ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատվաստանյութի պատճառով թրոմբի առաջացման դեպքերի պատճառահետևանքային կապ չի հաստատվել, եթե անգամ հաստատվի, նման դեպքերի քանակը շատ քիչ տոկոս է կազմում. համաճարակաբան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում կորոնավիրուսի նոր շտամի մասին խոսելիս կարևոր է հաշվի առնել, թե քանի նմուշ է հետազոտվել, որքան ժամանակ առաջ է հետազոտվել: Շատ կարևոր է ժամանակը և ծավալը, որպեսզի հասկանանք, ինչքանով է այն տարածված, որովհետև 10 նմուշը մեծ թիվ չէ անգամ մեր նման փոքր hանրապետության և գրանցված թվերի տեսանկյունից. Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս Արման Բադալյանը՝ անդրադառնալով այն տեղեկությանը, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի բրիտանական շտամի 10 դեպք:

Բադալյանի  խոսքով՝ աշխարհում այդ շտամները դասակարգվում են երեք խմբի՝ հետաքրքրություններ ներկայացնող շտամներ, որոնք կարող են ազդել հիվանդության ընթացքի, հիվանդության հեշտ տարածվելու վրա, երկրորդ խումբը՝ մտահոգություն առաջացնող շտամներն են, երբ արդեն կան դրվագներ, որ նրանք ազդել են հիվանդության ծանրության և վարակի հեշտ տարածվելու վրա, և երրորդը, որը բարեբախտաբար դեռ չկա, դա խնդիրներ ստեղծող և հետևանքներ առաջացնող շտամն է, դա այն դեպքն է, երբ պատվաստանյութը և իրականացվող միջոցառումները չեն օգնում վարակի տարածմանը.

«Դեռևս երրորդ խմբից դեպքեր չկան, սակայն երկրորդ խմբից ունենք դեպքեր, որ հիվանդությունը կարող է հեշտ տարածվել, հիվանդության ընթացքը կարող է ծանր լինել, դրանք են անգլիական, հարավաֆրիկյան և բրազիլական շտամները, այս շտամները մտնում են նաև երրորդ խմբի մեջ, որովհետև եթե մենք գրանցում ենք, որ Հայաստանում կա բրիտանական շտամ, դա նշանակում է, որ հիվանդության ընթացքը կարող է լինել ծանր և դառնա էլ ավելի վարակելի»:

Բժշկի խոսքով՝ նոր շտամի տարբերությունը առաջինից դրսևորվում է վարակի արագ տարածմամբ և հիվանդության ծանրության աստիճանով, սակայն իրականացվող պատվաստանյութերը՝ «Սպուտնիկ V» և «AstraZeneca» -ն պաշտպանում են անգլիական Բ 117 շտամից:

Անդրադառնալով « AstraZeneca» պատվաստանյութի ներարկումից հետո գլխուղեղում թրոմբի առաջացման հավանականությանը, Բադալյանն ասաց` հիմա ԱՄՆ-ում նույն պատվաստանյութի փորձարկումներ են իրականացվել և 30 հազարից ավել փորձարկված անձանց շրջանում նման դեպքեր չեն գրանցվել, Գերմանիայում եղել է 40-50 դեպք և 10-15 դեպք էլ գրանցվել է այլ երկրներում.

Ըստ նրա՝ եվրոպական երկրներում այդ պատվաստանյութով պատվաստվել է մոտ 20 մլն չափաբաժին, 25-26 մլնի չափ էլ Հնդկաստանում է եղել, այնտեղ նույն պատվաստանյութն այլ անվան տակ է արտադրվում, մոտ 50 մլն դեղաչափ է իրականացվել, և մոտ 25 միլիոնից ավել մարդ պատվաստվել է.

«Պատվաստանյութի պատճառով թրոմբների առաջացման դեպքերի պատշաճ պատճառահետևանքային կապ չի հաստատվել, ինչը շատ կարևոր է, բայց եթե անգամ նման կապ հաստատվի էլ, քանակը շատ քիչ տոկոս է կազմում՝ պատվաստված անձի քանակով: Եթե հաշվի առնենք, որ մեզ մոտ օրական այդ հիվանդությունից 25-ից 30 մարդ է մահանում, այստեղ պատվաստանյութի արդյունավետության և ընթացող հիվանդության խնդիր է առաջանում՝ հօգուտ պատվաստման գործընթացի: Պատվաստանյութն այն օգտակարությունը և պոտենցիալ հնարավոր վնասակարությունը, որը ապացուցված էլ չէ, անհամեմատ է, և այսօր պատվաստումը մնում է կարևոր գործիք, հատկապես երբ նոր շտամի դեպքեր կան»:

Հարցին՝ եթե անձը մեկ անգամ վարակվել է, արդյո՞ք պետք է կրկին պատվաստվի, Բադալյանը պատասխանեց.

«Ոչ հաճախ, բայց երբեմն գրանցված կրկնավարակի դեպքերը կապվում են ուրիշ շտամի հետ, այսինքն՝ եթե ունենք շտամի փոփոխություն, նրանք, ովքեր հիվանդացել և լավացել են, կարող են նորից հիվանդանալ, երկրորդ՝ չգիտենք, թե իրական իմունիտետի պահպանումը ինչքան է տևում, պետք է նշել, որ  լինում են նաև ասիմպտոմատիկ վարակակիրներ, իսկ հետազոտությունները ցույց են տալիս, որ ում մոտ թույլ է արտահայտված հիվանդությունը, ամենայն հավանականությամբ, իմունիտետն էլ այդքան ուժեղ չէ: Դրա համար, այս ամենը հաշվի առնելով՝ կրկնավարակի ռիսկը մեծանում է, իսկ պատվաստումը դառնում է ակտուալ»: 

Բադալյանը նշեց՝ հնարավոր է՝ հետագայում այն անձիք, որոնք հիվանդացել և առողջացել են, պատվաստվեն մեկ դեղաչափով, ներկայումս Հայաստանում պատվաստումն իրականացվում է երկու դեղաչափով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular