ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սերժ Սարգսյանը համբերատար սպասում է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կարծես թե գրեթե բոլոր քաղաքական ուժերը համակերպվել են այն փաստի հետ, որ տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ և այդ ընտրությունները կազմակերպելու է Նիկոլ Փաշինյանը։ Թերևս բացառություն է Հանրապետական կուսակցությունը։ Սերժ Սարգսյանը դեռ չի շտապում։ Նախ, Նիկոլի կողմից ընտրություններ կազմակերպելը և առհասարակ նրա գոյությունը վարչապետի աթոռին ինքնին նոնսենս է, հակաքաղաքական, հակաքաղաքագիտական և հակաբարոյական իրողություն։ Ողջ աշխարհը զարմացած է, թե ո՞նց կարող է երկրի ղեկավարը այսկերպ կազմաքանդի 2 հայկական պետություն, պատերազմում հազարավոր զոհեր ու տարածքային կորուստներ ունենա, բայց ոչ միայն շարունակի պաշտոնավարել, այլև հավակնություններ ունենա հաղթել ընտրություններում։ Ինչևէ, ունենք այն, ինչ ունենք։

Քաղաքական դաշտն, ըստ էության, անհամբեր սպասում է ՀՀԿ ընտրությունների մասնակցության հարցի հստակեցմանը և որ ամենակարևորն է՝ ձևաչափին։ Խնդիրն այն է, որ արտախորհրդարանական ամենամեծ, ամենաինստիտուցիոնալացված և բյուրեղացած ուժը Հանրապետականն է, որի մասնակցությունը կփոխի իրերի դասավորվածությունը։ Հանրապետականները նշում են, որ ընդդիմադիր մյուս ուժերը «դեռ ջուրը չտեսած բոբիկացել են»։ Ըստ էության, դեռ պաշտոնապես չկա ընտրությունների մասին որևէ գործընթաց, բայց բոլորը աժիոտաժի մեջ են։ Իսկ եթե Նիկոլը երկրորդ անգամ փոշմանի։

Տպավորություն է, որ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած ուժերի մեծ մասի նպատակը ոչ թե Նիկոլին հեռացնելն է, այլ մի քանի մանդատ ձեռք գցելը։ Տպավորություն է, որ մի մասի նպատակն էլ ՀՀԿ-ի քաղաքական կապիտալն օգտագործելով խորհրդարան ներթափանցելն է մինիմում մակարդակում, և իշխանության հասնելը մաքսիմում մակարդակում։ Սերժ Սարգսյանը շատ լավ հասկանում է սա։ Նա դեռ չի շտապում, միևնույն ժամանակ հասկանում է, որ Հանրապետականի քաղաքական ողջ ներուժը չի կարող չօգտագործվել Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու գործում։ Սերժ Սարգսյանը, լինելով պրագմատիկ քաղաքական գործիչ, շատ լավ հասկանում է, որ նախընտրական փուլում ցանկացած արհեստական գործընթաց միմիայն նպաստելու է Նիկոլի իշխանության վերարտադրությանը, հետևաբար նա և իր քաղաքական թիմը ամենայն զգուշությամբ են առաջ տանում պրոցեսները։

Ակնհայտ է, որ ՀՀԿ-ն մի քանի մանդատի կռիվ չի անում։ Նույնիսկ 2018թ.-ին Հանրապետականը շուրջ 5 տոկոս հավաքեց, հիմա ավելի շատ կհավաքի, բայց արդյո՞ք դա կհեռացնի Նիկոլին։ Սա է հարցը և վերջնական նպատակը։

Կարեն Դանիելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular