց պատճառով երկիրն այս ողբալի վիճակում է, այլև այն մարդկանց կողմից, որոնք Նիկոլին «ծնեցին, սնեցին ու փաթաթեցին» հայ ժողովրդի վզին։ Թե՛ Նիկոլը, թե՛ մյուսները հրաշալի հասկանում են, որ Էդմոն Մարուքյանին հասարակությունը կարող է դիտարկել իրենց բոլորին այլընտրանք ու քվեարկել նրա օգտին։ Իսկ դրա համար առնվազն գոնե 2 պատճառ կա։ Առաջինը՝ Մարուքյանն ու իր թիմը ոչ միայն պառլամենտում, երկրի ներսում, այլև միջազգային կազմակերպություններում իսկապես արդյունավետ աշխատում են, և դա մարդիկ տեսնում և գնահատում են։ Երկրորդ՝ Լուսավորի և ոչ մի պատգամավոր թաթախված չի եղել և չէ կոռուպցիայի, կաշառակերության և տարատեսակ աղմկահարույց գործերի մեջ, ինչն այս կուսակցության շուրջ դրական իմիջ է ստեղծել։

Ի դեպ, ինչ վերաբերում է միջազգային կազմակերպություններում Հայաստանը, հայ ժողովրդի շահերը ներկայացնելուն, ապա սրա համար Մարուքյանին ուղղված քննադատությունն առավել քան մերկապարանոց է։ Մարդը թեկուզ մենակ, բայց ինչ կարողանում անում է։ Տեղին է ասել՝ կարո՞ղ եք ավելին, արեք, ո՞վ էր ձեզ խանգարում, կամ ո՞վ է խանգարում։ Ամփոփենք. առաջիկա խորհրդարանական ընտրություններում ԼՀԿ-ն հավակնում է բարձր ցուցանիշների, դա ակնհայտ դարձավ նաև այդ կուսակցության վերջին մարզային այցելությունների ֆոնին։ Դա բնականաբար չէր կարող չանհանգստացնել թե՛ իշխանություններին, թե՛ ընդդիմադիր որոշ ուժերին։ Եվ այս խաչակրաց արշավանքները ամբողջությամբ տեղավորվում են այս իրողությունների ծիրում։

Կարեն Դանիելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular