ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կայացավ «DigiCode 2021» 6-րդ ամենամյա մրցույթի Լոռու մարզային փուլի եզրափակիչը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 3-ին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախաձեռնությամբ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կայացավ DigiCode 2021 կիրառական ծրագրավորման Լոռու մարզային պատանեկան մրցույթի եզրափակիչը։

«Այս փուլին մարզից ներկայացվել էր մասնակցության 186 հայտ։ Թիմերից 42-ը հնարավորություն ստացան ներկայացնելու իրենց աշխատանքներն ապրիլի 3-ին, իսկ 23 աշակերտ տեղում մասնակցեց «Կրիայ օլիմպիադա» մրցույթին», - նշեց «Արմաթ» ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը։

8 անվանակարգերում հաղթողներ ճանաչվեցին՝

  • «Լավագույն խաղ» անվանակարգ - մինչև 13 տարեկան տարիքային խմբում հաղթող է ճանաչվել Քնար Վարդանյանը «Shashki-final» նախագծով (Ղուրսալու միջնակարգ դպրոց),
  • «Լավագույն խաղ» անվանակարգ -  13 տարեկանից բարձր տարիքային խմբում հաղթող է ճանաչվել է Արթուր Ղազարյանը «Ռետինե խաղալիք» նախագծով (Վանաձորի թիվ 24 հիմնական դպրոց),
  • «Լավագույն ինտերակտիվ անիմացիա» անվանակարգ - մինչև 13 տարեկան տարիքային խմբում հաղթող են ճանաչվել Արամե Դունամալյանն ու Հովհաննես Կարապետյանը «Սովորենք միասին» նախագծով (Շենավանի միջնակարգ դպրոց),
  • «Լավագույն ինտերակտիվ անիմացիա» անվանակարգ - 13 տարեկանից բարձր տարիքային խմբում հաղթող է ճանաչվել է Տաթևիկ Իսրայելյանը «Փշփշիկ ոզնի» նախագծով (Ախթալայի թիվ 1 միջնակարգ դպրոց),
  • «Լավագույն գծագրություն և դիզայն» անվանակարգ - հաղթող է ճանաչվել է Արմաիդա Հովակիմյանը «Գարուն» նախագծով (Վանաձորի թիվ 2 հիմնական դպրոց),
  • «Python ծրագրով սարքերի ինտեգրում» անվանակարգ -  հաղթող են ճանաչվել Արեն Աբրահամյանն ու Աշոտ Մովսիսյանը «Weather» նախագծով (Վանաձորի թիվ 5 ավագ դպրոց)։
  • «Լավագույն ալգորիթմական լուծում» օլիմպիադա - մինչև 13 տարեկան տարիքային խմբում հաղթող է ճանաչվել Բորիկ Գրիգորյանը  (Վանաձորի թիվ 5 ավագ դպրոց), 
  • «Լավագույն ալգորիթմական լուծում» օլիմպիադա - 13 տարեկանից բարձր տարիքային խմբում հաղթող են ճանաչվել Վահե Զալինյանը և Հովիկ Մարտիրոսյանը (Վանաձորի թիվ 2 դպրոց)։



Ժյուրիի կազմում ընդգրկված էին Հայաստանի ամերիկյան համալսարանի ներկայացուցիչ Սաթենիկ Մնացականյանը, «Ինստիգեյթ» ընկերության տնօրեն Արման Պողոսյանը, Վանաձորի «Իստիգեյթ մոբայլ» ընկերության ներկայացուցիչ Նանե Համբարձումյանը, ԱՏՁՄ ներկայացուցիչներ Սեդրակ Վարդանյանը և Ավագ Սայան։

«Մարզային, հանրապետական և նույնիսկ շրջանային մրցույթները «Արմաթի» կայացման ամենակարևոր հիմնասյուներից են: Այս ձևաչափերում է, որ արմաթցիները կարողանում են իրական համեմատության մեջ տեսնել տարվա ընթացքում իրենց կատարած աշխատանքների առավելությունները, սովորել այլ արմաթցիների առաջարկած լուծումներից, լսել ժյուրիի անդամների խորհուրդներն ու շարունակել բարելավել իրենց հմտությունները: Մեզ համար, որպես ժյուրիի անդամներ, անչափ ոգևորիչ է տարեցտարի հղկվող և հարուստ բովանդակություն ստացող աշխատանքների ներկայացմանն ականատես լինելը», - նշեց ժյուրիի անդամ Սաթենիկ Մնացականյանը։

Մարզային փուլերի հաղթողները հնարավորություն կստանան մասնակցելու մայիսին կայանալիք «DigiCode 2021» հանրապետական մրցույթին, որի շրջանակներում ՀՀ բոլոր մարզերի դպրոցականները կներկայացնեն իրենց ստեղծած ծրագրերը և լավագույնները կարժանանան մրցանակների։ «DigiCode 2021» մրցույթի հանրապետական փուլը տեղի կունենա մայիսի 8-ին։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ապրիլի 23-ը։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Արմաթ» ԻԼ պաշտոնական կայքում։

Կազմակերպիչ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (UATE), գլխավոր հովանավոր՝ VXSoft ընկերություն, գործընկերներ՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն (VTC), Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ (EIF), Լոռու մարզպետարան։

ՄԻԱՑԻՐ ԱՐՄԱԹԻՆԱՋԱԿՑԻՐ ԱՐՄԱԹԻՆ
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular