Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կյանքից հեռացել է Գառնիկ Մանուկյանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հանկարծամահ է եղել բանաստեղծ, արձակագիր, մանկավարժ, Հայաստանի գրողների միության անդամ Գառնիկ Մանուկյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Նորակերտ համայնքի ղեկավար Գերասիմ Սարգսյանը, բանաստեղծը կհուղարկավորվի հայրենի Նորակերտի գերեզմանատանը, ապրիլի 6-ին։

Գառնիկ Մանուկյանը ծնվել է 1940 թվականի  հուլիսի 20-ին, ՀԽՍՀ Վարդենիսի շրջանի Նորակերտ գյուղում, Վանից բռնագաղթված Արսեն Մանուկյանի ընտանիքում։ Ավարտել է Երեւանի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ Բարձրագույն կրթություն ստանալուց հետո վերադարձել է հայրենի գյուղ եւ աշխատանքի անցել դպրոցում՝ որպես Հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ։ 1985-2005 թվականներին ղեկավարել է Նորակերտի միջնակարգ դպրոցը, 2006-2011 թվականներին՝ Հայաստանի գրողների միության Գեղարքունիքի մարզային բաժանմունքը։ 2009 թվականից դասախոսել է Վարդենիս քաղաքի  Վիկտոր Համբարձումյանի անվան մանկավարժական ինստիտուտում։ Արժանացել է Հանրապետության ավագ ուսուցչի կոչմանը։ Ամուսնացախ էր, ուներ երեք զավակ։

Նա առաջին բանաստեղծությունը հրապարակել է 1961 թվականին, այնուհետև սկսել է պարբերաբար տպագրվել հանրապետական գրական մամուլում։ Հեղինակել  է բազմաթիվ բանաստեղծություններ, բալլադներ, պոեմներ, վեպեր ու պատմվածքներ։ Թարգմանվել է ռուսերեն։ Հրատարակել է բանաստեղծությունների 11 ժողովածու եւ 3 վեպ։ Դպրոցական դասագրքերում տեղ են գտել նաեւ նրա հեղինակած մանկական բանաստեղծություններից։ Առավել հայտնի ու արդիական հնչեղություն ունեն նրա  «Երկու ճանապարհ», «Մթնշաղից առաջ», «Խաչված ճակատագրեր» վեպերը,  «Իմ աշխարհը. սուրբ սեր», «Ցավի կանչ» բանաստեղծությունների եւ պոեմների ժողովածուները։

Արժանացել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի, ՀՀ վարչապետի շնորհակալագրի, Զորավար Անդրանիկին նվիրված շարքի համար՝ ՀԳՄ, «Զորավար Անդրանիկ» համազգային միության եւ «Հայաստան» թերթի գրական մրցանակաբաշխության 1-ին մրցանակի։ «Զորավար Անդրանիկ» համազգային միության մրցանակի դափնեկիր է։

«Գառնիկ Մանուկյանը հանրաճանաչ մարդ էր ոչ միայն մեր գյուղում ու Վարդենիսի շրջանում։ Նրա ստեղծագործությունները գնահատում էին Հայաստանում ու նրա սահմաններից դուրս՝ թարգմանվելով ու տարածվելով նաեւ ռուսերենով և այլ օտար լեզուներով։ Նա մայրենի լեզվի եւ գրականության անխոնջ մշակն էր, մանկավարժության մեծ նվիրյալը, որ մի քանի սերնդի հոգիներում ներարկում էր անկրկնելի հայասիրություն ու հայրենասիրություն։ Նրա բազմաթիվ աշակերտներ այսօր նշանավոր մարդիկ են դարձել հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում, նրա տված կյանքի դասերը, անցկացրած բովանդակալից դասաժամերը երբեք չեն մոռացվի։ Նրա ամեն մի տողից երեւում էր իր հայրենի աշխարհը, թշնամուն թողնված պապենական Վանը, իր բնօրրան Նորակերտը, Մասրիկի չքնաղ դաշտավայրը, բազմաչարչար ծնողներն ու մերձավորները, հերոսական ֆիդայիներն ու Արցախի ազատագրության մարտիկները, հողի հետ կռիվ տվող մշակները, երկիր կառուցող շինարարները, բնությանը ձուլված հովիվները, հայրենազրկված գաղթականները։ Գառնիկ Մանուկյանը սերունդներին զինում էր մի արժեհամակարգով, որն իմաստավորվում էր ազգասիրությամբ, մարդասիրությամբ, ազնվությամբ ու արդարամտությամբ։ Նա իր գրչով մաքառում էր մեր հայրենիքի թշնամիների դեմ, մեր իրականության մեջ բույն դրած կեղծիքի, նյութապաշտության, ագահության ու չարության, անմիաբանության դեմ, միշտ ուզում էր շեն ու հզոր տեսնել Հայաստանը, միաբանված ու ազատագրված։ Մեր համայնքի կրած կորուստը ծանր է, սակայն այն, ինչ հոգեւոր գանձարանի տեսքով թողել է Գառնիկ Մանուկյանը, արդեն պատկանում է դարերին ու սերունդներին, հավերժ հիշողությանը, որով ոչ միայն սփոփված ենք զգում մեզ, այլ նաեւ՝ հպարտ ու հոգեպես հարուստ եւ ուժեղ»,- նշեց համայնքի ղեկավարը։

Ադրբեջանի պետական «AZ TV» հեռուստաընկերությունը հերթական անգամ հանդես է եկել ՀՀ-ի դեմ ուղղված զավթnղական «Արևմտյան Ադրբեջան» անունը պարունակող տեսանյութով․ ադրբեջանագետ Գետում մոտորանավակի շրջվելու հետևանքով երկու մարդ է մահացել Ուկրաինան մшրտի դաշտում կորցրել է մոտ 50,00 զինվnր. Զելենսկի Ծանոթ ու միարժամանակ անհայտ …Պարմեջանո Ռեջանո պանիրՖրանսիան կուժեղացնի վերահսկողությունը Իսպանիայի հետ սահմանին Հայտնվել էր ջրի տակ․ Սևանում խեղդվող 22-ամյա երիտասարդի կյանքը փրկվեց «Հայաստանը ծանր գին կվճարի Փաշինյանի Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման համար. «Էրդողանն արդեն ամեն ինչ որոշել է»»Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ Ստամբուլի հայկական գերեզմանները պղծած անձն ընդունել է մեղքը ԱԱ․ ըմբիշ Էրիկ Պապիկյանը հաղթել է ադրբեջանցի Ռաշիդ Նազարովին Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 87,33 դոլարի «Փորձագետներ. Ինչպես է հայկական բիզնեսը մահանալու ռուսական շուկայից դուրս գալուց հետո»«Ռեալ»-ը նորեկ ունի. պաշտոնական․ Իտալացի լեգենդ Ֆրանկո Բարեզին է կյանքից հեռացել Գազ չի լինի․ հասցեներՇենգավիթ բժշկական կենտրոնը՝ բժշկական օգնության և սպասարկման որակի միջազգային նոր մակարդակում Ջուր չի լինի մինչեւ 19:00-ն Վաճառքի է հանվել առաջին եռաչափ հայկական համակարգչային խաղը` Երևան Դրայվը․ պատմության այս օրը (31 հուլիս) Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԻ՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Տաթևի Մեծ անապատում հայտնաբերվել է միջնադարյան աղբյուրՓաշինյանի հերթական կադրային անակնկալը․ «Արարատցեմենտի» ժամանակավոր կառավարիչը փոխվել է վերջին պահին. «Ժողովուրդ» Առանց քննության վարորդական իրավունք ստանալու համար 300 հազար դրամ է փոխանցել․ մեղադրանք է առաջադրվելԻրանի բանակը հարվածներ է հասցրել Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբազայինՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին«Opel»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնինԷկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Wildberries-ի վաճառողների փոխհատուցման հարցերըԱռաջիկա 100 օրը վճռորոշ կդառնա Ուկրաինայում պատերազմի ելքի համար. Տուսկ5 ամսվա ընթացքում գազի ներմուծումը Վրաստան աճել է 10%-ովԼոռու մարզի N միջնակարգ դպրոցում սովորողների նկատմամբ դրսևորվել են ֆիզիկական բռնnւթյան դեպքեր. Կրթության տեսչական մարմինՈրոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունԳառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոնԶՈՒ ԳՇ պետը քննարկել է կարգապահության և ծառայողական հարաբերությունների հարցերՎրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներՍյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողություններըՆոր Հաճնի կամրջի տակ երիտասարդ կնոջ մարմին է հայտնաբերվելՀայաստանում ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերն աճել են ավելի քան 20%-ով. UNAIDSԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1500-ըԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի ու Սևանի որոշ հասցեներում՝ հուլիսի 31-ինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան փողոցումԹուրքիայում Հայոց ցեղասպանություն բառի համար փակված ռադիոկայանը դիմել է դատարանԲախվել են թիվ 65 և 4 երթուղիները․ բուժօգնության է դիմել 5 անձԲաքվում հաղթած մարզիկները վերադարձել են ՀայաստանՈւկրաինայի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել Զապորոժիեիում. այլ զոհեր նույնպես եղել ենԳազ չի լինի հուլիսի 31-ին 10:00-ից մինչև ժամը 17:00-ն Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում ամերիկյան «Ալի էս-Սալեմ» բազային հասցված հարվածի մասին Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները աճել են ԵՄ-ն ճնշnւմ կգործադրի ՀՀ-ի վրա, որպեսզի վերջինս վիզային ռեժիմ մտցնի ՌԴ-ի հետ և միանա պատժամիջnցներին. Եվրախորհրդարանի պատգամավոր Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով Գառնիում մի մարդ եղբորս անունը գոռացել է, դուրս է եկել. ինչպես են գտել 14-ամյա տղային
Ամենադիտված