ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որքան դուք լավն եք, այնքան վատն է ձեր անձնականը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Լավ ինչի ենք մենք ապրում, այս հարցը թերևս միայն ես չէի տվել, ես էլ տվեցի ու միայն ես չէի դեմքի լուրջ արտահայտություն ընդունելով ասել՝ էհ ու շարունակել, ես էլ ասեմ՝ էհ..

դե ապրում ենք, որ լինենք հաջողակ ու երջանիկ.. համամիտ եմ մի քիչ ավելի պարզ ու հակիրճ ասացի այն, ինչը ասել են բոլորը, սկսած դեռևս անտիկ դարաշրջանի հույն փիլիսոփաներից մինչև բարձր վարձատրվող հոգեբանները, ժանտախտից մեռնող գրողները, այսօրվա ինտելիգենցիան ու նաև բրիտանացի գիտնականները, էլ ուր առանց իրենց:

Картинки по запросу sexy woman

Բայց փորձը ցույց է տվել, որ կանայք չեն լինում հաջողակ ու երջանիկ, իրենք լինում են կամ մեկը կամ մյուսը, դե իհարկե բացառությունները հաշվի չառած, ուստի իմացեք ձեր 3 ուժեղ կողմերը, որոնք կփչացնեն ձեր անձանական երջանկությունը:
Ինքնակենսագրության մեջ դրական կողմերի սյունակը լրացնելիս՝ հաջողակ կանայք անպայման կնշեն՝ նպատակասլաց, ինքնավստահ, շփվող և այլն: Բայց հարաբերություններ սկսելիս հիշեք, որ դուք աշխատանքի չեք ընդունվում և այսպես:

1. Դուք նպատակասլաց եք: Ցավում եմ:

Անգամ եթե տղամարդը նշի, թե գնահատում է դա ձեր մեջ, ապա վաղ թե ուշ դա կսկսի նյարդայնացնել: Որովհետև ձեր նպատակը երջանիկ լինելն էր, իր գործը ձեզ երջանկացնելն էր,ուրեմն էլ դեպի ինչ շինծու նպատակներ եք դուք սլանում: Ի վերջո ամուսնություն՝ ինչ, ննջասենյակից խոհանոց եք սլանալու այնտեղից էլ թռիչքաձև, կազմակերպված պատշգամբ լվացք փռելու, թե նպատակասլաց կերպով երեխայի դունչիկն եք մաքրելու, ի՞նչ, մինչև ո՞ւր: Կանացի երջանկություն գաղափարի մեջ ոչ մի կերպ չեն ամփոփվում կարիերիստ ու նպատակասլաց բառերը: Դուք չեք կարողանա խաղալ նվիրված ընտանիքի մայր ու միևնույն ժամանակ լինել կին-բոս, որի վրա հենվում է մի ամբողջ կազմակերպություն: Դրա համար կան այլ տարբերակներ ու խորամանկություններ, որի մասին կգրեմ մյուս հոդվածներում:

Картинки по запросу sexy woman

2. Դուք ինքնավստահ եք:

Ինքնավստահ կինը գիտի, որ ցանկացած իրավիճակից լուծում կա, գիտի սեփական արժեքն ու հնարավորությունները և ի վերջո շատ քիչ է զգում որևէ մեկի կարիքը: Ես՝ ինքս: Ահա հենց սա է գրված նմանց կանաց ձեռքում հպարտ ծածանվող դրոշին:
Իսկ ի՞նչ եք առաջարկում անի նա: Ո՞ւմ օգնի, ո՞ւմ առաջնորդի ու ի վերջո ո՞ւմ հետ խաղա: Զրուցեք, խորհրդակցեք և հարցրեք նրա կարծիքը, թույլ տվեք, որ ինքը անի, այն ինչը գուցե դուք էլ հեշտությամբ կարող էիք անել: Եվ հետո ավելորդ անգամ հաճոյախոսություն լսելը դեռ ոչ մի կնոջ չի խանգարել:

Картинки по запросу sexy woman

3. Շփվող եք:

Նախ հասկանալ է պետք ինչի կամ ում հետ և ինչպես եք դուք շփվում: Հեշտ մտերմություն ձեռք բերելու հատկությունը կարող է օգնել աշխատանքային դիրքը առաջ մղելու համար, բայց սա նաև ենթադրում է անվերահսկելի քանակության և որակի անձանց բազմություն ձեր մեսիջ-լիսթում: Եվ սահուն կերպով ձեր սիրային հանդիպումները գնալով ավելի հաճախ կփոխարինվեն գործնական հանդիպումներով, իսկ գործնականները, ով գիտի թե ինչի, իսկ սա խուճապի առիթ է:

Картинки по запросу sexy woman
Եվ ի վերջո, եթե որևէ կերպ չկարողանաք թաքցնել ձեր դրական կողմերը, ձեզ մնում է խոստովանել և ուղղվել կամ էլ ուշաթափվել, 18-րդ դարի հայտնի խորամանկ կանայք հենց այդպես էին հարթում խնդիրները: Իսկ իրականում ճիշտ տղամարդու կողքին դուք անգամ չեք մտածի այս ամենի մասին:
Հ.Գ Կին լինելը բարդ, բայց ուժեղ խաղաքարտ է:

Արմինե Ճաղարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular