ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Я требую продолжения банкета

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու օրվանից հաճախ է գրվում, որ այս կամ այն տեղում վարչապետը ներկայանում է ոչ սթափ վիճակում, կամ որևէ միջոցառման ժամանակ է այդպիսին դառնում: Առանձնակի ճիգեր պետք չէ գործադրել նկատելու համար, որ Նիկոլը սեր ունի խմելու հետ: Նա տասնյակ տեսախցիկների առաջ նույնիսկ չի կարողանում իրեն զսպել, գոնե մի բաժակ կոնծում է: Դե բացի խմելը, նա նաև անհագ ցանկությամբ ուտում է, բայց ուտելու վնաս չկա: Երեկ Ազգային ժողովում կազմակերպված կլոունադային, ըստ մամուլի, Նիկոլը նորից ոչ սթափ է եղել: Դա էր հավանաբար նաև պատճառը, որ նա առյուծ էր կտրել, հոխորտում էր, ահաբեկում էր, անտակտ, երկրի ղեկավարին ոչ հարիր վարքագիծ էր ցուցաբերում: Իհարկե, նա նորից իր տարերքի մեջ էր, ստում էր, մանիպուլացնում էր, հակասում էր նախկինում արված իր հայտարարություններին: Մի խոսքով՝ Նիկոլը միտինգ էր անում:

Եթե համեմատենք նախորդ անգամվա հետ, ապա ողջամիտ կասկածներ են առաջանում, որ, այո, նա ոչ սթափ վիճակում էր, քանի որ սթափ մարդը, առավել ևս երկրի ղեկավարը, չի կարող նման վարքագիծ ունենալ: Միայն ոչ սթափ մարդը կարող է կազմակերպել ծափահարություններ Արցախը հանձնելու, հազարավոր զոհեր, հարյուրավոր գերիներ ունենալու առկայության պարագայում: Այստեղ բնական հարց կարող է առաջանալ՝ իսկ սթա՞փ էին նրան ծափահարողները: Նրանք սթափ էին, սակայն այդ քաղաքական դիմագիծ, սկզբունքներ ու բարոյականություն չունեցող մարդիկ առաջնորդվում են իրենց փրկչի հոգեվիճակին համահունչ: Հետևաբար այստեղ քննարկելու հարց չկա, ամեն բան վաղուց պարզ է:

Ի դեպ, մամուլում բազմաթիվ են հրապարակումները, որ պատերազմի ժամանակ բազմաթիվ օպերացիաներում զինված ուժերը ձախողել են, քանի որ որոշումները այդ մարդը կայացրել է ոչ սթափ վիճակում: Ինչևէ, այս ամենի ֆոնին ակնհայտ է մեկ պարզ իրողություն՝ հայ ժողովուրդը գործ ունի մի մարդու հետ, ով ոչ միայն կառավարչական հմտություններ, քաղաքական և պետական գործչին բնորոշ վարքագիծ չունի, այլ սիրում է խմել ու խմած որոշումներ ընդունել: Այդ որոշումների համար, իհարկե, մենք շատ թանկ գին ենք վճարում, սակայն ունենք այն, ինչ ունենք: Ո՞րն է ելքը:

Մի պահ թվում էր, թե քարը գլուխը՝ ընտրություններ կլինեն ու հարցը կփակվի, սակայն այսօր արդեն նույնիսկ վտանգավոր է դառնում նրա վարչապետությամբ ընտրությունների անցկացման ելքը: Չգիտես, թե հետընտրական ինչ զարգացումների կարող է նա տանել ժողովրդին: Այդուհանդերձ արձանագրենք՝ առաջիկա քաղաքական պրոցեսներում Հայաստանն ու Արցախը կանգնելու են նոր մարտահրավերների առաջ՝ ներքաղաքական ցնցումների ու բախումների հեռանկարով: Կդիմանա՞ երկիրը դրան, միանշանակ ոչ, հետևաբար քաղաքական դաշտի հիմնական դերակատարները պետք է փորձեն վիժեցնեն Նիկոլի սցենարով ընտրությունների անցկացումը, լիցքաթափեն կուտակված բացասական էներգիան, նոր հետ, ողջամիտ ժամկետում կազմակերպվեն խորհրդարանական ընտրություններ:

Կարեն Դանիելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular