Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ մարտի 28

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հաջող կդասավորվի: Այն հարմար է և՛ ինքնուրույն գործողությունների, և՛ նոր ծանոթների հետ համագործակցություն սկսելու համար: Դուք հեշտությամբ պիտանի կապեր կհաստատեք, հրաշալի լեզու կգտնեք մարդկանց հետ: Ցանկալի է լուրջ վերաբերվեք նույնիսկ փոքրիկ գործերին. դա թույլ կտա խուսափել սխալներից, սկսածն ավարտին հասցնել, մոտենալ կարևոր նպատակին, գլուխ հանել խճճված իրավիճակներից:

Վստահեք հին ծանոթներին: Նրանք հրաշալի խորհուրդներ կտան և շատ հարցերում կօգնեն: Հավանական են դրական փոփոխություններ սիրելիի հետ հարաբերություններում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ օր է շփումների համար: Հնարավորություն կունենաք ամրապնդել հին գործնական կապերը և նորերը ձեռք բերել: Բնական գրավչությունը, անբռնազբոս ու բաց լինելը կօգնեն բարենպաստ տպավորություն թողնել շրջապատողների վրա: Մտերիմները ձեր օգնության կարիքը կզգան, և դուք չեք մերժի նրանց:

Սուր կլինի գործնական հոտառությունը, դուք հաջողությամբ կլուծեք գումարին վերաբերող հարցերը: Կարող եք գնումներ անել: Ե՛վ սպոնտան, և՛ ծրագրված գնումները հաջող կլինեն, իսկապես կուրախացնեն ոչ միայն ձեզ, այլև ձեր մտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Կգերակշռեն դրական միտումները, դուք կկարողանաք լուծել բարդ հարցերը: Նոր գործեր ու առաջադրանքներ կհայտնվեն, դուք ձեզ համարյա անփոխարինելի կզգաք, և դա ձեզ դուր կգա: Մանրուքներին ուշադրությունը, նույնիսկ անբարենպաստ պայմաններում անհրաժեշտ արդյունքներին հասնելու կարողությունը կօգնեն ձեզ շահել շրջապատողների հարգանքը, շատերի վրա լավ տպավորություն թողնել:

Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր վայրերում լինելու շանս կընձեռի: Օգտակար կլինի պայմանների փոփոխությունը, դա կօգնի նորովի նայել սովորական բաներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը շատ արդյունավետ կանցնի, եթե կենտրոնանաք գործերի վրա ու դատարկ բաների պատճառով չանհանգստանաք: Ավելորդ հույզերն ու զուր տագնապները ձեզ պետք չեն. հենց սկսեք հուզվել, սխալվելու հավանականությունը կաճի: Սովորականից շատ պիտի աշխատեք, բայց արդյունքները, որոնք կստանաք, ավելի լավը կլինեն, քան կարող էիք ենթադրել:

Մի մոռացեք հանգստի մասին: Հանգստի, ինչպես նաև հաճելի զբաղմունքներին նվիրված պահերը կոգեշնչեն, էներգիա կտան, կօգնեն ուժ հավաքել, որը շուտով ձեզ պետք կգա նոր ձեռքբերումների հասնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Եթե ուզում եք ինչ-որ բանի հասնել, ստիպված պիտի լինեք ջանքեր գործադրել: Կարևոր կլինի սեփական հնարավորությունները ճիշտ գնահատելն ու բարդ, մասշտաբային նախագծեր չստանձնելը, որոնցից հազիվ թե միայնակ գլուխ հանեք: Օգնականներ փնտրեք, ամենայն հավանականությամբ կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան ձեզ հետ միասին կարևոր գործով զբաղվել:

Օրվա երկրորդ կեսին պետք է զբաղվեք ընտանեկան խնդիրների լուծմամբ: Ավագ հարազատները ձեր աջակցության, օգնության կարիքը կունենան: Չի բացառվում՝ պետք լինի վերամշակել ծրագրերը: Հազիվ թե բողոքեք: Հակառակը, շատ Առյուծների կուրախացնի օգուտ տալու հնարավորությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Զգույշ եղեք, աշխատեք ուշադրություն դարձնել մանրուքներին: Սա ամենահասարակ օրը չէ: Բայց եթե առանց շտապելու որոշումներ ընդունեք, լսեք գիտակ ու փորձառու մարդկանց խորհուրդները, ապա լուրջ խնդիրներից կկարողանաք խուսափել: Գործերում հնարավոր են ձգձգումներ: Դրան հանգիստ վերաբերվեք, քանի որ ավելի ուշ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, և դուք ամեն ինչ կլրացնեք:

Նշանի շատ ներկայացուցիչների օրը հաճելի անակնկալներ կբերի: Հնարավորություն կունենաք հանդիպել մարդկանց, որոնց կարոտել էիք: Նախաձեռնող եղեք, և դուք հնարավորություն կունենաք դեպի լավը փոխել այն հարաբերությունները, որոնք նախկինում շատ են ապրումներ բերել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարդ օր է, բայց այն իր դրական կողմերն էլ կունենա: Ինչքան քիչ լինեն ձեր ակնկալիքները, այնքան քիչ կլինի հիասթափությունների հավանականությունը: Դուք զուր հույսեր չեք փայթայի և պատրաստ կլինեք աշխատել հաջողության հասնելու համար: Հաճախ ավելի հեշտ ու արդյունավետ կլինի միայնակ գործելը, քան ինչ-որ մեկի հետ համագործակցելը:

Տանը սովորականից շատ հոգսեր կլինեն: Դուք գլուխ կհանեք բոլոր խնդիրներից, բայց դա ջանքեր ու համբերատարություն կպահանջի: Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում: Դրանք շատ տեղին կլինեն: Շատ Կշեռքներ հաջող գնումներ կանեն: Ուշադրություն դարձրեք այն իրերին, որոնք կօգնեն ձեր տունն ավելի հարմարավետ ու գեղեցիկ դարձնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Զգույշ եղեք և աշխատեք պատրանքներ չկառուցել: Կարող է թվալ, թե ամեն ինչ լավ է դասավորվում, հաջողությունն էլ սարերի հետևում չէ, բայց ավելի ուշ կհասկանաք, որ նպատակին հասնելու համար շատ խոչընդոտներ պիտի հաղթահարեք: Շրջապատողները հետաքրքիր առաջարկներ կանեն ու խոստումներ կտան, որոնց հետևում ոչինչ չի լինի, այնպես որ՝ վստահեք միայն նրանց, ովքեր գործով են ապացուցել, որ արժանի են վստահության:

Հանգստացեք: Օրը հրաշալի է թուլանալու և ուժերը վերականգնելու համար: Օգտակար կլինի առողջության մասին հոգ տանելը: Շատ պրոցեդուրաներ նշանակալի արդյունք կտան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարդ օր է: Հաջողության հասնելու համար պիտի աշխատեք: Դուք համառ կլինեք, կձգտեք հաղթահարել խոչընդոտներն ու նպատակին տանող նոր ուղիներ կփնտրեք: Մի շտապեք կարևոր որոշումների հարցում, աշխատեք պարտավորություններով չկապվել, գործողություններում ազատությունը շատ կարևոր կլինի: Լուրջ գործերն ու հանդիպումները, որոնցից շատ բան է կախված, լավ է հետաձգել:

Օրը հարմար է հանգստի համար, հնարավորություն կտա հաճելի ժամանակ անցկացնել, շփվել ձեզ համար թանկ մարդկանց հետ: Օգտակար կլինեն ուղևորություններն ու զբոսանքները, սիրելի սպորտաձևով զբաղվելը: Այդ ամենը կօգնի ձեզ ավելի առույգ և էներգիայով լի զգալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Պատասխանատու օր է: Դուք պետք է որոշումներ ընդունեք, որոնք կյանքում դրական փոփոխությունների սկիզբ կդնեն: Հավաքեք ուժերն ու լուրջ եղեք: Ձեզ մոտ հաճախ կստացվի այն, ինչը ուրիշներն անել չեն կարողացել: Ձեռք բերված հաջողությունները հաճելիորեն կզարմացնեն ու կոգեշնչեն շրջապատողներին: Շատերը կուզենան ձեր օրինակին հետևել:
Խուսափեք ծանրաբեռնվածությունից, ծանր ու հոգնեցնող աշխատանքից, չարժե ստուգել օրգանիզմի ամրությունը:

Շփումներին ընտրողաբար մոտեցեք, այսօր դուք հակված կլինեք մտերմանալ մարդկանց հետ, որոնք կարող են վատ ազդել ձեզ վրա: Լսեք մտերիմների խորհուրդները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ օր է: Շատ գործերում կարող եք հրաշալի արդյունքների հասնել, եթե ճիշտ օգտագործեք ստեղծված իրավիճակը: Երևակայության և համառության կարիք կլինի, երկուսի պակասն էլ չեք ունենա: Հմայքը նույնպես կօգնի: Հենց նրա շնորհիվ կկարողանաք ստանալ այն մարդկանց աջակցությունը, որոնցից շատ բան է կախված:

Հավանական են դրամական մուտքեր: Գործնական հոտառությունը շատ սուր կլինի, կնքված գործարքները հաջող կլինեն: Հնարավորություն կունենաք կարևոր փաստաթղթեր ձևակերպել, լուծել կազմակերպչական հարցերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հաջող կդասավորվի, և ոչ միայն նրա համար, որ աստղերը ձեր հանդեպ բարյացակամ կլինեն: Բանն այն է, որ առաջին հերթին՝ բազում լավ գաղափարներ կունենաք, և երկրորդ՝ անմիջապես կանցնեք դրանց իրագործմանն ու արագ հաջողության կհասնեք:

Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնել միանգամից չի ստացվի, նրանց ձեր արարքներն ու խոսքերը տարօրինակ կթվան: Բայց ժամանակի ընթացքում փոխհասկացողությունը կվերականգնվի: Օրվա երկրորդ կեսին բոլորի համար կարևոր դարձած շատ բաների մասին զրուցելու հնարավորություն կլինի: Չեն բացառվում ռոմանտիկ անակնկալները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Միջազգային էներգետիկական գործակալությունը զգուշացրել է ՀԲԳ շուկայի լարվածության մասին մինչեւ 2027թ.Apple-ը մշակում է վեց նոր կատեգորիաների ապրանքներՌուսաստանը եւ Ուկրաինան պատրաստում են գերիների նոր փոխանակում ԵՄ առաջնորդները սկսել են ՌԴ-ի դեմ պատժամիջnցների 21-րդ փաթեթի նախապատրաստումը. ԿալասԼավագույն ֆրանսիացի ֆուտբոլիստների տասնյակը պատմության մեջ Ինդիանա Ջոնսին արժանի առեղծված. գիտնականը պնդել է, որ «Ուխտի տապանը» կարող է հայտնաբերվել նոր տեխնոլոգիաների միջոցով Օսմանյան կայսրության հայերը կյանքից զրկվել են Առաջին համաշխարհային պшտերազմի դժվարին պայմաններում. ԷրդողանԵթե ԱՄՆ-ը hարվածի իրանական նավթահnրերին, ապա Իրանը կպատասխանի ավելի մեծ nւժով. Իրանի փոխնախագահԿոչ ենք անում Հայաստանի կառավարությանը պատասխանատվnւթյան ենթարկել այդ գործողությունները կատարած անձանց. Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ երեկ Թուրքիայի դրոշն այրելnւ մասին1915․ կորուստ և շարունակություն՝ անանուն պատմություններ Հայոց ցեղասպանությունից ԱՄՆ բանակի զինծառայողին մեղադրանք է առաջադրվել Մադուրոյի հեռացման գործողության վրա խաղադրույք անելով 400,000 դոլար շահելու համարՊենտագոնում քննարկում են Իսպանիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կասեցնելու հարցը. ReutersՄակրոնն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի առթիվ Հինգ ամսվա ընթացքում միայն 1 անձ է ստացել Թրամփի ներդրած «Ոսկե քարտը» Ի՞նչ էր փնտրում Պապիկյանը ՎրաստանումՖրանսիան Հունաստանին առաջարկել է Ուկրաինային Mirage կործանիչներ փոխանցելու համաձայնագիր․ «Le Parisien» Նիկոլ Փաշինյանի ուրացման անթալոգիան19 ուժերի մի մասն իշխանության սպասարկուներն ենԱրաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Պակիստանի միջնորդների հետ․ Թեհրանը պատվիրակություն է ուղարկում ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար Վազգեն Թևանյանը դուրս է եկել ազատ ոճի ըմբշամարտի առաջնության կիսաեզրափակիչ ՆԳՆ-ն՝ ողբերգական վթարի մասինԸմբշամարտի ԵԱ․ Ազատոճայինները մտնում են պայքարի մեջ Հայտնի Է Ռոբերտ Աբաջյանի մայրիկի հոգեհանգստի տեղն ու ժամը Ինտենսիվ տեղումներ են սպասվում Ռուսաստանն ի սկզբանե հայերի ողբերգությունն ընկալել է որպես սեփական վիշտ․ Մարիա Զախարովա Էրդողանն իր ուղերձում կրկին չի հիշատակել ցեղասպանություն եզրույթը Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Լողափնյա ֆուտբոլ «Էյթի Էյթ Հոթել ընդ Սպա» հյուրանոցային համալիրի բակում հայտնաբերվել է մաhացած 35-ամյա տղամարդՀայերը ոչնչացվել են երիտթուրքերի կողմից՝ Ռուսաստանին համակրելու կասկածանքով․ Զատուլին Ողբերգական ավտովթար՝ «Չայնիի» ոլորաններում․ վարորդի մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս Վթար՝ Դիլիջանի ոլորաններում«Փորձագետը գնահատել է Հայաստանում «ապատեղեկատվության դեմ պայքարելու» ԵՄ-ի ծրագրերը»«Մասնագետ. Ո՞ր ոլորտը կոչնչացնի Հայաստանը ԵՄ-ին միանալուց հետո»Ջահերով երթը՝ հիշողության, դիմադրության և քաղաքական ուղերձների խաչմերուկում Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օր. պատմության այս օրը (24 ապրիլ)Ամերիկյան սենատորների նամակը՝ Հայաստանի ընտրական գործընթացի շուրջ նոր բախման կիզակետում Այսօր Ադրբեջանի տարածքով տարանցիկ եղանակով դեպի Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 5 վագոն ՔՊ նախընտրական ցուցակի 106-րդ համարն է՝ Վահան Կոստանյանը. ինչ է հայտարարագրել. «Ժողովուրդ»Իշխանությունը կրկին անցել է «ասֆալտ» օպերացիային. «Հրապարակ» Ուժեղացված վերահսկողություն է սկսվել. «Ժողովուրդ» Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհին հայտնաբերվել է քաղաքացու դի Տարադրամի շուկան՝ այսօրՈվքե՞ր են ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի շտաբի պետերը. «Հրապարակ» Իշխանությունների հերթական ձախողումը. պետությունը չի վերահսկում ներմուծման շղթան. «Ժողովուրդ» Փաշինյանը խիստ հրահանգ է տվել մարզպետներին. «Հրապարակ» ՉԹՕ-ներ, հրեշտակներ և աստվածաշնչյան տեքստեր. ամերիկացի քաղաքական գործիչը վիրուսային է դարձել՝ այլմոլորակայիններին Աստվածաշնչի հետ կապելովԱռաջարկվում է 16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը դարձնել պարտադիրԵս հրամայել եմ nչնչացնել Հորմուզի նեղուցում ակшններ տեղադրող ցանկացած նավակ. ԹրամփԱնչելոտին նշել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտին
Ամենադիտված