ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հինգ տարին մեկ երեք ամսով ծառայության մասին Փաշինյանի հայտարարությունը դիտարկում եմ որպես նախընտրական քարոզարշավի շրջանակում արված հայտարարություն. ռազմական փորձագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարությունը, որ այդպիսի գաղափար կա զինծառայությունը դարձնել հինգ տարին մեկ երեք ամսով, փորձագետը նշեց, որ այս հայտարարությունը փոքր-ինչ լղոզված է, քանի որ պարզ չի, թե իրականում ինչ է ասում և ինչ է ուզում։
«Հասկանալի չի,թե իր խոսքը պայմանագրայիններին է վերաբերում, ժամկետայիններին է վերաբերվում ընդհանրապես, թե ՄՈԲ-ին։ Եթե այն վերաբերվում է ժամկետայիններին, ապա ես փորձում եմ այն դիտարկել որպես նախընտրական քարոզչության շրջանակներում և հետպատերազմյան շրջանին բնորոշ ծանր հոգեբանական վիճակում գտնվող ծնողների համար։ Կարծես թե ականջահաճո բան է այն, որ այ, որդիս էլ չի ծառայի կամ քիչ կծառայի։ Այսինքն, այն ծնողների կամ այն մարդկանց համար, ովքեր ամեն գնով փորձում են իրենց որդիներին Հայաստանից դուրս հանել, որպեսզի ծառայության դուրս չգնան, այս համատեքստում եմ ես փորձում դիտարկել։ Բայց, այնուամենայնիվ, այն բավականին վտանգավոր է, որովհետև և Թուրքիան, և Ադրբեջանը ավելացնում են իրենց ռազմնական ծախսերը՝ նույնիսկ իրենք նոր մարդկային ներուժ են ներգրավում բանակում, այսինքն ավելացնում են մարդկային ներուժը բանակում և այդ ֆոնի վրա խոսել կամ շոշափել տրամադրությունները՝ բանակ չունենա, ճիշտն ասած բառեր չեմ գտնում, որպեսզի մեկնաբանեմ սա»,-ասաց ռազմական փորձագետը։

Հովհաննիսյանը շեշտեց, որ սա հավասարազոր է ինքնասպանության, որովհետև շատ կարճ տեսանելի ապագայում մենք այլևս ընդհանրապես Հայաստանի Հանրապետություն պետություն չենք ունենա։

Ինչ վերաբերում է Սյունիքում ռուսական ռազմաբազա ունենալու անհրաժեշտության մասին վարչապետի հայտարարությանը, Կարեն Հովհաննիսյանն ասաց. «Դա ևս սխալ է, մենք պետք է ունենանք մեր ազգային բանակը և համագործակցենք ինչու չէ Ռուսաստանի հետ, Հունաստանի հետ, բայց պաշտպանությունը հանձնել մեկ այլ պետության, որը այդ պահին իր քաղաքական կամ տնտեսական շահերից ելնելով կպաշտպանի, կամ չի պաշտպանի՝ դա արդեն անհեռատեսություն է և անհեռատես քաղաքականություն է»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular