ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ բանան ենք ուտում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բանանի առավելությունը նախևառաջ նրա շատ ներդաշնակ ու հավասարակշռված քիմիական կազմն է։

Այս մրգի հայրենիքը համարվում է Հարավարևելյան Ասիան։ Այստեղ բանանը հայտնվել է մ․թ․ա․XI դարում. այն ժամանակ բանանը ինչպես թարմ վիճակում էին ուտում, այնպես էլ ալյուր էին սարքում ու հաց թխում։ Ճիշտ է, այդ ժամանակ բանանը մի փոքր այլ տեսք ուներ, այն կտով էր։

Բանանի օգտակար հատկությունները

Բանանը պարունակում է բազմաթիվ օգտակար միկրոտարրեր, որոնք բարենպաստ ազդեցություն ունեն մարդու օրգանիզմի վրա: B (B1, B2, B6) վիտամինների խումբը, վիտամին C-ն ու PP-ն պատասխանատու են սնուցման, էներգիայի ու աշխատունակության. բետա-կարոտինը, կալցիումը, կալիումը, երկաթը, ֆտորը, ֆոսֆորը ազդում են բոլոր օրգան համակարգերի աշխատանքի վրա: Բացի այդ, դրանք նվազեցնում են «վատ» խոլեստերինի մակարդակը, կարգավորում աղեստամոքսային տրակտի և սրտի աշխատանքը:

Բնական հակադեպրեսանտ

Շնորհիվ տրիպտոֆանի պարունակության բանանը կարող է արտադրել երջանկության հորմոն՝ սերոտոնին։ Դրա կանոնավոր օգտագործումը լավ տրամադրության և կենսուրախության գրավական է։ Դա է պատճառը, որ բանանը հրաշալի օգնական է սթրեսի, սեզոնային դեպրեսիայի ու վատ տրամադրության դեմ պայքարում։

Բարելավում է աշխատունակությունը

Բանանը նպաստում է հիշողության բարելավմանը և խթանում է ուղեղի աշխատանքը, ուստի այն խորհուրդ է տրվում ուտել բոլոր նրանց, ովքեր զբաղվում են մտավոր աշխատանքով, ինչպես նաև դպրոցականներին և ուսանողներին, հատկապես քննությունների ժամանակ։

Օգնում է աղեստամոքսային տրակտի խնդիրների ժամանակ

Բանանը վնասակար են այրոցի ժամանակ։ Բայց բանանը օգտակար է բարձր թթվայնությամբ գաստրիտի ժամանակ։ Դրա մեջ եղած բջջանյութն օգնում է հեռացնել տոքսիններն օրգանիզմից ու նպաստում է աղիների նորմալ աշխատանքին։

Բարելավում է սրտանոթային համակարգը

Կալիումը և մագնեզիումը դրական են ազդում սրտանոթային համակարգի վրա: Բանանի մեջ առկա կալիումի բարձր մակարդակը նպաստում է սրտի աշխատանքի կարգավորմանը, նորմալ վիճակում պահում արյան ճնշումը։ Երկաթը կանխում է անեմիան, բարձրացնում է արյան հեմոգլոբինի մակարդակը:

Բանանի վնասակար կողմը

Բանանի հասունացած պտուղներում շատ շաքար կա, որը բարձրացնում է ինսուլինի մակարդակը, ուստի դիաբետիկները պետք է չափազանց զգուշորեն վերաբերվեն այդ մրգին:

Անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ բանանը դուրս է բերում հեղուկն օրգանիզմից և խտացնում է արյունը: Հետևաբար, այն խորհուրդ չի տրվում ուտել երակների հիվանդություններ ունեցողներին, թրոմբերի ձևավորման հակվածութուն ունենալու դեպքում, ինչպես նաև սրտի իշեմիկ հիվանդության ժամանակ:

Բանանը դանդաղ է մարսվում, ուստի ավելորդ քաշ ունեցող մարդկանց ավելի լավ է չարաշահել դրանք։

Արդյո՞ք արժե սոված փորին բանան ուտել

Բժիշկների կարծիքով՝ դատարկ ստամոքսին բանան օգտագործելը կարող է վնաս հասցնել առողջությանը։ Առաջին հերթին, դա կապված է մեծ քանակությամբ ֆրուկտոզայի, այսինքն` շաքարի հետ։ Բանան ուտելու լավագույն ժամանակը լանչն է կամ ճաշը: Լավ տարբերակ է բանանն ուտել 2 ուտելու միջակայքում։

Փորձագետները կարծում են, որ օրգանիզմը բանանում եղած բոլոր վիտամինները և միկրոէլեմենտները կարող է յուրացնել միայն մեկ այլ սննդի հետ խառնած վիճակում։ Հետևաբար, խորհուրդ է տրվում այն ավելացնել շիլայի մեջ, համատեղել կաթնաթթվային մթերքների ու ընկուզեղենի հետ: Այն նաև խորհուրդ է տրվում ուտել ջերմային մշակումից հետո։ Այդ դեպքում շաքարի քանակը զգալիորեն նվազում է։

Ինչպե՞ս բանան ընտրել

Բանանի խուրձը պետք է առողջ, մաքուր ու թարմ տեսք ունենա։ Գույնը պետք է լինի պայծառ, փայլուն, միատարր՝ դեղին, կիտրոնագույն, դեղնականաչավուն: Որակյալ բանանը հաճելի հոտ ունի։

Կանաչավուն (չհասած) բանանն իմաստ ունի գնել, եթե ուզում եք դրանք ավելի երկար պահել։ Բայց չարժե ուտել այդպիսի բանանները, դրանք չափազանց շատ օսլա են պարունակում, ինչն այդքան էլ օգտակար չէ ստամոքսի համար, համային հատկանիշներն էլ նույնպես շատ արտահայտիչ չեն:

Չափից շատ հասած բանան կարելի է ուտել միայն այն դեպքում, եթե պտղի ներսում միրգը մնացել է անփոփոխ, ու դրա վրա չեն հայտնվել սև բծեր, որոնք վկայում են նեխման գործընթացի մասին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular