ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ` գրիլյաժ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գրիլյաժ կոնֆետները շատերի կողմից է սիրված, հատկապես հետխորհրդային երկրներում, և դա պատահական չէ: Խորհրդային տարիներից ի վեր, այս քաղցրավենիքի շատ տեսակներ են արտադրվել հրուշակեղենի բազմաթիվ գործարանների կողմից, ուստի ինչ-որ տեղ գրիլյաժի պատմությունը զարգացել է ԽՍՀՄ-ում: Այնուամենայնիվ, այս նրբության հայրենիքը, ինչպես և շատ այլ քաղցրավենիքների, Ֆրանսիան է։ Նույնիսկ «գրիլյաժ» բառը ֆրանսերեն է, ինչը թարգմանաբար նշանակում է «տապակած»: Ճիշտ է, Արևելքի բնակիչները պնդում են, որ հենց նրանք են հորինել այդ նրբաճաշակ քաղցրավենիքը՝ տապակած ընկույզները, և դա ինչ որ տեղ ճիշտ է, քանի որ այն որոշակիորեն սովորական հալվա է հիշեցնում: Նույնիսկ գոյություն ունի լեգենդ, որ գրիլյաժ առաջին անգամ պատրաստել է ինքը՝ «1000 ու 1 գիշերներ»-ի հերոսուհի գեղեցկուհի Շահերիզադեն: Այնուամենայնիվ ստացվել է այնպես, որ գրիլյաժը  ժողովրդականություն է ստացել հենց Ֆրանսիայում, և այնտեղից էլ այդ նրբագեղության բաղադրատոմսը տարածվել է այլ երկրներով, որտեղ տարբեր հրուշակագործներ սկսել են փորձեր կատարել և իրենց փոփոխությունները մտցնել գրիլյաժի ավանդական բաղադրատոմսի մեջ: Նման կերպ հայտնվել են մրգերով, ընկույզների խառնուրդով, համեմունքներով, մեղրով, շոկոլադով և շատ այլ բաղադրամասերով գրիլյաժները:

Ներկայումս կարելի է ցանկացած տեսակի գրիլյաժ կոնֆետներ գնել, բայց գտնել այն կոնֆետը, որը միավորում է բարձր որակը, հիանալի համն ու մատչելի գինը, դեռ այնքան էլ հեշտ չէ: Գրիլյաժը այսօր էլ համարվում է բավականին սիրված քաղցրավենիք: Արտադրողները շարունակում են ուշադրություն դարձնել այդ կոնֆետներին և  ստեղծել նորանոր տեսակներ: Եվ դա ավելորդ չէ, քանի որ այն դուր է ինչպես մեծահասակներին, այնպես էլ երեխաներին: Ֆրանսիացի հրուշակագործները չէին կարող ավելի լավ բան մտածել, քան ընկույզը տապակել, ընդ որում այդ գործընթացն ուղեկցվել է ընկույզը շաքարի մեջ թաթախելով: Չնայած կրկին նշենք, որ այդ գաղափարը փոխառվել է Հեռավոր Արևելքում աշխատող հրուշակագործներից: Հարկ է նշել, որ այդ գաղափարը պարզապես կարելի է համարել հրաշալի, քանի որ իրականում ժամանակակից հրուշակագործները այն օգտագործելով ունակ են այնպիսի գերազանց տորթեր պատրաստել, որ կարելի է մատները հետը ուտել։

Բացի այդ, շատ ժամանակակից է գրիլյաժի հիմքով թխվածքաբլիթներ պատրաստելը, հատկապես ժելեի հիմքով: Դա հիանալի գաղափար է, քանի որ այդ բոլոր թխվածքների հիմքը ամուր է լինում: Բացի այդ նման կերպ ընկույզները չեն փշրվում, և պահպանում են թխվածքի արտաքին տեսքը: Հայտնի է, որ հրուշակագործները տապակած ընկույզները՝ գրիլյաժը դասում են կարամելային տեսակի քաղցրավենիքի շարքին և բաժանում են երկու հիմնական տիպի. փափուկ գրիլյաժ, որի մեջ մանրացված ընկույզները խառնվախ են մրգային մասսային, և պինդ գրիլյաժ, որը պատրաստվում է հալեցված շաքարի մեջ ընկույզ խառնելով, ընդ որում ընկույզը կարող է լինել ջարդած կամ ամբողջական։ Որպես ընկույզ կարող է օգտագործվել արախիսը, մշկընկույզը, հունական ընկույզը, անտառային ընկույզը, քունջութի կամ կակաչի սերմերը և այլն։  Զանգվածին տալիս են անհրաժեշտ ձև, հովացնում և փաթեթավորվում: Տապակած ընկույզների արտադրության մեջ կարևոր է ոչ միայն հումքի՝ ընկույզի որակը, այլ նաև շաքարի որակը և զանգվածը: Հալված վիճակում այն պետք է լինի թափանցիկ, առանց պղտորման նշանների, բարձր ջերմաստիճանի ազդեցության ժամանակը պետք է նվազագույնի հասցվի, հակառակ դեպքում զանգվածում կուտակվում են խորը տրոհման մնացորդներ, ինչը ազդում է քաղցրավենիքի որակի վրա: Գրիլյաժի կտրելը սովորաբար արվում է ձեռքով, որը ինչ որ չափով բարդացնում է գործը, քանի որ ամենալավ և «համեղ» գրիլյաժը ամենաբարակն է, իսկ ձեռքի աշխատանքի ընթացքում բավականին դժվար է հասնել նման անհրաժեշտ նրբության:

Բնութագրությունը հասանալի չէ

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular