ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ապագա, անշուշտ, կա, բայց այդ ապագայում դուք ապագա չունեք

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանի հոգեխանգարված բռնապետի ամենօրյա ծաղրանքներին ու նվաստացումներին իշխանություն կրող անձը նրան պատասխանում է բանաստեղծություն ձոնելով։ Սա է մեր երկրի ղեկավարի պատասխանը, ուրիշ ոչինչ։ Ալիևը ֆաշիստական փաթեթավորմամբ պուրակներ է բացում, Երևանն ու Սյունիքը ադրբեջանական պատմական տարածքներ համարում, հայ գերիներին չի վերադարձնում՝ համարելով ռազմական հանցագործներ, իսկ Նիկոլը...։ Ի՞նչ անի խեղճ Նիկոլը, մարդը հո՞ չի ճղվի մեջտեղից, սաղ նախկիններն են մեղավոր, ինքը ոչ մի բանի հետ կապ չունի։ Բայց դուք շարունակեք չկասկածել նրա՝ գերագույն գլխավոր հրամանատարի ունակությունների վրա, ավելին՝ չշշկռեք, ինչպես ասում էր Արարատ Միրզոյանը։ Բա գիտեք վարչապետը մա՞րտ է վարում, ոչ, նա մոդերատոր է, ընդամենը լսել է, թե ոնց են գեներալները օպերացիա պլանավորում, որի արդյունքում հարյուրավոր զինվորներ են զոհվում։

Ասում է՝ Արցախն ապագա ունի։ Իսկ ե՞րբ եք բարեհաճելու գնալ Արցախ։ Հա, երևի Ալիևը թույլ չի տալիս։ Բա ո՞նց եք կառուցելու այդ ապագան, հեռվի՞ց, հեռակառավարման վահանակո՞վ, կախարդական փայտիկո՞վ, էն, որ գտել էիր ու ԱԺ-ում հպարտ ու դուխով հայտարարում էիր։ Ասում է Հայաստանն ունի ապագա։ Եվ սա ասում է մի մարդ, ով ավերակ է դարձրել երկիրը, քանդել է բոլոր պետական ինստիտուտները, մի ողջ սերունդ տարել կոտորել է։ Սա ասում է մի մարդ, ով մինչև հիմա պաշտոնապես չի հայտարարել զոհերի, վիրավորների և անհետ կորածների թիվը։ Սա ասում է մի մարդ, ով մի քանի օր առաջ գյուղերից մեկում ասում էր, որ մեր զոհերի թիվը չի անցնում 3250-ը, երեկ ասում էր 4000 պլյուս-մինուս 50։

Հասկանում եք՝ երկրի ղեկավարը նախ օրը մեջ իրեն հակասում և ստում է, ստույգ թիվ չասելով, և որ սարսափելին է՝ պլյուս-մինուսով է հաշվում զոհված զինծառայողներին։ Սա աղետ է բոլոր իմաստներով։ Ինչևէ, հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում տեսել է բազմաթիվ արհավիրքներ, զրվել հայրենիքից, կոտորվել, բայց միշտ հառնել է մոխիրներից։ Այս անգամ ևս, կարծում եմ, մենք վերածնունդ կապրենք, բայց մի դետալ Նիկոլն ու իր «ուսապարկերի» թիմը չեն հաշվարկել։ Հայաստանն ու Արցախն, այո, ունեն ապագա, բայց այդ ապագայում այդ մարդիկ ապագա չունեն։ Հակառակ դեպքում այդ ապագան չի կարող լինել, որովհետև այլևս պետություն չի լինելու։

Կարեն Դանիելյան 

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular