ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նախընտրական քայլ». Փաշինյանը հանդիպել է Պուտինի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

gazeta.ru-ն գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրեմլում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Օրակարգը ներառել է տարբեր թեմաների լայն շրջանակ սկսած երկկողմ հարաբերություններից մինչև Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուրջ կապված հարցերը:

Փորձագետները Gazeta.ru-ի հետ հարցազրույցում հիմնականում համաձայնվել են, որ Փաշինյանի Մոսկվա այցի հիմնական նպատակներից մեկը եղել է Լեռնային Ղարաբաղի իրավիճակի քննարկումը, ինչը, փաստորեն, հաստատվել է Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարություններով: Ըստ Երևանում Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի`  Հայաստանի վարչապետի համար ամենակարևոր խնդիրներից մեկը տարածաշրջանում հետպատերազմյան իրավիճակն է:

«Մասնավորապես, դա անվտանգության ապահովումն է, ռուս խաղաղապահների աշխատանքը, հաղորդակցման խնդիրներ և գերիների հետ կապված խնդիրներ, բայց այդ բանակցություններից կտրուկ առաջընթաց և փոփոխություններ չի կարելի ակնկալել», - ասել է փորձագետը:

ՄԳԻՄՕ-ի Եվրասիական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Վադիմ Մուխանովը համաձայն է դրա հետ: Նրա կարծիքով, Փաշինյանը մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետագա կարգավորման և Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կնքված եռակողմ համաձայնագրի իրագործմամբ:

«Այնուամենայնիվ, այցը շատ առումներով կապված է նաև Հայաստանում առկա սուր քաղաքական ճգնաժամի հետ, որի արդյունքում հայտարարվել են արտահերթ ընտրություններ: Այս ֆոնին չափազանց կարևոր է, որ Փաշինյանը գնա այն երկիր, որը առավել բարեկամական է ընկալվում հայ բնակչության կողմից. ըստ վերջին հարցումների` հայերի ճնշող մեծամասնությունը վստահություն ունի Ռուսաստանի նկատմամբ», - նշել է փորձագետը:

Միևնույն ժամանակ, հայ քաղաքագետ Հրանտ Միքայելյանը վստահ է, որ Փաշինյանը պետք է հստակեցնի Ռուսաստանի ներկայիս դիրքորոշումը Ղարաբաղի հարցում, հաշվի առնելով այն, որ Հայաստանը քիչ կարող է ազդել իրավիճակի վրա:

«Եվ հատկապես այն պատճառով, որ Ադրբեջանի դիրքորոշումը դեռ պարզ չէ, քանի որ Բաքուն դեռ ռուս խաղաղապահներին մանդատ չի տվել: Դա ավելի քիչ անվտանգ  է դարձնում իրավիճակը Հայաստանի հարավում և Լեռնային Ղարաբաղում, և Փաշինյանին պետք է հասկանալ ռուսական դիրքորոշումը», - ավելացրել է փորձագետը:

Այնուամենայնիվ փորձագետները չեն բացառում, որ Փաշինյանի Մոսկվա այցի կարևոր խթաններից մեկը Հայաստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամն է, որը նա ինքը փորձել է չեզոքացնել արտահերթ ընտրությունների միջոցով:

«Հայաստանի վարչապետը մտահոգված է իր նախընտրական ճակատագրով, և առհասարակ, իր քաղաքական ճակատագրով, ուստի նա որոշել է փորձել պարզել Ռուսաստանի դիրքորոշումը ընտրությունների վերաբերյալ, միևնույն ժամանակ, Փաշինյանի պաշտոնանկության օրն ու ընտրությունների օրը դեռ պաշտոնապես նշանակված չեն, նշվել են միայն մոտավոր ժամկետներ: Ամենայն հավանականությամբ, վարչապետի այցը Մոսկվա պետք է օգնի որոշել այդ պահերը», - ասել է Հրանտ Միքայելյանը:

Վադիմ Մուխանովը հակված է այս ժամանակահատվածում Փաշինյանի այցը Մոսկվա մեկնաբանել որպես կարևոր նախընտրական քայլ, քանի որ ՀՀ վարչապետին անհրաժեշտ է ամրագրել իր որոշակի արտոնյալ դիրքը և ցույց տալ Ռուսաստանի նախագահի հետ իր սերտ հարաբերությունների փաստը:

«Փաշինյանը իշխանության ղեկին գտնվելու տարիներին մեղադրվել է Պուտինի հետ հաստատված կապերի բացակայության համար: Ասվում էր, որ ի տարբերություն Հայաստանի այլ ղեկավարների, մասնավորապես` Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, վարչապետը Ռուսաստանի նախագահի հետ չունի վստահելի հարաբերություններ: Սա բազմիցս է հնչեցվել ընդդիմության առաջնորդների և Փաշինյանին քննադատողների կողմից», - պարզաբանել է փորձագետը:

Հարցին, թե որքանով է ձեռնտու Ռուսաստանին ապագա ընտրություններում Փաշինյանի հաղթանակը, փորձագետների կարծիքները որոշակիորեն տարբերվել են: Այսպիսով, Ալեքսանդր Իսկանդարյանը վստահ է, որ Մոսկվան, ամեն դեպքում, չի հստակեցնի իր դիրքորոշումը Հայաստանի ներքաղաքական օրակարգի վերաբերյալ:

«Մոսկվան կսպասի ընտրությունների արդյունքներին և կաշխատի այն հաղթող անձի կամ կուսակցության հետ: Ռուսաստանի ղեկավարությանը կարող են դուր չգալ կամ վստահելի չլինել որևէ մեկը, բայց այստեղ անձերի խնդիր չէ: Լավ հայտնի է, որ Պուտինը բավականին բարեկամական հարաբերություններ ունի Ռոբերտ Քոչարյանի հետ, իսկ մարդիկ, որոնք Փաշինյանի նման են իշխանության գալիս, դժվար թե մեծ համակրանք առաջացնեն Մոսկվայում: Այնուամենայնիվ, Ռուսաստանը միշտ կարողացել է տարբերակել անձնական հարաբերությունները և Հայաստանի տեղը Հարավային Կովկասում ռուսական գերակայությունների համակարգում», - հավելել է փորձագետը:

Հրանտ Միքայելյանը ևս համաձայն է, որ Ռուսաստանը չի արտահայտի իր դիրքորոշումը թեկնածուների վերաբերյալ, բայց նաև չի բացառել, որ Փաշինյանին Մոսկվայի համար լինի ոչ ձեռնտու տարբերակ:

«Մոսկվան վախենում է, որ հայկական կողմը չեղյալ կհայտարարի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, չնայած այս պահին անհնար է, նույնիսկ եթե իշխանությունը փոխվի: Ամենայն հավանականությամբ, Ռոբերտ Քոչարյանը կլինի նախընտրելի Ռուսաստանի համար, բայց սկզբունքորեն կարող են լինել նաև այլ հավանական թեկնածուներ», - նշել է փորձագետը:

Ըստ Միքայելյանի` Հայաստանում Ռուսաստանի աջակցության գործոնը որոշակի դեր է խաղում ընտրողների համար, ուստի յուրաքանչյուր թեկնածու կփորձի հայտարարել իր մասով դրա առկայության մասին: Իհարկե, ընտրությունների ժամանակ այդ գործոնը կխաղա իր դերը, բայց որոշիչ չի լինի: Միևնույն ժամանակ, Վադիմ Մուխանովը համոզված է, որ Ռուսաստանին ձեռնտու է ՀՀ ցանկացած այնպիսի ղեկավար, որը անշեղորեն իրականացնելու է եռակողմ պայմանագրի կետերը, չնայած դրանք չափազանց ծանր են հայ հասարակության համար:

«Մոսկվայի համար հատուկ առաջնահերթություններ չկան, հետևաբար ռուսական կողմը շահագրգռված է, որ Հայաստանում ընտրություններն անցկացվեն առանց միջադեպերի, և հանրապետությունում ստեղծելով համեմատաբար կայուն իրավիճակ դառնան  քաղաքական ճգնաժամի ավարտի սկիզբ», - ամփոփել է փորձագետը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular