ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տպավորություն է, որ ԳՇ նոր պետին նշանակել են բանակը ամբողջությամբ կազմաքանդելու նպատակով. Մովսես Հակոբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սահմանադրության այն կետը, որը վերաբերում է բանակի անձնակազմի՝ քաղաքական հարցերին չխառնվելուն, վերաբերում է նաեւ բանակի գերագույն հրամանատարին, այսինք՝ վարչապետին։ Վերջինս չի կարող քաղաքական նպատակներով պաշտոնից ազատել պաշտոնյաներին: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ԶՈՒ ԳՇ-ի հայտարարությանը, ասաց ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը։

«ԳՇ-ի հայտարությունը հաջորդել է ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի պաշտոնանկությանը։ Հարց է առաջանում՝ ԳՇ պետի առաջին տեղակալը ինչի՞ համար է ազատվել, հանցագործությո՞ւն է կատարել, հայրենի՞ք է դավաճանել, պարտականությունները թերի՞ է կատարել։ Որեւէ հիմք չկար նրան ազատելու։ Տիրան Խաչատրյանի ազատումը քաղաքական բնույթ ուներ: Այդ դեպքում, եթե բանակը չպետք է զբաղվի քաղաքականությամբ, ուրեմն պետք է նաև քաղաքականությունը չբերել բանակ»,- ասաց Հակոբյանը:

Անդրադառնալով Օնիկ Գասպարյանի ազատման իրավական հիմքերին՝ Մովսես Հակոբյանը հիշեցրեց ներքին ծառայության կանոնագրքի մասին:

«Զինծառայության մասին օրենքը սահմանում է՝ վարչապետը իրավունք ունի նշանակելու եւ ազատելու ԳՇ պետին: Այստեղ հարց է առաջանում, թե որոնք են ազատման հիմքերը։ Եթե Օնիկ Գասպարյանը հանցագործ է կամ վատ է աշխատում, ապա թող ապացուցեն, եթե նրա հայտարարությունը քաղաքական է, ապա քրեական գործ թող հարուցեն: Անգամ ծառայողական քննություն չի անցկացվել։ Զինվորականները առաջնորդվում են ներքին ծառայության կանոնագրքով, որի առաջին գլխում այսպիսի կետ կա։ Եթե զինվորական օրենքները հակասում են միմյանց, ապա ներքին ծառայության կանոնագիրքը գերակա է մնացած օրենքների նկատմամբ։ Եւ այստեղ միանձնյա ղեկավարման սկզբունքը չպետք է խաթարվի։ Զինվորականը հրամանը կատարում է, ապա նոր բողոքարկում։

Եթե վաղը բողոքարկեն, որ Օնիկ Գասպարյանի դեմ օրենքը կիրառվել է անօրինական, այն օրենքը հետադարձ ուժ չի ունենա: Որեւէ մեկը չի կարող վերադառնալ այդ պաշտոնին: Օրենքը պահանջում է, որ այն անձը, որը կիրառել է անօրեն հրաման, կարող է ենթարկվել պատասխանատվության»,- մանրամասնեց Հակոբյանը:

Խոսելով Արտակ Դավթյանի նշանակման մասին՝ Մովսես Հսկոբյանը հիշեցրեց, որ ԳՇ նորանշանակ պետի թեկնածությունը այդքան էլ ցանկալի չէր իր համար:

«Ես մի անգամ էլ եմ ասել, որ տպավորություն է՝ Արտակ Դավթյանին նշանակել են ապացուցելու համար, որ 44-օրյա պատերազմից հետո բանակը քանդված չէ եւ նշանակել են, որ ամբողջությամբ քանդվի»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular