ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ` մսաղաց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչպես հայտնի է, մսաղացի նպատակը միսը մանրացնելն է: Ոչ մի տանտիրուհի չի կարող յոլա գնալ խոհանոցում առանց այդ կենցաղային իրի: Մսաղացի գյուտի համար մենք պարտական ենք Կարլ Դրեզին (1785-1851), չնայած այս գերմանացի գյուտարարը առավել լավ հայտնի է որպես մարդ, որը հորինել է հեծանիվը: Նրանից որոշ ժամանակ անց նմանատիպ մեխանիզմ է հորինել նաև ավստրիացի Պետեր Միտտերհոֆերը, որը ստեղծելով այն, փորձել է օգնել իր կնոջը: Ինչպես տեսնում ենք, մսաղացների պատմությունը սկսվել է միայն 19-րդ դարի կեսերից, և այն հասանելի է դարձել յուրաքանչյուր ընտանիքի խոհանոցում շատ ավելի ուշ:

Իսկ ինչպե՞ս են մարդիկ միս մանրացրել մինչև այդ հայտնագործությունը: Պարզվում է, որ աղացած միս նախկինում ստացել են` օգտագործելով հատուկ դանակներ: Այն ունեցել է կիսաշրջանաձև ձև և երկու բռնակ: Դանակը պտտելով` հնարավոր է եղել աստիճանաբար միսը մանր կտրատել և ստանալ աղացած միս, սակայն չնայած բոլոր ջանքերին, այնուամենայնիվ, ստացվելիս է եղել բավականին կոպիտ աղացած միս: Նրբերշիկների արտադրության մեջ, երբ պահանջվում էր հսկայական քանակությամբ միս մանրացնել, օգտագործվել է հատուկ մեքենա, որի մեջ նման տիպի մի քանի դանակ վեր ու վար է արել փայտե հարթության վրա: Որպեսզի դանակներն ամեն անգամ խփեն մսի տարբեր կտորների, փայտե հարթությանը անընդհատ պտտվելիս է եղել: Նման մեքենայով 25 կիլոգրամ միս կտրատելու համար պահանջվել է մոտ քառասուն րոպե: Սարքը աշխատել է է էլեկտրական շարժիչով կամ ձիու օգնությամբ: Արդյունաբերական մասշտաբով միսը մանրացնելու ևս մեկ մեխանիզմ է եղել: Դա եղել է պտտվող անոթ, որի վերին մասում տեղադրված են եղել մի քանի դանակներ, որոնք նույնպես պտտվել են իրենց առանցքի վրա: Նման սարքը ունակ է եղել միանգամից 62 կգ խոզի միս կամ 50 կգ տավարի միս վերածել մսի ֆարշի: Այնուամենայնիվ, նախքան միսը անոթի մեջ դնելը, անհրաժեշտ է եղել այն վերածել փոքր կտորների: Տնային խոհանոցներում ևս եղել են նմանատիպ միս մանրացնող մեքենաներ, սակայն շատ ավելի ուշ: Այդ սարքերում հատուկ դանակները վերև-ներքև են շարժվել ձեռքի լծակի օգնությամբ: Եղել են նաև այսպես կոչված մսի ջրաղացներ, որոնք ավելի շատ են նման եղել մեզ ծանոթ ժամանակակից մսաղացներին: Դա գլանաձև անոթում տեղադրված լիսեռ է եղել, որի վրա եղել են պողպատե ելուստներ: Լիսեռը պտտեցրել են բռնակով, որի արդյունքում ելուստները, որոնք տեղաբաշխված են եղել պարուրաձև, մսի կտորները մղել են դեպի անոթի ստորին և վերին հատվածում գտնվող դանակները: Այստեղ տարբերությունն այն է, որ ժամանակակից մսաղացների դեպքում, միսը լցվում է ձագարի մեջ, իսկ աղացած միսը դուրս է գալիս ձագայրի նեղ ծայրից:

Բացի այդ, եղել են նաև այնպիսի յուրահատուկ մեքենաներ, որոնք ունակ են եղել միսը կտրատել խորանարդիկներով: Միսը մղվել է խաչաձև սրված դանակների վանդակի վրա, իսկ վանդակի կողքերից շարժվել են երկու դանակներ, որոնք էլ միսը վեր են ածել խորանարդիկների: Ի վերջո, չի կարելի չհիշատակել սեղանի մսի մանրեցման ձեռքի մեքենան: Այդ սարքի մեջ մսի կտորը զսպանակային հրիչի օգնությամբ մղվել է կիսաշրջանաձև շեղբերով դանակի վրա: Այս մեքենան ունեցել է հնարավորություն կարգավորել կտրտվող մսի հաստությունը, և շատ հարմար է եղել խոզապուխտ, երշիկ պատրաստելու կամ անհրաժեշտ հաստության տապակու միս ստանալու համար:

Բնութագրությունը հասանալի չէ

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular