ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ջո Բայդենն այս տարի մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ամերիկացի հայտնի քաղաքական վերլուծաբան, Eurasia Group-ի հիմնադիր ու նախագահ Յան Բրեմմերը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ ։ Սպիտակ տան աղբյուրները Բրեմմերին հայտնել են, որ Բայդենի վարչակազմը կճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Նա կլինի ԱՄՆ առաջին նախագահը, որը 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն կճանաչի։ Այս մասին Բրեմմերը պատմել է իր հաղորդման ընթացքում, որը հրապարակվել է նրա թվիթերյան միկրոբլոգում։

Վերլուծաբանի խոսքով Բայդենը համար առաջնայինը մարդու իրավունքներ են, որը նա ցույց է տվել Սաուդյան Արաբիայի հետ հարաբերություններում։

«Կասկած չկա, որ ցեղասպանության ճանաչումն ավելի կբարդացնի ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վերականգնումը, Անկարան իրեն կզգա ավելի մեկուսացած, քանի որ այնտեղ հիմա տնտեսական մեծ ճնշում կա»։

Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ` պարզելու համար, թե որքանով է իրատեսական ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ի կողմից և ինչ կարող ենք սպասել ճանաչումից հետո։ Հարցին, թե որքանով է իրատեսական, որ ԱՄՆ-ն վերջապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը` Սուրեն Սարգսյանը պատասխանել է․

«Բնականաբար ես չեմ կարող պնդել, որ Բայդենը կճանաչի ցեղասպանությունը, բայց այն հանգամանքը, որ ԱՄՆ որևէ վարչակարգ երբեք այսքան մոտ չի եղել ցեղասպանության ճանաչմանը և միջազգային իրավիճակն էլ երբեք այսքան նպաստավոր չի եղել քան հիմա, բնականաբար նման տեղեկությունները շրջանառվում են»։

Անդրադառնալով այն հարցին, թե ճանաչման դեպքում ի՞նչ կփոխվի և Հայաստանը ինչ կշահի միջազգայնագետը ասել է, որ առանձնապես որևէ բան ակնկալել պետք չի․

«Ճանաչման դեպքում որևէ բան պետք չի ակնկալել, որովհետև սա օրենք չէ և օրենքի ուժ ունեցող ակտ չի լինելու, սա ընդամենը նախագահի ուղերձ է լինելու ուղղված հայ ժողովրդին, ուղղված ամերիկահայերին, որովհետև Միացյալ Նահանգների նախագահը օգտագործել է ցեղասպանություն բառը` տալով իրավական և քաղաքական գնահատական։ Սրա հետևանքները լրիվ ուրիշ են լինելու և բնականաբար սա որևէ բան չի նշանակում այն առումով, որ ոչ ոքի դրա դիմաց ոչինչ չի տալու և նման այլ պրոցեսներ չեն լինելու, ընդամենը ճանաչում է լինելու և փաստերը, և դեպքերը կոչվելու են իրենց անուններով»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular