ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գագիկ Ջհանգիրյանի ունեցվածքը 501 հազար 500 դրամ է. նա շարժական ու անշարժ գույք չի հայտարարագրել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ArmDaily.am-ը «Հայտարարագիր» շարքում այս անգամ կներկայացնի ԲԴԽ անդամ, ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի ունեցվածքը: 

Ով է Գագիկ Ջհանգիրյանը

Ծնվել է 1955թ. ապրիլի 16-ին Արարատում:

1977թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Իրավագետ: Իրավաբանական գիտությունների թեկնածու:

1970-1973թթ. «Բարձրշինտրեստ» 6-րդ շինվարչությունում աշխատել է գիշերապահ: 1977-1990թթ. եղել է ՀԽՍՀ ԳԱ փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտի լաբորանտ, կրտսեր գիտաշխատող, ավագ գիտաշխատող: 1990-1997թթ.` ՀՀ արդարադատության նախարարության դատական մարմինների վարչության պետ, նախարարի առաջին տեղակալ: 1997-2006թթ. եղել է ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, 2006-2008թթ.` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքից: 06.05.2012-13.04.2013թթ.՝ անկուսակցական: 13.04.2013թ.՝ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչության անդամ:

2021թ-ի հուվնարի 22-ից՝ ԲԴԽ անդամ: 

Ամուսնացած է, ունի երեք զավակ:

Ունեցվածքը

Գագիկ Ջհանգիրյանը հայտարարագիր ներկայացրել է 2021թ-ի փետրվարի 18-ին: Նա  հայտարարագրել է 1500 դրամ բանկային հաշվի մնացորդ և 500 000դրամ կանխիկ գումար: Ջհանգիրյանը տուն, հողամաս կամ ավտոմեքենա չի հայտարարագրել: 

2017թ-ի՝ ԱԺ պատգամավորի պաշտոնը թողնելու հայտարարագրում ևս միայն դրամական միջոցներ է հայատարարագրել վերջինս: 5.000.000 դրամ և աշխատանքի դիմաց ստացած 2,203,990 դրամ: 

Ջհանգիրյանի կինը ոչ 2016թ-ին ներկայացրած հայտարարագրում, ոչ էլ 2021թ-ին ներկայացրած հայտարարագրում ոչինչ չի հայտարարագրել: 

Նշենք սակայն, որ Ջհանգիրյանի ունեցվածքի ու մասնավորապես նրա առանձնատան մասին մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղել են և Ջհանգիրյանը ևս հաստատել է, որ այդ առանձնատունն իրեն է պատկանում: 

Մանսավորապես Ազգային ժողովում ԲԴԽ անդամի ընտրության ժամանակ Ջհանգիրյանին հարց ուղղվեց, թե իր դղյակը, բիզնեսներն ինչպես է ձեռք բերել: 

«Անդրանիկ Քոչարյանն ինձ դիտողություն էր արել, թե մամուլի հետ հաղորդակցվելիս ինչու բնակարանի հարցին անդրադարձա էդքան երկար, մանրամասն: Ասաց՝ պետք է ասեիր, որ Բաղրամյան փողոցի հարևանությամբ եռահարկ տունը, որը կառուցվել էր 1989-1990թթ., երբ պաշտոնյա չեք եղել, վաճառել եք, այդտեղ կառուցել եք: Հիմա կարող եմ այդ հարցին այդպես պատասխանել», – ասաց Գագիկ Ջհանգիրյանը՝ հավելելով, որ իր բնակարանները վաճառել է, հին սեփական տունը քանդել է, և նրա տեղում կառուցել իր տունը: Իսկ իր տունը «դղյակ» որակելն այսպես մեկնաբանեց. «Դղյակային որևէ բան չկա, հարևանությամբ այնպիսի դղյակներ կան, որ մեր տունը գոմի է նման, և այն հողը, որը քաղաքապետարանն ինձ էր հատկացրել, եղել է աղբանոց»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular