ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կյանքից հեռացել է Գառնիկ Մանուկյանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հանկարծամահ է եղել բանաստեղծ, արձակագիր, մանկավարժ, Հայաստանի գրողների միության անդամ Գառնիկ Մանուկյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Նորակերտ համայնքի ղեկավար Գերասիմ Սարգսյանը, բանաստեղծը կհուղարկավորվի հայրենի Նորակերտի գերեզմանատանը, ապրիլի 6-ին։

Գառնիկ Մանուկյանը ծնվել է 1940 թվականի  հուլիսի 20-ին, ՀԽՍՀ Վարդենիսի շրջանի Նորակերտ գյուղում, Վանից բռնագաղթված Արսեն Մանուկյանի ընտանիքում։ Ավարտել է Երեւանի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ Բարձրագույն կրթություն ստանալուց հետո վերադարձել է հայրենի գյուղ եւ աշխատանքի անցել դպրոցում՝ որպես Հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ։ 1985-2005 թվականներին ղեկավարել է Նորակերտի միջնակարգ դպրոցը, 2006-2011 թվականներին՝ Հայաստանի գրողների միության Գեղարքունիքի մարզային բաժանմունքը։ 2009 թվականից դասախոսել է Վարդենիս քաղաքի  Վիկտոր Համբարձումյանի անվան մանկավարժական ինստիտուտում։ Արժանացել է Հանրապետության ավագ ուսուցչի կոչմանը։ Ամուսնացախ էր, ուներ երեք զավակ։

Նա առաջին բանաստեղծությունը հրապարակել է 1961 թվականին, այնուհետև սկսել է պարբերաբար տպագրվել հանրապետական գրական մամուլում։ Հեղինակել  է բազմաթիվ բանաստեղծություններ, բալլադներ, պոեմներ, վեպեր ու պատմվածքներ։ Թարգմանվել է ռուսերեն։ Հրատարակել է բանաստեղծությունների 11 ժողովածու եւ 3 վեպ։ Դպրոցական դասագրքերում տեղ են գտել նաեւ նրա հեղինակած մանկական բանաստեղծություններից։ Առավել հայտնի ու արդիական հնչեղություն ունեն նրա  «Երկու ճանապարհ», «Մթնշաղից առաջ», «Խաչված ճակատագրեր» վեպերը,  «Իմ աշխարհը. սուրբ սեր», «Ցավի կանչ» բանաստեղծությունների եւ պոեմների ժողովածուները։

Արժանացել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի, ՀՀ վարչապետի շնորհակալագրի, Զորավար Անդրանիկին նվիրված շարքի համար՝ ՀԳՄ, «Զորավար Անդրանիկ» համազգային միության եւ «Հայաստան» թերթի գրական մրցանակաբաշխության 1-ին մրցանակի։ «Զորավար Անդրանիկ» համազգային միության մրցանակի դափնեկիր է։

«Գառնիկ Մանուկյանը հանրաճանաչ մարդ էր ոչ միայն մեր գյուղում ու Վարդենիսի շրջանում։ Նրա ստեղծագործությունները գնահատում էին Հայաստանում ու նրա սահմաններից դուրս՝ թարգմանվելով ու տարածվելով նաեւ ռուսերենով և այլ օտար լեզուներով։ Նա մայրենի լեզվի եւ գրականության անխոնջ մշակն էր, մանկավարժության մեծ նվիրյալը, որ մի քանի սերնդի հոգիներում ներարկում էր անկրկնելի հայասիրություն ու հայրենասիրություն։ Նրա բազմաթիվ աշակերտներ այսօր նշանավոր մարդիկ են դարձել հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում, նրա տված կյանքի դասերը, անցկացրած բովանդակալից դասաժամերը երբեք չեն մոռացվի։ Նրա ամեն մի տողից երեւում էր իր հայրենի աշխարհը, թշնամուն թողնված պապենական Վանը, իր բնօրրան Նորակերտը, Մասրիկի չքնաղ դաշտավայրը, բազմաչարչար ծնողներն ու մերձավորները, հերոսական ֆիդայիներն ու Արցախի ազատագրության մարտիկները, հողի հետ կռիվ տվող մշակները, երկիր կառուցող շինարարները, բնությանը ձուլված հովիվները, հայրենազրկված գաղթականները։ Գառնիկ Մանուկյանը սերունդներին զինում էր մի արժեհամակարգով, որն իմաստավորվում էր ազգասիրությամբ, մարդասիրությամբ, ազնվությամբ ու արդարամտությամբ։ Նա իր գրչով մաքառում էր մեր հայրենիքի թշնամիների դեմ, մեր իրականության մեջ բույն դրած կեղծիքի, նյութապաշտության, ագահության ու չարության, անմիաբանության դեմ, միշտ ուզում էր շեն ու հզոր տեսնել Հայաստանը, միաբանված ու ազատագրված։ Մեր համայնքի կրած կորուստը ծանր է, սակայն այն, ինչ հոգեւոր գանձարանի տեսքով թողել է Գառնիկ Մանուկյանը, արդեն պատկանում է դարերին ու սերունդներին, հավերժ հիշողությանը, որով ոչ միայն սփոփված ենք զգում մեզ, այլ նաեւ՝ հպարտ ու հոգեպես հարուստ եւ ուժեղ»,- նշեց համայնքի ղեկավարը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular