ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխող ուժից շատերը հասկանում են, իրենք ոչ մի բան են Նիկոլի համար, և եթե եղավ արտահերթ ընտրություն, ապա հունիսի 20-ից հետո փողոցում էլ չեն կարողանալու հանգիստ ման գալ․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իշխող ուժից ներկայացուցիչներից շատերը գիտակցում են, որ ԱԺ արտահերթ ընտրությունների դեպքում իրենցից շատերն անգործ են մնալու, նույնիսկ փողոց չեն կարողանալու հանգիստ դուրս գալ, ԱԺ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը՝ ավելացնելով, որ իշխող ուժի պատգամավորներին հետ որևէ հարցի քննարկում և հարաբերութուն անհնարին է։

«Իրենք դարձել են միայն կոճակ սեղմող, ուղեղները հանած որևէ բան չեն գիտակցում: Իրենք կարող են արդարացնել նախարարի կողմից լրագրողին հարվածելը կարող են ամեն ինչ արդարացնել, արդարացնում են պարտությունը, բայց հոգու խորքում մի բան կա, երեկ որ լսել են, որ կարող է արտահերթ ընտրություն լինի, մեծ մասը շան պես վախեցել է, նրանք հասկանում են, որ իրենք ոչ մի բան են Նիկոլի համար, և եթե հանկարծ եղավ ընտրություն, որը կասկածելի է, հունիսի 20-ից հետո գիտեն, որ որևէ տեղ չեն լինելու, փողոցում էլ չեն կարողանալու հանգիստ ման գալ»,–ասաց նա:
 
Խոսելով երկրում ստեղծված իրավիճակի մասին՝ Գեղամ Մանուկյանն ասաց․ «ՄԻՊ-ին հայհոյում են սոցիալական տիրույթում, քրեորեն պատժելի հանցանք են կատարում: ՄԻՊ-ին հայհոյել է Նիկոլի կուսակցության վերստուգիչ հանձնաժողովի անդամներից մեկը: Նոր տարուն մեր ժողովրդի մեծ մասը Նոր տարի չէր անում, չէր դադարում մարդկանց հոսքը Եռաբլուր, անկախ այն բանից այնտեղ զավակ ունեին, թե ոչ, այդ օրը սգի օր էր, և իշխող ուժի այդ ներկայացուցիչը տոնածառի շուրջ լուսանկարներն էր հրապարկում, սա է դրանց բարոյականությունը»:

Լրագրողի դիտարկմանը, թե իշխող ուժի ներկայացուցիչ պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասել է, որ Սյունիքի համայնքապետեր ո՛չ ջոկատ են կազմել, ո՛չ էլ կռվել են պատերազմի ժամանակ, Գեղամ Մանուկյանն ասաց. «Մարդ գետինը կմտներ սյունեցի համայնքապետերի մասին նման բան ասելուց հետո: Բոլոր համայնքապետերն ամեն օր հրապարակային մի ապտակ հասցնում են նրան, արժանապատվություն ունեցող տղամարդը կամաչեր իր արածի համար: Մեր գործընկերներից գիտեն, թե իմքայլական պատգամավորը, որտե՞ղ է եղել ու ոչինչ չի արել, և համայնքապետը ոնց է դիրքերում եղել: Մեր գործընկերներից շատ շատերը նույն Գորիսի համայնքապետի հետ հարցազրույցի համար ստիպված էին այդ օրերին դիրքեր բարձրանալ, որովհետև Առուշ Առուշանյանը մեծ մասը անցկացրել է դիրքերում, մարտական հերթապահության մեջ»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular