ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան շունչը պահած սպասում է՝ արդյոք ԱՄՆ-ն կճանաչի Հայոց ցեղասպանությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Էրդողանը հայտարարել է, որ Անկարայի քաղաքականության ցանկացած թուլացում կավելացնի ճնշումները երկրի վրա։ Այդ պատճառով Թուրքիան պարտավոր է ուժեղ լինել բոլոր ուղղություններով.

«Նույնիսկ մի փոքր թուլացումը կուժեղացնի ճնշումը Թուրքիայի վրա։ Մենք կհայտնվենք այնպիսի պայմաններում, որոնք իրենց մասշտաբով շատ ավելի սարսափելի կլինեն, քան Սևրի պայմանագիրը»,-ասել է նա:

Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ։

—Պարոն Սաֆրաստյան, ինչպե՞ս եք գնահատում Էրդողանի այս հայտարարությունը, ի՞նչ ճնշումների մասին է խոսքը։

— Դա նախ անդրադառնանք Սևրին։ Թուրքական հասարակությունում արդեն վաղուց ի վեր կա այսպես կոչված Սևրի սինդրոմը և  թուրքական վերնախավի մոտ մտավախություն կա, որ Սևրը կարող է կրկնվել, երբ Օսմանյան կայսրությունը մասնատվեց տարբեր մասերի։ Սա մեկ, այսինքն Էրդողանն էլ այդ սինդրոմով տառապում։ Երկրորդը, այո, Թուրքիայի վրա ճնշում կա և ճնշումը ամենատարբեր ուղղություններից է` ինչպես իր դաշնակիցների կողմից է՝ արևմտյան երկրների, այնպես էլ, օրինակ Արաբական երկրների կողմից է և այդ ճնշումը պայմանավորված է Թուրքիայի վարած արտաքին քաղաքականությամբ։ Այն վտանգ է ներկայացնում տարբեր երկրների համար, հետևաբար Թուրքիայի նկատմամբ ճնշում կա, որովհետև տարբեր պետություններ տեսնում են, որ Թուրքիան խախտում է շատ և շատ կանոններ, Թուրքիան իրեն շատ լկտի է պահում և ամեն կերպ փորձում է իր դիրքերը ուժեղացնել ի հաշիվ այլ պետությունների և նաև մի հանգամանք էլ նշեմ Թուրքիայի ծավալապաշտական, ագրեսիվ քաղաքականությունը ձեռք է բերվել այսպես պարզորոշ երևացող ռազմական բնույթ։ Թուրքիան ձգտում է իր ռազմաբազաները տեղադրել տարբեր երկրներում նաև տարբեր երկրների զենք է տրամադրում և եթե այս ամենը մենք ընթանրացնենք Թուրքիան վտանգ է ներկայացնում աշխարհի շատ երկրների համար։ Եվ դրա համար Թուրքիայի վրա ճնշում կա։

—Արդարության և զարգացման կուսակցության համաժողովում էրդողանը ասել է, որ Թուրքիան իր հարաբերությունները կզարգացնի ՌԴ, ԱՄՆ, ԵՄ և Արաբական երկրների հետ` հաշվի առնելով սեփական շահերը։ Վերջին շրջանում տեղեկություն կա, որ հնարավոր է՝ ԱՄՆ-ն ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Այս դեպքում Թուրքիան կշարունակի իր հարաբերությունները զարգացնել ԱՄՆ-ի հետ և եթե Բայդենը ճանաչի Հայոց ցեղասպանությունը դա ի՞նչ կտա Հայաստանին։

— Այո ճիշտ եք ասում, կան բավական նախանշաններ, որ ԱՄՆ-ի նախագահը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Ըստ էության ԱՄՆ-ն արդեն սկսել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, որովհետև կոնգրեսը արդեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, մնում է, որ նախագահը ճանաչի և արդեն կան ինչ-որ նշաններ, որ նախագահ Բայդենը նույնպես կճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Եվ սա կլինի մի այնպիսի քայլ ԱՄՆ-ի կողմից, որը բավականին ծանր հարված կլինի Թուրքիայի համար։ Քանի որ Թուրքիան վաղուց պետություններին ասում է, որ եթե նրանք ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, ապա Թուրքիան նրանց դեմ ծանր պատժամիջոցներ կկիրառի և եթե ԱՄՆ նախագահ Բայդենը ճանաչի, ապա Թուրքիան ստիպված կլինի ինչ-որ պատժամիջոցներ կիրառել ԱՄՆ-ի դեմ։ Իսկ այդ պատժամիջոցները իրականում ոչ թե կվնասեն ԱՄՆ-ին, այլ կվնասեն Թուրքիային, քանի որ իրականում դրանք շատ տարբեր քաշային կատեգորիաներում գտնվող երկրներ են։ Այդ ամենը Թուրքիայի համար կլինի ծանր հարված նաև իր հեղինակության համար, և Թուրքիան հիմա մեծ ուշադրությամբ հետևում է, թե ԱՄՆ-ն կճանաչի Հայոց ցեղասպանությունը, թե չէ։ Իսկ ինչ կտա դա մեզ. առաջին հերթին դա մեզ համար կարևոր է այն առումով, որ ԱՄՆ-ն դրանով կավարտի ցեղասպանության ճանաչման գործընթացը։ Դա նաև կարևոր է ցեղասպանության ճանաչման տեսանկյունից, քանի որ ԱՄՆ-ի ճանաչումից հետո աշխարհի տարբեր երկրներ կհետևեն ԱՄՆ-ի օրինակին և այսպիսով ես համոզված եմ, որ ցեղասպանության ճանաչման գործընթացը ԱՄՆ-ի շնորհիվ առաջ կգնա և կտարածվի աշխարհի մի շարք երկրներով։ Սա նաև կարևոր է նրա համար, որ առհասարակ այդպիսի ծանր հանցագործությունը հայ ժողովրդի և ընդհանրապես մարդկության դեմ, որը իրականացրել է Օսմանյան Թուրքիան դա մեկ անգամ ևս իրավացիորեն կստանա իր գնահատականը և կդատապարտվի, այնպես որ դա շատ կարևոր իրադարձություն կլինի։

— Թուրքիայում արդյոք անհանգստացած չեն Հայոց ցեղասպանության ճանաչմամբ և ինչպիսի՞ արձագանքներ կան այդ երկրից։

— Այո, ինչպես արդեն ասեցի անհանգստացած են, շատ ուշադրությամբ հետևում են, որովհետև ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության ճանաչումը շատ կարևոր է ամբողջ աշխարհու ցեղասպանության ճանաչման գործընթացի համար, որովհետև դա նոր ընթացք կստանա և ավելի կտարածվի և նրանք ուշի ուշով հետևում են թե ինչ կլինի։ ԱՄՆ-ն և Թուրքիան տարբեր քաշային կատեգորիայի երկրներ են և Թուրքիան չի կարող ազդել ԱՄՆ-ի քաղաքականության վրա, ԱՄՆ-ի որոշումների վրա, որոնք ընդունվում են Վաշինգտոնում։ Այնպես որ Թուրքիան շունչը պահած սպասում է, թե ինչ կլինի մոտ ապագայում, մինչև ապրիլի 24-ը տեղի կունենա Բայդենի կողմից ցեղասպանության ճանաչումը կամ ապրիլի 24-ի իր ուղերձում նա կօգտագործի ցեղասպանություն եզրույթը թե ոչ։ Ուրիշ բան չեն կարող անել և մնում է միայն սպասելը։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular