ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ՝ լապշա արագ պատրաստման

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լապշան մակարոնային ուտելիք է, որն իրենից ներկայացնում է խմորե նեղ, երկար շերտեր: Ուտելիքի հայրենիքը հանդիսանում է Չինաստանը: Պատրաստվում է ցորենի, բրնձի ալյուրի և ջրի խառնուրդից: Լապշա են անվանում նաև ընդհանուր առմամբ մակարոնային արտադրանքը, օրինակ վերմիշելը դա իտալական լապշան է, մակարոնը՝ խողովակավոր լապշան և այլն։ Լապշա բառի ծագումնաբանությունը պարզ չէ:

Ֆասմերի ստուգաբանական բառարանի համաձայն՝ լապշան ունի թուրքալեզու ծագում: Պ. Չերնիխի պատմաստուգաբանական բառարանով ենթադրվում է, որ «լապշա» բառը առաջացել է ռուսերեն՝ «лакать» (լակել) բառից, այսինքն՝ շան պես լեզվով կում-կում լակել: Մեկ այլ ենթադրություն էլ կա, որ այդ բառը նշանակել է  խմորի բարակ շերտ, որը մանրացված է ձեռքով: Աշխարհի ամենահին լապշան չինականն է, և թվագրվում է մ.թ.ա. 2-րդ հազարամյակով: Չինական խոհանոցում այն կոչվել է ռամեն, ուդոն, սոմեն, սոբա նուդլս (ցորենի լապշա՝ բանջարեղենով) և այլն, հայկական, ադրբեջանական, թուրքական խոհանոցներում դա կոչվել է արիշտա, իսկ մարիական խոհանոցում՝ լակշա:

Արևելքից տեղափոխվելով Եվրոպա՝ լապշան բավականին տարատեսակներ է ստացել, մասնավորապես իտալական խոհանոցում, բայց ընդհանուր առմամաբ այդ ամենը չի փոխել այդ ուտեստը։ Հետագայում լապշային նոր շունչ է տվել Թայվանի բնակիչ ազգուցյամբ ճապոնացի Մոմոֆուկու Անդոն, որը հորինել է արագ պատրաստման լապշան: Ըստ պաշտոնական վարկածի` Անդոն հորինել է այդ ուտեստը, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից անմիջապես հետո, ցուրտ երեկոյան, տեսել է մարդկանց երկար հերթը տաք լապշայի համար:

Արագ պատրաստման լապշան պատրաստելու համար պարզապես պետք է նրա վրա եռացող ջուր լցնել, մի փոքր խառնել և սպասել մի քանի րոպե, սովորաբար լապշան համովացնելու նպատակով կոմպլեկտում լինում են զանազան համեմունքներ, ինչպես նաև ձիթայուղ: 1958 թվականին Անդոյի ընկերությունն աշխարհում առաջինն անգամ արտադրել է արագ պատրաստման «Chikin Ramen» լապշան (ավանդական ճապոնական հավի մսի համով ռամէն ուտեստի հիմքի վրա): Արագ պատրաստման լապշայի պատմության մեջ կարևոր կետ է եղել 1971 թվականը, երբ «Nissin» ընկերությունը ներկայացրել է «Cup Noodle» արագ պատրաստման նոր լապշան (այսինքն ճապոներենից թարգմանաբար «ռամէն բաժակում») միանգամյա օգտագործման թեթև և անջրանցիկ տարայով։ Այս լապշան արդեն կարելի էր պատրաստել առանց որևէ ամանեղեն օգտագործելու՝ հենց իր տարողության մեջ։ Հետագայում սկսել են նաև բաժակով լապշային ավելացնել մրգաչրեր, որը հնարավորություն է տվել անգամ նույն բաժակում լապշայով սուպեր պատրաստել։

Սկզբնապես արագ պատրաստման լապշան հանդիսացել է բացառիկ թանկարժեք ապրանք: Այն մոտ 6 անգամ ավելի թանկ է եղել, քան ավանդական սոբա և ուդոն լապշաները, բայց իրավիճակը ներկայում լրիվ ընդհակառակն է: Ներկայումս արագ պատրաստման լապշայի օգտագործումը անգամ տնտեսական ցուցանիշ է: 2005 թվականին Թաիլանդը սկսել է հրատարակել «Mama Noodles» ինդեքսը, որը ցույց է տալիս այդ լապշայի սպառումը: Եթե մարդիկ չեն կարող իրենց թույլ տալ  թանկ սնունդ, դա հանգեցնում է արագ պատրաստման լապշայի սպառման ավելացմանը: 2000 թվականին Ճապոնիայում իրականացված կարծիքի հարցումները պարզել են, որ արագ պատրաստման լապշան ճապոնացիները համարում են 20-րդ դարի ճապոնական հիմնական գյուտը:

No description available.

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular