ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ մարտի 28

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հաջող կդասավորվի: Այն հարմար է և՛ ինքնուրույն գործողությունների, և՛ նոր ծանոթների հետ համագործակցություն սկսելու համար: Դուք հեշտությամբ պիտանի կապեր կհաստատեք, հրաշալի լեզու կգտնեք մարդկանց հետ: Ցանկալի է լուրջ վերաբերվեք նույնիսկ փոքրիկ գործերին. դա թույլ կտա խուսափել սխալներից, սկսածն ավարտին հասցնել, մոտենալ կարևոր նպատակին, գլուխ հանել խճճված իրավիճակներից:

Վստահեք հին ծանոթներին: Նրանք հրաշալի խորհուրդներ կտան և շատ հարցերում կօգնեն: Հավանական են դրական փոփոխություններ սիրելիի հետ հարաբերություններում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ օր է շփումների համար: Հնարավորություն կունենաք ամրապնդել հին գործնական կապերը և նորերը ձեռք բերել: Բնական գրավչությունը, անբռնազբոս ու բաց լինելը կօգնեն բարենպաստ տպավորություն թողնել շրջապատողների վրա: Մտերիմները ձեր օգնության կարիքը կզգան, և դուք չեք մերժի նրանց:

Սուր կլինի գործնական հոտառությունը, դուք հաջողությամբ կլուծեք գումարին վերաբերող հարցերը: Կարող եք գնումներ անել: Ե՛վ սպոնտան, և՛ ծրագրված գնումները հաջող կլինեն, իսկապես կուրախացնեն ոչ միայն ձեզ, այլև ձեր մտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Կգերակշռեն դրական միտումները, դուք կկարողանաք լուծել բարդ հարցերը: Նոր գործեր ու առաջադրանքներ կհայտնվեն, դուք ձեզ համարյա անփոխարինելի կզգաք, և դա ձեզ դուր կգա: Մանրուքներին ուշադրությունը, նույնիսկ անբարենպաստ պայմաններում անհրաժեշտ արդյունքներին հասնելու կարողությունը կօգնեն ձեզ շահել շրջապատողների հարգանքը, շատերի վրա լավ տպավորություն թողնել:

Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր վայրերում լինելու շանս կընձեռի: Օգտակար կլինի պայմանների փոփոխությունը, դա կօգնի նորովի նայել սովորական բաներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը շատ արդյունավետ կանցնի, եթե կենտրոնանաք գործերի վրա ու դատարկ բաների պատճառով չանհանգստանաք: Ավելորդ հույզերն ու զուր տագնապները ձեզ պետք չեն. հենց սկսեք հուզվել, սխալվելու հավանականությունը կաճի: Սովորականից շատ պիտի աշխատեք, բայց արդյունքները, որոնք կստանաք, ավելի լավը կլինեն, քան կարող էիք ենթադրել:

Մի մոռացեք հանգստի մասին: Հանգստի, ինչպես նաև հաճելի զբաղմունքներին նվիրված պահերը կոգեշնչեն, էներգիա կտան, կօգնեն ուժ հավաքել, որը շուտով ձեզ պետք կգա նոր ձեռքբերումների հասնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Եթե ուզում եք ինչ-որ բանի հասնել, ստիպված պիտի լինեք ջանքեր գործադրել: Կարևոր կլինի սեփական հնարավորությունները ճիշտ գնահատելն ու բարդ, մասշտաբային նախագծեր չստանձնելը, որոնցից հազիվ թե միայնակ գլուխ հանեք: Օգնականներ փնտրեք, ամենայն հավանականությամբ կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան ձեզ հետ միասին կարևոր գործով զբաղվել:

Օրվա երկրորդ կեսին պետք է զբաղվեք ընտանեկան խնդիրների լուծմամբ: Ավագ հարազատները ձեր աջակցության, օգնության կարիքը կունենան: Չի բացառվում՝ պետք լինի վերամշակել ծրագրերը: Հազիվ թե բողոքեք: Հակառակը, շատ Առյուծների կուրախացնի օգուտ տալու հնարավորությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Զգույշ եղեք, աշխատեք ուշադրություն դարձնել մանրուքներին: Սա ամենահասարակ օրը չէ: Բայց եթե առանց շտապելու որոշումներ ընդունեք, լսեք գիտակ ու փորձառու մարդկանց խորհուրդները, ապա լուրջ խնդիրներից կկարողանաք խուսափել: Գործերում հնարավոր են ձգձգումներ: Դրան հանգիստ վերաբերվեք, քանի որ ավելի ուշ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, և դուք ամեն ինչ կլրացնեք:

Նշանի շատ ներկայացուցիչների օրը հաճելի անակնկալներ կբերի: Հնարավորություն կունենաք հանդիպել մարդկանց, որոնց կարոտել էիք: Նախաձեռնող եղեք, և դուք հնարավորություն կունենաք դեպի լավը փոխել այն հարաբերությունները, որոնք նախկինում շատ են ապրումներ բերել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարդ օր է, բայց այն իր դրական կողմերն էլ կունենա: Ինչքան քիչ լինեն ձեր ակնկալիքները, այնքան քիչ կլինի հիասթափությունների հավանականությունը: Դուք զուր հույսեր չեք փայթայի և պատրաստ կլինեք աշխատել հաջողության հասնելու համար: Հաճախ ավելի հեշտ ու արդյունավետ կլինի միայնակ գործելը, քան ինչ-որ մեկի հետ համագործակցելը:

Տանը սովորականից շատ հոգսեր կլինեն: Դուք գլուխ կհանեք բոլոր խնդիրներից, բայց դա ջանքեր ու համբերատարություն կպահանջի: Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում: Դրանք շատ տեղին կլինեն: Շատ Կշեռքներ հաջող գնումներ կանեն: Ուշադրություն դարձրեք այն իրերին, որոնք կօգնեն ձեր տունն ավելի հարմարավետ ու գեղեցիկ դարձնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Զգույշ եղեք և աշխատեք պատրանքներ չկառուցել: Կարող է թվալ, թե ամեն ինչ լավ է դասավորվում, հաջողությունն էլ սարերի հետևում չէ, բայց ավելի ուշ կհասկանաք, որ նպատակին հասնելու համար շատ խոչընդոտներ պիտի հաղթահարեք: Շրջապատողները հետաքրքիր առաջարկներ կանեն ու խոստումներ կտան, որոնց հետևում ոչինչ չի լինի, այնպես որ՝ վստահեք միայն նրանց, ովքեր գործով են ապացուցել, որ արժանի են վստահության:

Հանգստացեք: Օրը հրաշալի է թուլանալու և ուժերը վերականգնելու համար: Օգտակար կլինի առողջության մասին հոգ տանելը: Շատ պրոցեդուրաներ նշանակալի արդյունք կտան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարդ օր է: Հաջողության հասնելու համար պիտի աշխատեք: Դուք համառ կլինեք, կձգտեք հաղթահարել խոչընդոտներն ու նպատակին տանող նոր ուղիներ կփնտրեք: Մի շտապեք կարևոր որոշումների հարցում, աշխատեք պարտավորություններով չկապվել, գործողություններում ազատությունը շատ կարևոր կլինի: Լուրջ գործերն ու հանդիպումները, որոնցից շատ բան է կախված, լավ է հետաձգել:

Օրը հարմար է հանգստի համար, հնարավորություն կտա հաճելի ժամանակ անցկացնել, շփվել ձեզ համար թանկ մարդկանց հետ: Օգտակար կլինեն ուղևորություններն ու զբոսանքները, սիրելի սպորտաձևով զբաղվելը: Այդ ամենը կօգնի ձեզ ավելի առույգ և էներգիայով լի զգալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Պատասխանատու օր է: Դուք պետք է որոշումներ ընդունեք, որոնք կյանքում դրական փոփոխությունների սկիզբ կդնեն: Հավաքեք ուժերն ու լուրջ եղեք: Ձեզ մոտ հաճախ կստացվի այն, ինչը ուրիշներն անել չեն կարողացել: Ձեռք բերված հաջողությունները հաճելիորեն կզարմացնեն ու կոգեշնչեն շրջապատողներին: Շատերը կուզենան ձեր օրինակին հետևել:
Խուսափեք ծանրաբեռնվածությունից, ծանր ու հոգնեցնող աշխատանքից, չարժե ստուգել օրգանիզմի ամրությունը:

Շփումներին ընտրողաբար մոտեցեք, այսօր դուք հակված կլինեք մտերմանալ մարդկանց հետ, որոնք կարող են վատ ազդել ձեզ վրա: Լսեք մտերիմների խորհուրդները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ օր է: Շատ գործերում կարող եք հրաշալի արդյունքների հասնել, եթե ճիշտ օգտագործեք ստեղծված իրավիճակը: Երևակայության և համառության կարիք կլինի, երկուսի պակասն էլ չեք ունենա: Հմայքը նույնպես կօգնի: Հենց նրա շնորհիվ կկարողանաք ստանալ այն մարդկանց աջակցությունը, որոնցից շատ բան է կախված:

Հավանական են դրամական մուտքեր: Գործնական հոտառությունը շատ սուր կլինի, կնքված գործարքները հաջող կլինեն: Հնարավորություն կունենաք կարևոր փաստաթղթեր ձևակերպել, լուծել կազմակերպչական հարցերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հաջող կդասավորվի, և ոչ միայն նրա համար, որ աստղերը ձեր հանդեպ բարյացակամ կլինեն: Բանն այն է, որ առաջին հերթին՝ բազում լավ գաղափարներ կունենաք, և երկրորդ՝ անմիջապես կանցնեք դրանց իրագործմանն ու արագ հաջողության կհասնեք:

Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնել միանգամից չի ստացվի, նրանց ձեր արարքներն ու խոսքերը տարօրինակ կթվան: Բայց ժամանակի ընթացքում փոխհասկացողությունը կվերականգնվի: Օրվա երկրորդ կեսին բոլորի համար կարևոր դարձած շատ բաների մասին զրուցելու հնարավորություն կլինի: Չեն բացառվում ռոմանտիկ անակնկալները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular